Օգոստոսի 22-ին Բելառուսում ՀՀ դեսպան Օ. Եսայանը Մինսկի քաղաքապետ Ա. Շորեցին ներկայացրել է ՀՀ տնտեսական առաջնահերթություններն
ու իրականացվող ներդրումային քաղաքականության առանցքային ուղղությունները և ներկայացրել Երևան-Մինսկ մշակութային ու տնտեսական համագործակցության զարգացման իր տեսլականը: Օ. Եսայանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Երևանի հետ համագործակցության միջոցով միջազգային տնտեսական տարաբնույթ հարթակներում Մինսկի մասնակցության հնարավորություններին, այդ թվում՝ հայ գործարարների հետ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին