Կոնգրեսականը ՀՀ-ում կմասնակցի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Չիչիլինենը ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած պատվիրակության հետ միասին ապրիլի 24-ին Հայաստանում կմասնակցի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է «Providence Journal»-ը:
Պատվիրակությունը բացի Հայաստանից կայցելի նաև Ուկրաինա:
Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը և Դեյվիդ Չիչիլինեն դատապարտել էին Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայերի ջարդերը, նաև զորակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ժողովրդավարական իրավունքին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին