Նարեկ Սարգսյան. Հյուսիսային պողոտայի բարեկարգումը պայմանավորված չէ քաղաքաշինական սխալներով
Երևանի Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքները կավարտվեն այս տարվա հոկտեմբերի կեսերին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նա նշեց, որ փոխվելու է արտաքին լուսավորությունը, նախկին սվաղի փոխարեն կոշտ քարեր են օգտագործվում, թփերի փոխարեն ծառեր են լինելու, նաև քանդակներ են տեղադրվելու:
«Խուլ պատերի վրա ցանկանում ենք կանաչապատում իրականացնել»,- ասաց նախարարը:
Պատասխանելով հարցին, արդյո՞ք Հյուսիսային պողոտայի բարեկարգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն կառուցելու ընթացքում քաղաքաշինական սխալներ են եղել, Ն. Սարգսյանն ասաց. «Մեղքի կամ ճարտարապետական սխալի խնդիր չկա: Այն ժամանակ չի եղել այն տեխնոլոգիաները, ինչ կա այժմ»:
Նախարարը նշեց, որ Հյուսիսային պողոտան իր ամբողջական տեսքը կստանա այս տարվա վերջին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին