Մշակույթ 10:30 05/11/2012

Նաիրա Մուրադյան. Պետական գումարներով ստեղծվում են անիմացիոն ֆիլմերը, բայց չեն հասնում այն մարդկանց, ում պետք է… Ինչո՞ւ

Երևանում նոյեմբերի 3-ին մեկնարկել է «ՌեԱնիմանիա» 4-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի ընթացքում ցուցադրվում են համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորների աշխատանքներ` այդպիսով հնարավորություն ընձեռելով հայ անիմատորներին ու հասարակությանը ծանոթանալ համաշխարհային փորձին: Հայկական անիմացիան նույնպես ունի հիանալի գործեր, համենայնդեպս այդպես են ասում արդեն միջին տարիքի մարդիկ: Իսկ այսօրվա սերունդն այնքան էլ ծանոթ չէ հայկական անիմացիոն ստեղծագործություններին:
Panorama.am-ը զրուցել է անիմատոր Նաիրա Մուրադյանի հետ` փառատոնի, հայկական անմիացիոն դպրոցի հաջողությունների ու բացթողումների մասին:

-Այս օրերին Երևանում ընթանում է «ՌեԱնիմանիա» 4-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Ի՞նչ է այն տալիս մեր անիմատորներին: Դուք ինքներդ ի՞նչ ակնկալիք ունեք:
-Փառատոնն առաջին հերթին տալիս է ինֆորմացիա, թե ինչ է կատարվում աշխարհում, անմիացիա սիրողները տեսնում են այն ֆիլմերը, որոնք նոր են ու այլ տեղ հնարավոր չէ դիտել: Երկրորդ. բարձրացնում է երիտասարդների հետաքրքրությունն անմիացիայի նկատմամբ, սկսում են հասկանալ, որ անիմացիան ոչ միայն մանկական ֆիլմերի դեպքում է կիրառում, այլ կարող են լինել շատ լուրջ  ֆիլմեր:
Փառատոնը կարևոր է նաև շփումների առումով: Նախորդ տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում շատ հայտնի ռեժիսորներ են եկել Հայաստան, լավ կապեր ենք հաստատել Աննեսի, այլ փառատոների հետ:

-Այժմ ինչի՞ վրա եք Դուք աշխատում և որպես ստեղծագործող ի՞նչ խնդիրներ ունեք:
-Որպես ստեղծագործող խնդիրներ չունեմ, բայց ունեմ տեխնիկական խնդիրներ: Թեկուզ Ազգային կինոկենտրոնը գումար է հատկացնում, բայց այնքան շատ չէ, որ կողքից կարողանում մասնագետներ հրավիրել, որ մենք չունենք: Միակ խոչընդոտը դա է: Բայց նաև հասկանում եմ, որ այս փոքրիկ երկրում դրանից ավելի տրամադրելը շռայլություն կլիներ: Երբ սկսում ես ստեղծագործել, մոռանում ես դրա մասին ու կորցնում չափի զգացումը:
Արդեն երկու տարի է աշխատում եմ «Բալետ» ստեղծագործության վրա. 15-20 րոպեանոց ֆիլմ է Տերտերյանի (ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյան) երաժշտության վրա: Այն մի քիչ կամերային բնույթ ունի, ոչ բոլորին հետաքրքիր կլինի, բայց ես պատրաստ եմ դրան: Մինչև տարեվերջ կավարտվեմ:

-Եթե խոսենք խոշոր նախագծերի մասին, ապա հայ անիմատորների վերջին գործը, որ հայտնի է հանրությանը, Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» ֆիլմն է, որի պրեմիերայից մի քանի տարի է անցել: Մամուլի հրապարակումներից հայտնի է, որ նկարահանվում է և տեսանելի ապագայում պատրաստ կլինի Դավիթ Սահակյանցի «Անահիտ» ֆիլմը: Հասկանալի է, որ անիմատորներն այս ընթացքում պարապուրդի մեջ չեն, բայց տեղին է հարցը` ի՞նչ աշխատանքներ են այս ընթացքում ստեղծվել և ինչո՞ւ են դրանք առավելապես անհայտ մնում լայն հասարակության համար:
-Այս հարցում հեռուստատեսության մեղքը շատ է: Տարիներ շարունակ բարձրաձայնում ենք` ֆիլմերը ստեղծվում են, պետական գումարներ են դրանց վրա ծախսվում, բայց չի հասնում այն մարդկանց, որոնց համար ստեղծվում են: Այդ դեպքում ինչու է ծախսվում այդ գումարները, եթե պետական մոտեցում չկա, չեն ցուցադրվում հեռուստադիտողին: Եթե ինչ-որ տեղ նշան անել համար է, որ ֆիլմերն արված են, գումարները ծախսված են, իմաստ չունի: Ճիշտ է, ստեղծագործողին դա պետք է ամենաքիչը հուզի, քանի որ անում է այն, ինչ-որ չի կարող չանել, վերջացնում է մի ֆիլմ, սկսում մեկ այլ ֆիլմ: Այն օղակը, որ պետք է հասցնի հեռուստադիտողին, չկա:

-Ինչո՞ւ:
-Չգիտեմ: Ինձ համար մութ է մնում: Ճիշտն ասած ոչ մի պատճառ չեմ գտնում: Վերջին տարիներին մանկական շատ ֆիլմեր են ստեղծվել ու այս դժվարին ժամանակներն անիմացիային գումար տալ ու հետո դրան չհետևել, ընդամենը հիմարություն է: Չեմ հասկանում` ինչից է:
Նաև վիրավորական է: Եթե դու գիտակցությամբ ասում ես` հա՛, երեխեքի համար մի լավ բան անեմ, որովհետև հեռուստատեսությունը աղբով է լցված ու անելուց հետո միևնույն է, դա չի հասնում երեխաներին, վիրավորական է:

-Դա չի՞ խոչընդոտում ստեղծագործողին աշխատել:
-Ոչ, որովհետև նայեցին, թե չնայեցինից, դրանից չի կախված ստեղծագործելը: Գոնե ինձ մոտ այդպես չէ: Եթե այդ պատմությունը քեզ հետաքրքում է, նախ քեզ ես պատմում, ապա խնդիր ես դնում` իսկ եթե ես անեմ, ինչպես կպատմեմ: Դա հետաքրքիր ուժ է, չես էլ մտածում` ինչ է լինելու, եթե նույնիսկ գումար էլ չկա, շարունակում ես աշխատել:

-Համաշխարհային անիմացիան, այդ թվում մեզ համար ավելի հեշտ ընկալվող ռուսական անիմացիոն դպրոցը, վերջին տասնամյակում շատ է անդրադարձել անցյալին` ստեղծելով պատմական կամ բանահյուսական ավանդազրույցների վրա հիմնված գործեր: Ունենալով ճոխ պատմություն ու հարուստ բանահյուսություն, հայկական անիմացիոն դպրոցը հայ հանդիսատեսին այս առումով հրամցնելու բան չունի՞:
-Իհարկե, ունի: Օրինակ «Անահիտ» հեքիաթը, որում կան Հայաստանի պատմությանը վերաբերող, հայկական մենթալիտետը ցույց տալու տարրեր: Սովետական շրջանում շատ են արվել այդպիսի ֆիլմեր, իհարկե, հեքիաթների վրա հիմնված, քանի որ պատմությունը այնքան էլ խրախուսված չէր: Բայց հիմա ժամանակն է դրան անդրադառնալ, մեր երկիրն է, մենք են տերը մեր գումարների, բայց պետք է պետությունը պատվիրի, որպեսզի պատմությունը որպես անիմացիոն ֆիլմ արվի:

-Ինչպե՞ս կգնահատեք հայկական անիմացիոն դպրոցը:
-Հայաստանում, որպես դպրոց, միշտ թույլ է եղել, փորձը փոխանցելու կուլտուրան զարգացած չէր: Ինձ թվում է` այսօր էլ այդպես է: Ինստիտուտում (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ) անմիացիայի երեք կուրս կա. ես, Դավիթ Սահակյանցն ու Գայանե Մարտիրոսյանն ենք վարում: Հուսանք հաջորդ տարի կերևա մեր աշխատանքը, ու այդ ուսանողները կզգան անիմացիայի` իրենց համար իմաստը ու կշարունակեն զբաղվել դրանով:

http://www.youtube.com/watch?v=R8CHx2XSktI



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}