Արևմտյան Հոլիվուդ քաղաքի հասարակական կառույցներում դրոշները կխոնարհվեն
Արևմտյան Հոլիվուդի քաղաքային խորհուրդը, ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշելու վերաբերյալ ամենամյա բանաձև է ընդունել: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Այս բանաձևն Արևմտյան Հոլիվուդի քաղաքային խորհուրդը շուրջ ութ տարի ընդունում է՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկության մակարդակը: Քաղաքային խորհուրդը դատապարտում է զանգվածային վայրագություններն ու հայ ժողովրդի և այլ ցեղասպանությունների զոհերի՝ իրավունքների ոտնահարումները: Ապրիլ 24-ին Արևմտյան Հոլիվուդ քաղաքի հասարակական կառույցներում դրոշները կխոնարհվեն:
«Ճանաչելով Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը, Արևմտյան Հոլիվուդ քաղաքը կրկին հաստատում է զանգվածային վայրագությունների կանխարգելման և արդարության ու փոխըմբռնման սկզբունքների հարցում իր նվիրվածությունը, որոնք անհրաժեշտ են մարդկային արժանապատվության զարգացման համար»,-այս մասին նշել է քաղաքային խորհրդի անդամ Ջեֆրեյ Փրենգը ( Jeffrey Prang)-ը:
«Հայոց ցեղասպանության ժառանգությունը հյուսված է Ամերիկայի պատմությանը և համաշխարհային պատմության մեջ կարևոր կետ է: Այն չպետք է մոռացվի: Կիսելով նման ողբերգական իրադարձությունները, ապագա սերունդներին կօգնի ոչ միայն կանխել դրա կրկնությունը, այլ նաև կենդանի պահել զոհվածների հիշատակը»,-նշել է խորհրդի անդամ Ջոն Դուրանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին