Իրաքյան ինքնաթիռը պատահաբար ռումբ է գցել Բաղդադի վրա. կա 9 զոհ
Իրաքի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը պատահաբար ռումբ է գցել մայրաքաղաք Բաղդադի վրա, ինչի հետևանքով մահացել է առնվազն 9 մարդ: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստակայանը:
Իրաքի բանակի մամուլի խոսնակ Սաադ Մաան Իբրահիմը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով. ռումբերից մեկը չէր արձակվել, սակայն բազա վերադառնալու ճանապարհին ընկել է տների վրա:
Բացի 9 զոհից, կան նաև տասնյակ վիրավորներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ