Բակո Սահակյան. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հայոց անկախ պետականության հիմնասյունն է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր է նույն օրը Երևան քաղաքում մեկնարկած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին:
Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ համաժողովը դարձել է ավանդական և իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում Հայրենիք-Սփյուռք համագործակցության համակարգում: Երկրի ղեկավարը համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները որակել է հրատապ ու պահանջված, որոնք մեծ կարևորություն են ներկայացնում գաղափարախոսական, ռազմավարական, մարտավարական տեսանկյուններից` ընդգծելով, որ Արցախը պատրաստակամ է համակարգված աշխատանք իրականացնել քաղաքական, տեղեկատվական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարել է հայոց անկախ պետականության հիմնասյուներից և հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկը` հավելելով, որ ազգովի պետք է ամեն ինչ անենք այն անսասան պահելու և օր օրի զորացնելու ուղղությամբ:
Բակո Սահակյանը նաև անդրադարձել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցերին:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք կաթողիկոս Ներսես Պետրոս XIX-րդը, Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նախորդող հրապարակումներ՝
Հայոց ցեղասպանության ճանաչումը, և, առաջին հերթին, Թուրքիայի կողմից, անխուսափելի է. ՀՀ վարչապետ
Մեկնարկեց Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովը