ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լ. Ալթունյանը Բրյուս Ուիլկինսոնի հետ ունեցած հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին շարունակաբար ցուցաբերած մարդասիրական օգնության համար
Բ. Ուիլկինսոնը Հայաստան է ժամանել Ավրորա մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով։ Նա ղեկավարում է Նյու Յորքում հիմնված, արդեն 105 տարի գործունեություն ծավալող Կաթոլիկ բժշկական խորհուրդը (CMMB), որը վերջին 25 տարվա ընթացքում Հայաստան Արցախ հիմնադրամին է նվիրաբերել ավելի քան 100 մլն դոլարի դեղորայք և բժշկական պարագաներ։ Նա
պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում տեղական դեղարտադրության առաջընթացին։ Բրյուս Ուիլկինսոնը պարգևատրվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության Հուշամեդալով։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ