Իրաքում զանգվածային գերեզմաններ են գտնվել
Իրաքի արևմտյան հատվածում հայտնաբերվել է սուննիների տասնյակ դիեր, ում սպանել են «Իսլամական պետության» գրոհայինները: Անբար նահանգում հայտնաբերված զանգվածային գերեզմանոցների մեջ հնարավոր է լինի 80-220 մարդու դի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սպանվածներից շատերը պատկանում են Ալ-Բու Նիմր ցեղին, որը միացել է ԻԼԻՊ-ի դեմ Իրաքի կառավարության պայքարին:
Հայտնի է, որ գրոհայինները, 2014 թվականի հունիսին գրավելով Մոսուլի բանտը, սպանել էին 600 բանտարկյալի: Ըստ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության` բանտարկյալներին կանգնեցրել են մի շարքի վրա և գլխից զարկել. նման տիպի հանցագործությունները բնորոշ են ԻԼԻՊ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ