Մեկնարկել են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` մայիսի 30-ին մեկնարկել են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, զորավարժություններին ներգրավված են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին