Թալալյան եղբայրների անվան փառատոն. Բարեգործական համերգին ելույթ կունենան մրցույթների դափնեկիրներ
Թալալյան եղբայրների անվան միջազգային 4-րդ փառատոնի շրջանակներում այսօր Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայանալու է բարեգործական համերգ, որի ընթացքում ելույթ կունենան 2012-13 թթ ընթացքում տեղի ունեցած միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրները: Ըստ cultural.am կայքի՝ միջոցառման ընթացքում ստացված հանգանակությունը կնվիրաբերվի 17-ամյա Ստելլա Առաքելյանին, ում մոտ վերջերս ախտորոշվել է լիմֆոբլաստային լեյկեմիա:
Համերգի կարզամերպիչներն են «Ars lunga» դուետը և «Օգնիր երեխաներին» ՀԿ-ն:
Հենրիկ և Գերոնտի Թալալյանների 4-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյակին: Այն մեկնարկել է հունիսի 26-ին ու շարունակվելու է մինչև հուլիսի 23-ը: Թալալյան եղբայրների անվան փառատոնի նպատակն է հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողներին ինքնադրսևորվելու, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայ և օտարազգի երաժիշտների միջև և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան