Մամիկոն Խոջոյանն այսօր կլինի տանը
Մամիկոն Խոջոյանն այսօր կլինի տանը: Panorama.am-ի թղթակցին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը հայտնեց, որ նրա վիճակը բավարար է:
Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինեն, մեզ հետ զրույցում ասաց. «Ես գյուղում եմ, սպասում եմ իրեն: Վերջին օրերին տաքություն ուներ, բայց վիճակը նորմալ է: Խոսում է, անուններ է տալիս, կարող է հետո նորմալ խոսի: Անուններն, օրինակ, շփոթում է, բայց հետագայում հույս ունենք, որ կկարգավորվի»,- նշեց Խոջոյանի դուստրը:
Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից Երևան էր տեղափոխվել մարտի 6-ին, այստեղ նրանց վիրահատել էին:
Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անմիջապես կազմվել էր հետազոտման պլան: Կատարվել են կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև` գլխի համակարգչային շերտագրում:
2014-ի հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև մարտի 4-ը:
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան