Սպասվում է կարճատև անձրև
Օգոստոսի 23-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
24-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:Օդի ջերմաստիճանը 24-27-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝ 23-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ