ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խ. Ասրյանը մայիսի 24- ին Երևանի և ՀՀ մարզերի մարզպետարանների սպորտի պատասխանատուների մասնակցությամբ, անցկացրել է խորհրդակցություն՝
առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի ոլորտներում նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Հանդիպման սկզբում Խ. Ասրյանը ներկայացրել է մասսայական սպորտի 16 ուղղություններով նախարարության կողմից տարվող աշխատանքները: Հանդիպումից հետո հյուրերին «Լավագույն մարզական ընտանիք-2017» ստուգատեսի վերաբերյալ տրամադրվել են տպագիր պաստառներ, որոնք տարածվելու են ՀՀ ողջ տարածքում և Արցախում, ինչպես նաև տրամադրվել է 1-ին և 2-րդ փոիլերի անցկացման համար մարզագույք:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ