Առողջություն 12:34 06/08/2015

Պիպոյան. Թունավորումները պետական օղակների ոչ պատշաճ աշխատանքի հետևանք են

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հանրապետությունում գրանցված մեծածավալ թունավորումները պետական մի քանի օղակների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքն են: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում թունավորումներ են գրանցվել Արամավիրի մանկապարտեզներում, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում,  հանրային սննդի օբյեկտումներում՝ մասնավորապես «Հատիսի լանջին» ռեստորանում, Արտաշատի «Արարատ» ռեստորանում, ԵԿՄ անդամների երեխաների ճամբարում, Նորագավիթում, արագ սննդի կետում:

«Այսքան հանրայանացված ու նման ծավալների թունավորումներ մենք չէինք ունեցել, նույնիսկ պետական մակարադակով են փաստում, որ թունավորումների թիվն ավելացել է, հիմա պետք է հասկանալ, ո՞րն է խնդիրը»,-ասաց Պիպոյանը:

Պետական պաշտոնյաների այն հայտարարությունները,  թե թունավորումների ու աղիքային վարակների թվի ավելացումը պայմանավորված է շոգով, ՀԿ նախագահին չի բավարարում. «Էլի են եղել տարիներ, երբ ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել: Շատ կոմպոնենտներ կան, որոնցից շատ կարևոր է կանխարգելում: Իսկ հիմա այդ աշխատանքները լավ չեն իրականացվում»:

Ճամբարում գրանցված մասսայական թունավորման մասին խոսելիս, Panorama.am-ի զրուցակիցը նշեց, որ վերահսկողություն իրականացման խնդիր կա. «Այսօր ով որտեղ ուզի, ճամբար է կազմակերպում: Մինչդեռ ժամանակին դա բարդ լիցենզավորված գործւընթաց էր, բոլոր կառույցները համապատասխան թույլտվություններ էին տալիս, որից հետո նոր միայն մարդը կարող էր ճամբար կազմակերպել: Դրա անունը դրեցին բյուրոկրատական քաշքշուկ: Այսինքն, մենք ոչ թե պատժում ենք չինովնիկին, ով քաշքշուկ է ստեղծում, այլ ընթացակարգ ենք փոխում: Իսկ դա բերեց նրան, ինչ որ ունենք այսօր: Պետք է պետական մի քանի մարմիններ դիմեին նոր կառավարությանը՝ վերականգնելու ընթացակարգերը: Սա մի քանի օղակի կառավարման խնդիր է»:

Ինչ վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում գրանցված թունավորումներին, ապա սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետը խիստ մտահոգիչ է համարում. «որովհետև չկան մշակված ընթացակարգային այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն են ընձեռնելու կանխարգելելու պրոբլեմը: Եթե ի հայտ եկավ պրոբլեմը, ապա բոլորին հետաքրքրում է մի բան՝ ո՞վ ի՞նչ չէր արել, որ նման բան եղավ»:

Ազգային անվտանգության բաղադրիչ հանդիսացող սոցիալ-առողջապահական ու պարենային անվտանգության նման իրավիճակում Պիպոյանի համար անհասկանալի ու անընդունելի է կառավարության կողմից տեսչական ստուգումների կրճատումը:  Նրա կարծիքով, պետք էր մոնիտորինգ իրականացնել, հասկանալու՝ տնտեսվարող սուբյեկտը որ պետական ապարատի տեսչական ստուգումից է ավելի շատ կաշկանդվում՝ հարկայինի՞, թե այլի:

Տնտեսական անվտանգությունը ևս ազգային անվտանգության տարր է, սակայն այս պարագայում առավել կարևորվում է պարենային անվտանգությունը, ունենք մեծածավալ թունավորումներ, սա լուրջ ռիսկ է ու վտանգ. «Նման իրավիճակում կրճատել տեսչական ստուգումները, նշանակում է, անուղղակիորեն ասել, որ մենք տնտեսական անվտանգության իմաստով շատ լուրջ խնդիր ունենք կամ էլ ուղղակի չենք մտածում ժողովրդի մասին»:

«Մենք ունեցանք այսքան թունավորումներ, նույնիսկ մահ, փչացած հավերի մատակարարում մանկապարտեզին: Այս մարդիկ չպե՞տք է քրեական պատասխանատվության ենթարկվեին, թե՞ ժողովրդին կարելի է թունավորել, մի քանի հարյուր հազար դրամ վճարել ու վերջ: Հիմա հարց, եթե օրենսդրական փոփոխություն չի առաջարկվել, որ այդ արարքը դառնա քրեորեն պատժելի, ո՞վ չի աշխատել: Ստացվում է, որ մի քանի օղակ չի աշխատել: Կա համակարգային պրոբլեմ»,-շեշտադրումներ արեց նա:

Պիպոյանի խոսքով, պետական մարմինները չեն ցանկանում ընդունել, որ առկա է համակարգային ճգնաժամ. «Չընդունելն է բերում այս պրոբլեմներին, որովհետև հենց ընդունենք, որ ունենք համակարգային ճգնաժամ, կիրականացվեն գործողություններ, որոնք թույլ կտան այս իրավիճակից դուրս գալ: Թե չէ միշտ էլ կարելի է արդարացումներ գտնել»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}