Մշակույթ 19:09 06/06/2012

Սևից մինչև սպիտակի բոլոր գույները. Տոկիոն` ինչպես որ է՝ ծայրահեղությունների ներդաշնակություններ (լուսանկարներով)

Հեղինակ` Ա. Ոսկանյան

Սենդայի օդանավակայանից Տոկիո՝ ինչպես Սպիտակից Երևան: Նախ, որովհետև համեմատությունը երկրաշարժերի, աղետների չափերի, մեկ տարում արածի և քսան տարում՝ չարածի, մարդկանց ու մարդկային հարաբերությունների մասին` անպայման է. բարձր, թե մտքում:

Հետո, որովհետև, երբ բնության կանաչ անդորրից, մարդկային բարձր-ուրախ-տեսանելի ու արդեն հասկանալի անմիջականությունից հետո դեմ-դիմաց ու առաջին անգամ հանդիպում ես Տոկիոյին` հակադրությունը տեղերի հենց այդպիսին է՝ մարզից Երևան: Ու առաջին միտքը Տոկիոն տեսնելիս, թե՝ ճապոնացիները հաստատ չեն սիրում Տոկիոն. այն իրենց նման չէ... Խոստովանեմ՝ միամիտ էի:


/Նկարում՝ Սենդայի օդանավակայան/

Գուցե էլի մտածեի, որ Տոկիոն դիզայների կարիք ունի
 
Որ Տոկիոն դիզայների կարիք ունի, գուցե կրկին մտածեի այսօր էլ, եթե Տոկիոյի մասին պատկերացումներս, թե՝ այն այնքան մեծ է, խիտ, որ շնչելու օդ կարգին չկա, բարձրահարկեր, երկնաքերեր... տեղավորվեին գնահատմանս միարժեքության մեջ: 
Անծանոթ քաղաք տեսնելիս այն սկսում ես նմանեցնել իմացածներիդ. Տոկիոն Աստանան է՝ ավելի խիտ. սա երրորդ գնահատականս էր:

Լրագրողներից ասացին՝ փողոցների հոտը Շանհայինին է նման: Գուցե:
Փողոցներ կային, որ եթե աչքերս փակեին-բացեին, հարցնեին՝ որ քաղաքում ես, կարող է ասեի՝ Նյու-Յորքում: Մանավանդ, որ այդտեղ էլ չեմ եղել:

Ու վերջ. էլ համեմատություններ չսպասեք: Տոկիոն՝ ինչպես որ է:

Մնացածը զարմանալի էր:
Քաղաքին դիզայներ է պետք՝ Երևանի հետ էլ համեմատությունը դրանով վերջացավ. այդքան ստերիլ, կանաչ քաղաք՝ ես չէի պատկերացնում: Կասեի՝ մայրաքաղաքին ոչ հարիր կանաչ: Խիտ շենքերի դիմաց խիտ էլ ծառեր են՝ հաճախ մայթերին դրանք երկու կամ ավելի շարքով են: Ծուխ, փոշի, աղմուկ, հրոց, կեղտ, չգծված զեբրեր, չմշակված ծառեր… էլ ինչ կհիշեք՝ մեկ է, չկան:

Առավոտ վաղ տպավորություն էր, որ ողջ քաղաքը «ֆորմայով» է՝ սև-սպիտակ հագած: Մեծեր-դպրոցականներ: Այդ աստիճան «սահմանափակումից» նույնիսկ կարելի է վատ լինել... եթե հենց այդքանը տեսնեք:

Սպիտակ ձեռնոցների սկիզբը. Ճապոնիայի խորհրդարանում
Ճապոնիայի խորհրդարան մուտքը ավելի թեթև է, քան մեզ մոտ: Ու շատ ավելի մարդաշատ է՝ անվտանգության աշխատակիցներ, պառլամենտականներ, դպրոցականներ... Մենք բարձրանում ենք մեզ անհրաժեշտ հարկը ու հայտնվում հաշմանդամների հետ նույն հարթակում: Անվտանգության աշխատակիցը, կամ ոստիկանը՝ չգիտեմ, օգնում է նրանց դուրս գալ վերելակից: Մենք դանդաղեցնում ենք քայլքը, սակայն բոլորը մի մարդու պես կանգնում են ու ճանապարհ տալիս մեզ: Առանց դժգոհելու: Հերթն ո ւ կարգն է այդպիսին հավանաբար: Ես հասկանում եմ, որ սա համ այն սպիտակ-սև համազգեստն է, համ շատ... գունավոր: Կասեի՝ կարգապահություն, սակայն բառը շատ չոր է արտահայտելու այն ամբողջը, ինչը «ստիպում է» հաշմանդամներին կանգնել շարքով, զիջել հերթը մեզ: Չէ, դա այն չէ, որ՝ բարձրաստիճան հյուրեր, Հայաստան:

Սա ավելի լավ կհասկանանք, երբ հասնեմ «Տոշիբա» ընկերությանը: Կհասկանանք ավելի լավ, սակայն՝ հաստատ ոչ այնքան լավ, որ կարողանանք մենք էլ անել:

... Միջանցքով անցնելիս հայացք ենք գցում բաց դռներից ներս՝ բոլորն աշխատում են: Համարյա բոլոր դռների մոտ անվտանգության աշխատակիցներ կան. չեմ կարող ասել՝ միշտ, թե այսօրը: Խիստ են: Մինչ որոշում եմ՝ իհարկե՝ անվտանգության աշխատակիցներ են, նրանցից մեկը պատիվ է տալիս ինձ:  Սպիտակ ձեռնոցները ավելի ակնհայտ են դարձնում դա:

Հետաքրքիր են ճապոնացիները: Պայուսակ ստուգելիս՝ շնորհակալություն են հայտնում, որ տվեցիր այն (իբր այլ ելք կա), վերցնելիս խոնարհվում են, ստուգելիս ժպտում են (պայուսակները չեն բացում, ձեռքի սարքով են ստուգում): Բայց մի քայլ աջ-ձախ՝ չի կարելի: Սպիտակ ձեռնոցով ձեռքը հստակ մատնացույց է անում քեզ քո տեղը:
Վերջ:
Դա է:
Քննարկել, փոխել, բանակցել՝ չկա: Ժպտալով կլսեն, ժպտալով իհարկե կմերժեն:
Համոզված եմ, որ իրենցից ամեն մեկն էլ գիտե իր տեղը:
«Ախպերս, ցավդ տանեմ... Մի քիչ...»՝ ուղղակի հնարավոր չէ:

Իսկ այ հարցերին հաճույքով են պատասխանում: Այն, որ Ճապոնիայի խորհրդարանի շենքը կառուցվել է 1936 –ին՝ հինգ անգամ առնվազն լսեցինք:

Ժամանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ու Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչին ողջունում է հայկական պատվիրակությանը: Խոսում է քսան տարվա փախհարաբերությունների մասին ու որ այս հանդիպումը իմպուլս կլինի քաղաքական, տնտեսական և միջպառլամենտական կապերի համար:

Նա նաև շնորհակալություն է հայտնում, որ Հայաստանի նախագահը իր՝Ճապոնիա առաջին այցը անմիջապես սկսեց Սենդայից՝ աջակցությունը հայտնելով աղետից տուժածներին ու հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:

Պառլամենտականն անդրադարձավ ավերիչ ցունամիին՝ վերականգնման է ենթակա 225 քաղաք, դրան է հատկացվել 200 մլրդ յեն և հատուկ գրվել է 50 օրենք: Պարոն Յոկոմիչին հիշում է նաև Սպիտակի երկրաշարժը և խոսում այն մասին, որ իրենք պատրաստ են լսել ու դասեր քաղել այլ երկրներից՝ ինչպես վերականգնել, ինչպես շահագործել ատոմակայանները...

Այս մասում՝ no comment. Պրոտոկոլային ժամանակը լրանում է, ու մենք դուրս ենք գալիս հանդիպման սրահից:

Գնում ենք Խորհրդարանի նիստերի դահլիճ, որտեղ նախագահն էլ պիտի գա շրջայցի: Մինչ մենք սպասում ենք, դահլիճ են մտնում ուսանողներ, հետո՝ այն տարիքով հաշմանդամները: Ամեն խմբի հետ՝ գիդ: Բոլորը ոգևորված ու բարձր են պատմում երկրի պառլամենտի մասին՝ մնում է ճապոներենն իմանալ:

Նիստերի դահլիճ է մտնում է հայկական պատվիրակությունը՝ նախագահի գլխավորությամբ
Մենք մոտենում ենք  ու այս գիդից էլ պարզում, որ մինչ այդ մեզ ցույց տված կայսրական տեղը միշտ չզբաղեցրած է՝ կայսր Ակիհիտոնեղել է, իհարկե, խորհրդարանում, բայց երբեք չի նստել այդ տեղում: 

Դպրոցականներ են անցնում, ձեռքով են անում մեր պատվիրակությանը. Պատասխանողներ՝ կան: Դիմացը նստած են հերթը մեզ զիջած հաշմանդամները, ու այս ամենը ինչ-որ անսովոր է: Այսքան մարդ, խորհրդարանում, երբ այլ երկրի նախագահ էլ հյուրընկալված է՝ անսովոր է տարօրինակության չափ:
Երեխաներին ոչ ոք չի ասում՝ սուս մնացեք ու արագ անցեք: Այսպես գնացեք, կամ ձեռքով մի արեք: Չեն ասում, ուրեմն` ամեն ինչ ճիշտ է:
Սա արդեն սերտել եմ:

Սպիտակ ձեռնոցով ձեռքը մեզ ցույց է տալիս ուր գնալ, ու մենք ենթարկվում ենք: Բայց ինչ-որ բան ներսներս հաստատ այնպես չէ, ինչպես իրոք ենթարկվող ճապոնացիների ներսում:

Հայերիս մասին են ասում՝ ծայրահեղություն. դուք ծայրահեղությունը Տոկիոյում տեսեք
Ամեն քայլափոխին հայտնագործում եք ևս մի ծայրահեղ անկյուն՝ լինի շենք, թե մարդ. Արևելք-Եվրոպա-մաքուր ու զտարյուն ճապոնիա. Կանայք-երեխաներ, մեծեր-տղամարդիկ. Սև -սպիտակ, համազգեստներ, ապա՝ գույնզգույն ու ծայրահեղ կարճ փեշեր քաղաքի կենտրոնում (սրա նկարները մի սպասեք, լուսանկարչական ապարատս նստեց քաղաքի այդ մասում հենց). մեքենաներ- հեծանվեր ու շատ, շատ վազող մարդիկ (մի քանիսը կամ երկար էին վազել, կամ դժվար էին վազում, բայց՝ ստիպողներ չկային, ես ուշադիր նայեցի ետևներից). ապակեպատ բարձրահարկեր, կողքը՝ շղարշապատ անավարտ նորակառուցներ (չգիտեմ՝ շենքը շղարշում են անվտանգության, թե մաքուր լինելու համար, բայց՝ ամեն ինչ մաքուր էր ամենայն ոչշինարական իմաստով). .. Այս ամենը զարմանալի է ու, ասեմ՝ նախանձելի. այսքան ծայրահեղություններ միատարր Ճապոնիայում, այդքան ծայրահեղ տարբերություններ ու այդքան միասնական ու ներդաշնակ ամբողջը. նախանձելի է:

Հիշում եք, պատմեցի, որ առաջին միտքս, որ ունեցա, երբ լսեցի Ճապոնիայի երկրաշարժի մասին. «Փախչելու տեղ էլ չունեն՝ կղզի»: Այսօր ես ուզում եմ վստահեցնել. որքան էլ երկու օրում երկիր ու մարդկանց չճանաչես, այնուամենայնիվ, համոզված ասեմ՝ այստեղից գնալ ուզողներ չկան էլ:
Երկրում, ուր արևը ծագում է Գրինվիչից ինը ժամ հետո, այսերկրացիների համար սկիզբն է ու վերջը՝ այստեղ բոլորն իրենց տեղն ունեն:

/Պաշտոնական-ճամփորդական փորձեր. Շարունակելի/

 

Նախորդիվ` Երբ արևը ծագում է Գրինվիչից ինը ժամ հետո. Ճապոնիան առանց արևային ակնոցների. Սենդայ
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}