Հ. Աբրահամյան. Ողջամիտ առաջարկները կներառվեն համայնքների աջակցության ծրագրում
Սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբը, որը կմշակի ամբողջական փաթեթ: Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ներկայացնելով Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սահմանամերձ համայնքներին օժանդակություն ցուցաբերելու օրենսդրական նախաձեռնությունը՝ նշեց, որ ստեղծված աշխատանքային խումբը կքննարկի դրանք:
Ըստ փոխվարչապետի` աշխատանքային խումբն ամփոփում է բոլոր առաջարկությունները. «Կլինի համատեղ ամբողջական փաթեթ, որի մեջ կլինեն ոչ միայն սոցիալական, այլև գործարարությանը վերաբերող հարցեր»:
Հովիկ Աբրահամյանի խոսքերով` սահմանամերձ համայնքներին օժանադակություն ցուցաբերելու հարցը կառավարության նախաձեռնությունն է, իսկ ԱԺ պատգամավորների ներկայացրած բոլոր առաջարկությունները կքննարկվեն, իսկ ողջամիտ առաջարկները կներառվեն այդ փաստաթղթում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին