Հայաստանյան մասնավոր ընկերությունները պատրաստվում են ֆինանսավորել ստարտափներին` նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար:
Ծրագիրը պիլոտային է, ֆինանսավորման չափը` նախնական: Մի խումբ գործարարներ
արդեն ընդգրկված են ստարտափներին գնահատող հանձնաժողովում: Նախապես
հայտարարված մրցույթին հայտ են ներկայացրել մի քանի տասնյակ ստարտափներ: Նրանցից ընտրված ինը մասնակիցները մրցութային երկրորդ փուլում հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց բիզնես պլանը: Ներկայացված գաղափարները հիմնականում վերաբերում են ՏՀՏ ոլորտին` ծրագրային ապահովում, ինտերնետ, մոբայլ տեխնոլոգիաներ:
Աղբյուր՝ mtcit.am
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ