Երիտասարդ մասնագետներից բաղկացած խմբերը շարունակում են համագործակցել ՀՀ առողջապահության քաղաքականության մշակման և իրականացվող ծրագրերի գնահատման գործում
Առողջապահության ոլորտում իրավիճակային վերլուծության իրականացման խմբի հերթական հանդիպման օրակարգում արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը և մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն են եղել: Արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը ներկայացրել են ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներ Ե. Էլիբեկյանը և Ք. Սարգսյանը: Այնուհետև Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գ. Սահակյանը ներկայացրել է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների ծրագիրը:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ