Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները այժմ վիճահարույց օրենքը քննարկում են ֆիննախի հետ
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը քիչ առաջ ընդունել է կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակից առևտրականների, ովքեր ավելի վաղ հանդիպել էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին Panorama.am-ին հաղորդեցին Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ վարչապետ Աբրահամյանը ինքն էր հորդորել ՓՄ բիզնեսի ներկայացուցիչներին «Շրջանառության հարկի մասին» օրենքի առաջարկությունների իրենց փաթեթը քննարկել նաև նախարարի հետ:
Հարակից հրապարակում`
«Գնանք նախարարի հետ խոսանք». Ցուցարարները տեղաշարժվեցին դեպի ֆինանսների նախարարություն