Գագիկ Մինասյան. ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացում մենք արդեն ձեռք ենք բերել արտոնություններ (տեսանյութ)
«ԵՏՄ-ն ընդգծված տնտեսական է և սա չափազանց կարևոր պնդում է մեր այն քաղաքացիների համար, ովքեր ենթադրում են, որ այստեղ մենք խնդիրներ ունենք մեր քաղաքական անկախության որոշակի զիջման հետ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Միությանն անդամակցելու գործընթացում մենք արդեն ձեռք ենք բերել արտոնություններ, որոնք սովորաբար տրվում են երկրներին, որոնք այդ միության անդամ են: Խոսքը գնում է այն երեք համաձայնագրերի մասին, որոնք մենք ստորագրեցինք և արդեն գործում են»,-նշեց Մինասյանը:
Ըստ նրա՝ անդամակցելով ոչ միայն Հայաստանի տնտեսությունն է ստանում նոր հնարավորություններ, այլև մեր քաղաքացիները, ինչպես ծառայությունները ազատ տեղաշարժի հնարավրություն կստանան:
ԵՏՄ-Հայաստան. վերջին զարգացումների մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի դիտարկումներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ