ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Զարգացման նպատակներ» համաշխարհային գործընթացի հայաստանյան աշխատանքների իրականացման շրջանակներում ձևավորված`
Կայուն Զարգացման Նպատակների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի «Էկոլոգիական» աշխատանքային խմբի առաջին նիստը: Նախարարի տեղակալը ներկայացրել է «Կայուն զարգացման նպատակների» համակարգման կարևորությունը, դրանց իրականացման հնարավորությունները և հեռանկարները: Աշխատանքային խմբի և հրավիրվածների միջև ծավալվել է շահագրգիռ քննարկում նպատակների կետերի, հիմնահարցերի, դրանց լուծման առաջարկների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 10-օրյա ժամկետում ներկայացնել կարծիքներ և առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն ծրագրի իրականացման ժամանակ:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ