Մուշում ցանկանում են հայերենի ուսուցիչ ունենալ. Արագած Ախոյան (տեսանյութ)
ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը վերջերս է վերադարձել Վանից, Կարսից, Մուշից, որտեղ հանդիպումներ է ունեցել նոր ձևավորված հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Հիացմունքս ու այս տարիների կատարած աշխատանքն ուղղակի ապշեցուցիչ էին: Մուշում բացվել է «Տարոն-Տուրուբերան» հայրենասիրության կենտրոնը: Եվ հուրախություն մեզ, երբ հարցրեցի՝ ինչով պիտանի լինենք, առաջին խնդրանքն եղավ հայերենի ուսուցիչ ունենալը»,-ասաց Ախոյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իրենք խոստացել են այդ հարցն անպայման քննարկել ու օգնել: Նա նաև տեղեկացրեց, որ այնտեղ արդեն ունեն հայ համայնքի նախագահ և խորհրդականներ:
Այցելության մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ