Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 22-ին բրիտանահայ համայնքի կողմից ավանդական երթ է կազմակերպվել Լոնդոնի կենտրոնում
Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից ուղևորվել են դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդը, հայ համայնքային կառույցների ղեկավարությունը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ են զետեղել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Նույն օրը Լոնդոնի Նավասարդյան կենտրոնում Հայ Դատի գրասենյակի կողմից կազմակերպվել է հիշատակի համերգ:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ