ԵԽ հանձնակատար․ Հայերի տեղահանումներն ու ջարդերը մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում էին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսն անդրադարձել է հայոց ցեղասպանությանը, հայ-թուքական հարաբերություններին և մարդու իրավունքներին։ Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակված հոդվածը վերնագրված է «Հայ-թուրքական կապերի վերահաստատումը և մարդու իրավունքները» (Armenian-Turkish Reconnections and Human Rights): 

ԵԽ հանձնակատարը նշում է, որ պատմությունը շարունակում է բաժանել հայ և թուրք պաշտոնյաներին, սակայն կան բազմաթիվ հասարակական, մշակութային և գիտական նախաձեռնություններ, որոնց նպատակն է վերամիավորել երկու հասարակություններին։

«Ապրիլի 24-ին լրանում է 1915թ․-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների, տեղահանությունների և ընչազրկության 100-ամյակը, որի արդյունքում տեղի ունեցավ Անատոլիայում հայերի գրեթե ամբողջությամբ վերացում։ Մարդու իրավունքների այս զանգվածային խախտումները և դրանց ցավալի ժառանգությունը երկու հասարակությունների միջև թողել է հսկայական ճեղքվածք, որը բյուրեղացել է դրանց քաղաքական և իրավական տեսակետից որպես ցեղասպանություն անվանելու խնդրի շուրջ։  Սակայն, ոգևորող է տեսնել, որ այսօր շատ մարդիկ փորձում են հաղթահարել այս դժվարին ժառանգությունը և նպաստել փոխադարձ ըմբռնմանը, հաշտեցմանը և համատեղ պատմության վերակառուցմանը։ Թուրքիայում «1915թ․ իրադարձությունների» քննարկումները երկար ժամանակ տաբու էր կամ անգամ կարող էր լինել քրեական հետապնդման առարկա՝ «թրքությունը վիրավորելու» համար։ Վերջին տարիներին սույն հոդվածով հետապնդումները դարձել է առավել հազվադեպ և առաջացել է քննարկման տարածք։ Այս տարածքը ստեղծվել է մի շարք զուգահեռ զարգացումների, մասնավորապես հայերի և թուրքերի միջև շփումների ավելացման և Թուրքիայում քաղաքական և մշակութային էվոլյուցիայի արդյունքում։ Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը շարունակում է փակ մնալ, 2 երկրների քաղաքացիները կարողանում են ազատ ճանապարհորդել հարևան երկրներում։ Միևնույն ժամանակ, Թուրքիայում անցյալի մասին բանավեճերը զգալիորեն զարգացել է։ Թուքական բանավեճում շրջադարձային եղավ 2007թ․-ին թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի ողբերգական սպանությունը, որը հանգեցրեց անցյալի վերագնահատման հետագա կոչերի։ 2008թ․-ին Թուրքիայում մտավորականները կազմակերպեցին ստորագրահավաք, որում հազարավոր մարդիկ ներողություն էին խնդրում հայերից «Մեծ աղետի» համար»,-գրում է ԵԽ հանձնակատարը։

ԵԽ հանձանկատարն անդրադառնում է նաև քաղաքացիական հասարակությունների վերջին նախաձեռնություններին՝ նշելով, որ 2009թ․-ից Հրանտ Դինքի հիմնադրամը սկսել է իրականացնել լրագրողական փոխանակումներ։ Հայկական կողմը ձգտում էր ճանաչել և հրապարակել այն «արդար թուրքերի» դերը, ովքեր փրկել էին հայերի կյանքը։

«2014թ․-ի սկզբին Հայաստանից և Թուրքիայից 8 հասարակական կազմակերպություններ՝ Եվրամիության աջակցությամբ, մեկնարկեցին մի ծրագիր, որը կոչվում էր «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին»։ Ծրագիրը ներառում է լրագրողների, արվեստագետների և բնապահպանական ակտիվիստների այցելություններ և փոխանակնումներ, ուսուցիչների համար ամառային դպրոցներ, ցուցահանդեսներ։ Մասնավոր հատվածը ևս ձգտում է խթանել գործարար կապերը, որն այժմ տեղի է ունենում Վրաստանի և Իրանի միջոցով»,-գրել է Նիլս Մույժնիեկսը։

Այս ամենը ներկայացնելով՝ հանձնակատարը դրանք համարում է հուսադրող քայլեր, որոնք, եթե շարունակվեն, կարող են հիմք հանդիսանալ ցավոտ անցյալի հետ արդյունավետորեն գործելու և 1915թ․-ի ժառանգությունը ճանաչելու համար։

«Անցյալի խնդիրներին անդրադառնալը պահանջում է կարեկցանք և փոխըմբռնում և այս նախաձեռնությունները տանում են հենց այդ նպատակին։ Սա կարող է իր հերթին հիմք ծառայել ազգային իշխանությունների դիրքորոշումների զարգացման համար։ Իշխանությունները պետք է ձեռնպահ մնան նման նախաձեռնություններին խոչընդոտելուց կամ դրանցից քաղաքական առավելություններ ձեռք բերելուց և ձգտեն աջակցել այդ գործիչներին, որոնց նպատակն է ճշմարտության բացահայտումը և շփումների ու ըմբռնման խթանումը»,-ասվում է հոդվածում։

«Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից հայերի տեղահանումներն ու ջարդերը մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում էին։ Մարդու միջազգային իրավունքների առաջին կանոնը պետք է ամփոփվի որպես «ոչ մի անպատժելիություն ոճրագործների համար»։

«Սակայն, ողբերգությունը տեղի է ունեցել 100 տարի առաջ և ոճրագործներն այլևս կենդանի չեն և չեն կարող պատասխանատվության ենթարկվել։ Թուրքիայում անցյալի հետ գործ ունենալու պրոցեսում առաջընթացի ցուցանիշ կլինի պաշտոնական դիրքորոշման զարգացումը՝ անցյալում մարդու իրավունքների խախտումների ուղղությամբ։  Ըստ պաշտոնական դիրքորոշման, ես նկատի ունեմ ոչ միայն Թուրքիայի առաջնորդների քաղաքական հայտարարությունները, այլ նաև ինստիտուցիոնալ դիրքորոշումը՝ արտացոլված մասնավորապես պաշտոնապես հաստատված պատմության գրքերում, պետական ֆինանսավորմամբ թանգարանային ցուցադրություններում և այլ մշակութային գործերում։ Արդյոք ոճրագործները դատապարտվե՞լ են և հանցագործությունը ճանաչվե՞լ է։ Թե՞ նրանք անտեսվել, ստորադասվել, արդարացվել կամ անգամ փառաբանվել են։ Մարդու իրավունքների տեսանկյունից երկրորդ կարևոր տարրը պետք է ամփոփվի որպես «զոհերի և նրանց ընտանիքների կարիքներին անդրադարձ»։ Մինչդեռ 100 տարի անց մի քանի փրկվածներ դեռ մեզ հետ են, նրանց ժառանգներից շատերը տուժել են տեղի ունեցածից։ Մարդու իրավունքների խախտումների զոհերի փոխհատուցման համար կան տարբեր ուղիներ, որոնցից մեկն է ողբերգության ճանաչումը՝ ոգեկոչման օրերի, ծեսերի և հուշարձանների միջոցով։ Եղել են դեպքեր, երբ Թուրքիայում հայերին է վերադարձվել գույք և հայկական ժառանգության որոշ մասեր վերականգնվել են, ինչպիսիք են Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս եկեղեցին և Ախթամար կղզու վրա Սուրբ Խաչ եկեղեցին։ Սակայն, շատ ավելին կարող էր արվել այս ոլորտում»։ 

Հիշատակում և համերաշխություն

«Ապրիլի 24-ին Հայաստանում կնշվի հարյուրամյակը՝ հանդիսավոր արարողությամբ և ցեղասպանության վերաբերյալ խոշոր միջազգային համաժողովող։ Վերջին այցերի ընթացքում ես 2 անգամ այցելել եմ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք եմ մատուցել զոհերի հիշատակին։ Քանի որ հարյուրամյակը մոտենում է, ես իմ համերաշխությունն եմ հայտնում զոհերին և նրանց ժառանգներին, բայց նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, գիտնականներին, լրագրողներին և արվեստագետներին երկու երկրներում՝ Հայաստանում և Թուրքիայում, ովքեր ձգտում են նպաստել փոխադարձ ըմբռնմանը և խթանել պատմական ծանր ժառանգության ազնիվ հատուցումը»,-ասում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}