Ապրիլի 22-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ա. Ալեքսանյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) մի խումբ երիտասարդ ակտիվիստներն անդրադարձել են
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ու միջազգային գործընթացներում ներգրավման, ինչպես նաև Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման վերաբերյալ մի շարք հարցերի։ Կողմերը նշել են նաև Արցախի մասին Եվրոպայում օբեկտիվ տեղեկատվության տարածման և միջազգային հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման ուղղությամբ ակտիվ քայլերի ձեռնարկման կարևորությունը։ ՀԲԸՄ ակտիվիստներն Արցախ էին ժամանել գրասենյակի կողմից նախաձեռնված «Հանուն Ղարաբաղի» արշավի շրջանակներում։
Աղբյուր՝ nkr.am
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ