Տարածաշրջան 17:44 21/05/2014

Ադրբեջանի բնակչության թվաքանակի կեղծում կամ ու՞ր են կորել 14 հազար առաջին դասարանցիները

Ադրբեջանում նոր ուսումնական տարում դպրոց կգնա 138 հազար երեխա: Այս մասին, ըստ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության, տեղեկացրել են Ադրբեջանի կրթության նախարարությունից:

Հայտարարության մեջ ասվում է, որ «Ադրբեջանում վերջին տարիներին տեղի ունեցած դրական ժողովրդագրական փոփոխությունների արդյունքում երկրում աճում է առաջին դասարանցիների թիվը»: Նշվում է նաև, որ 2013-2014 ուսումնական տարում Ադրբեջանում ավելի քան 137 հազար առաջին դասարանցի կար:

Նշենք, որ Ադրբեջանի կրթության նախարարությունում չեն բացահայտել ուշագրավ մի փաստ` 7 տարի առաջ ծնված երեխաների և ներկայիս առաջին դասարանցիների թվաքանակի զգալի տարբերությունը: Այսպիսով, ըստ Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության, 2007թ.-ին հանրապետությունում ծնվել է 151.9 հազար երեխա, իսկ ըստ կրթության նախարարության տվյալների` առաջին դասարան կգնան միայն 138 հազար երեխա: Իսկ ու՞ր են կորել 13.9 հազար երեխաները կամ 2007թ.-ին ծնվածների 9%-ը:

Թերևս այս երեխաները իրենց ծնողների հետ լքե՞լ են Ադրբեջանը, կամ այդ 9%-ը ընդհանրապես չե՞ն ուզում կրթություն ստանալ, կամ էլ այն տվյալները, որ 151.9 հազար երեխա է ծնվել և Ադրբեջանում ծնելիության աճ կա ընդհանրապես կե՞ղծ են: Այս հարցերին դեռևս ոչ ոք չի պատասխանել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում պարբերաբար հրապարակվում են տվյալներ, որոնք հակասում են պաշտոնական վիճակագրության տվյալներին, ըստ որի, հանրապետությունում ծնելիության «աճ» կա: Այսպիսով, 2014թ.-ի մայիսի սկզբին «Ենի Մուսավաթ» թերթը «Մեծ կեղծիք կապված Ադրբեջանի բնակչության թվաքանակի հետ» հոդվածում ներկայացնում է վերլուծություն Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի հանրապետության բնակչության թվաքանակի և կրթության նախարարության դպրոցականների թվաքանակի ներկայացրած տվյաների մասին: Ըստ 25 տարի հնություն ունոցող վիճակագրության`Ադրբեջանում ապրում էր 7.5 միլիոն մարդ, այդ թվում 1.4 միլիոն դպրոցականներ:

Ըստ Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի` հանրապետության բնակչության թվաքանակը 2014թ.-ին աճել է մինչև 9.5 միլիոն, սակայն կրթության նախարարությունը տեղեկացնում է, որ ներկայումս դպրոցականների թիվը 1.29 միլիոն է: Իսկ դա 103 հազար մարդով քիչ է 25 տարի առաջվա ունեցած տվյալներից: Սա ենթադրում է, որ Ադրբեջանի բնակչության թիվը ոչ միայն չի աճել, այլ նաև պակասել է, գրում էր «Ենի Մուսավաթը»:

Դեռ 2012թ.-ի հուլիսին Ադրբեջանում դպրոցականների թվի «աճի» կեղծիքների հետ կապված խոշոր իրարանցում էր բարձրացել: Իրարանցումը սկսվել էր, երբ Ադրբեջանի ուսանողների ընդունելության պետական հանձնաժողովի նախագահ Մալեյքա Աբասզադեն հայտարարել էր, որ 9-րդ դասարանի ավարտական քննություններին պետք է մասնակցեին 90 հազար շրջանավարտ, սակայն իրականում մասնակցում էին 78 հազար: Աբասզադեն նշել էր, որ նա ոչինչ չգիտի այն մյուս 22 հազար IX և XI դասարաններում սովորող աշակերտների ճակատագրի մասին, ովքեր 2012թ.-ին պետք է մասնակցեին ավարտական քննություններին:

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը`փորձագետ Ալովսաթ Օսմանլին նշել է, որ 9-րդ դասարանի ավարտական քննություններին, 90 հազարի փոխարեն մասնակցել են 78 հազար աշակերտ: «Բացի այդ, 78 հազարից 8 հազարը կրճատվել են քննությունների ժամանակ: Ինչը նշանակում է, որ հիմնական կրթության ատեստատ կարողացել են ստանալ ընդամենը 70 հազար աշակերտ»,- ասել է Օսմանլին: Փորձագետը նշել է, որ ըստ վիճակագրության, 11 տարի առաջ ադրբեջանական դպրոցներ ընդունվել է 133 հազար մարդ: Այդ 133 հազարից հասունության ատեստատ կարողացել են ստանալ ընդամենը 70 հազարը:

Ավելի վաղ, 2010թ.-ի նոյեմբերին Ադրբեջանում «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման» կենտրոնի տնօրեն Անար Մամեդլին, մատնանշելով տարբերությունը ԿԸՀ-ի և պետական վիճակագրության ծառայության ընտրողների թվաքանակի մեջ, դիմել էր Ադրբեջանի ԿԸՀ-ի ղեկավար Մազահիր Փանախովին` խնդրելով պարզաբանել իրավիճակը: ԿԸՀ-ի կայքում ասվում է, որ Ադրբեջանում կա 4 829 888 ընտրող, իսկ պետական վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում ասվում է, որ Ադրբեջանում 18 տարին լրացած (ձայնի իրավունք ունեցող) մարդկանց թիվը կազմում է 6 438 000: Ադրբեջանի պետական մարմինները չեն կարողանում բացատրել 1.6 միլիոն մարդու տարբերությունը:

Արդեն 2013թ.-ի հունիսին Ադրբեջանի ԿԸՀ-ի անդամ Աքիֆ Գուրբանովը ասել էր. «Պետական վիճակագրության ծառայության զեկույցում ասվում է, որ երկրի բնակչության թիվը կազմում է 9 միլիոն 356 հազար մարդ, ընդ որում ավելի քան 6 միլիոն 467 հազար մարդու տարիքը 20-ից բարձր է: ԿԸՀ-ի զեկույցում ընտրողների թիվը կազմում է 4 միլիոն 986 հազար մարդ: Թվերի միջև տարբերությունը մեկ ու կես միլիոն է: Ու՞ր են այդ ընտրողները»: 2013թ.-ի հուլիսին արդեն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) իր զեկույցում մտահոգություն է հայտնել այն փաստի հետ կապված, որ ըստ Ադրբեջանի պետական վիճակագրության ծառայության տվյալների 20 տարեկանից բարձր մարդկանց թվաքանակը 1.5 միլիոնով ավել է ԿԸՀ-ի կողմից ներկայացված ընտրողների թվից:

Ըստ փորձագետների գնահատականների` պետական վիճակագրության ծառայությունը Ադրբեջանի բնակչության թվաքանակը 35%-ով ավել է ներկայացնում, քան իրականում կա: Իրականում Ադրբեջանի բնակչությունը 6 միլիոնից քիչ է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:06
Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
Թանձր մառախուղի պատճառով փրկարարներով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իրանի նախագահի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
17:41
Mehr. Նախագահ Ռաիսիի ուղղաթիռը չի կործանվել, նա մեքենայով հասել է Թավրիզ
Իրանական Mehr-ի թղթակցի ռեպորտաժում ասվում է, որ մի քանի րոպե առաջ նախագահին տեղափոխող ուղղաթիռը Արևելյան Ադրբեջանի հյուսիսային շրջանում...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել, եղանակային պայմանները թույլ չեն տալիս փրկարարներին հասնել դեպքի վայր
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սա հույս է ներշնչում, որ վերջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}