2015 թվականը կլինի հանգուցալուծման տարի. Արա Պապյան (տեսանյութ)
«Պայքարը Հայաստանի համար և Հայաստանի շուրջ ավելի կսաստկանա, իսկ նման իրավիճակն իր մեջ պարունակում է և մեծ հնարավորություններ, և մեծ վտանգներ: 2015 թվականը կլինի հանգուցալուծման տարի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Ավարտվող տարվա ամենամեծ փոփոխությունը ըստ Ա. Պապյանի ԵՏՄ-ի փաստաթղթի ստորագրումներ էր. «Սա մի քաղաքական լրջագույն որոշում է, որն իր մեջ բազմաթիվ անհայտներ ունի»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Պապյանը նշեց. «Չեմ բացառում, որ արձանագրություններից մեկը վավերացվի, մեկը՝ ոչ: Ըստ էության աշխարհի վրա տպավորություն կստեղծվի, թե արձանագրությունները վավերացված են»:
Բանախոսը նշեց, որ մյուս հարևանի՝ Իրանի հարցում ավելի լավատեսական է, իսկ հայ-ադրբեջանական առումով մեծ պատերազմ չի կանխատեսում. «Ադրբեջանն այսօր իր առջև խնդիր չի դրել Հայաստանի ռազմական ջախջախման որովհետև չի կարող: Ադրբեջանն արդեն մի քանի տարի ի վեր իրականացնում է Հայաստանին արնաքամ անելու քաղաքականություն»:
«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավարի քաղաքական դիտարկումները հարևան երկրների հետ կապված առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին