Մշակույթ 00:07 05/09/2013

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատմում է «իր աչքի առջև տեղի ունեցած» հերթական պատմությունը Ղարաբաղյան ազատամարտի մասին՝ «Թևանիկ»...

«Ղարաբաղ՝ թաքնված գանձ», «Ընդհատված մանկություն»... Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող այս ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «հերթական պատմությանը»՝ «Թևանիկ» ֆիլմին, արդեն հաջորդ տարի կարող ենք ծանոթանալ:  Ֆիլմի նկարահանումներն ավարտված են:

Panorama.am-ը զրուցել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:

-Պարոն Ավետիսյան, կներկայացնե՞ք Ձեր նոր ֆիլմը:
-Ֆիլմը պատմում է Ղարաբաղյան պատերազմի մասին: Դեպքերն ընթանում են 1991 թվականին: Ֆիլմում ներկայացված է մեկ գյուղի պատմություն: Այդ գյուղը կարող էր լինել Ղարաբաղում ցանկացած գյուղ, հերոսներն էլ կարող էին լինել ցանկացած գյուղի բնակիչներ: Ընդհանրապես, ֆիլմում ներկայացված պատմությունը կարող է լինել ցանկացած միջազգային կոնֆլիկում, ցանկացած պատերազմի ընթացքում, որովհետև խնդիրն այնպես էր դրված, որ պետք է նկարահանենք մի ֆիլմ, որը հասու լինի ոչ միայն հայ հանդիսատեսին, այլ նաև ընկալելի լինի օտարին, քանի որ եթե ահռելի ջանքեր ենք ներդնում մեր աշխատանքի վրա, ապա այնպես պետք է անենք, որ ներկայացնենք նաև օտար հանդիսատեսին:

Ֆիլմի հերոսները երեք պատանիներ են՝ Արամը, Աստղիկը, Թևանիկը: Ամբողջ ֆիլմը կառուցված է երեք ֆիլմերի վրա՝ Արամ՝ սոնետ, Աստղիկ՝ էլեգիա, Թևանիկ՝ ասք, որոնք ներկայացվում են մեկ վերնագրով ՝ «Թևանիկ»:

Ֆիլմի հիմքում ընկած է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» ֆիլմի սցենարը: Ես և կինոդրամատուրգ Կարինե Խոդիկյանը փորձել ենք ավելացնել ևս երկու պատանու դրամա՝ դարձնելով այն լիամետրաժ ֆիլմ: Երեք հերոսների պատմություններն էլ դրամատիկ են: Դրաման նրանում չէ, որ մարդիկ մահանում են, այլ նրանում, որ պատերազմը չարիք է, որի արդյունքում, անկախ դեպքերի զարգացումից, մարդիկ դրամա են ապրում:

Ֆիլմն ամբողջությամբ կլինի 75-80 րոպե: Նկարահանումներն արդեն մեկ ամիս է ավարտված են: Այժմ մոնտաժային աշխատանքներն են ընթանում:

-Արդյո՞ք հայ հասարակությունը Ղարաբաղյան ազատամարտի մասին պատմող ֆիլմերի կարիք ունի:
-Ես երազում եմ, որ Հայաստանի կառավարությունը երբևէ պատվիրի ֆիլմ նկարահանել Ղարաբաղյան պատերազմի մասին՝ խաղարկային, լիամետրաժ: Ցավոք դեռ սպասում ու նախաձեռնում եմ ինքս: Միանշանակ, նման ֆիլմ անհրաժեշտ է առաջին հերթին հայ հասարակությանը, երկրորդը՝ օտար հանդիսատեսին: Եթե վստահ լինեմ, որ անելիք չունեմ, չեմ անդրադառնա այս թեմային, կնկարահանեմ այլ թեմատիկայով ֆիլմ: Վստահ եմ, որ չնչին չափաբաժնով է հայ դրամատուրգիան անդրադառնում Ղարաբաղյան ազատամարտին:

Ես ոչ միայն ցանկանում եմ իմ ֆիլմերով լրացնել այդ բացը, այլ նաև ներքուստ պահանջ ունեմ պատմել պատմություններ, որոնք իմ աչքով եմ տեսել: Իմ ֆիլմերում ես ոչինչ չեմ ավելացրել, չեմ հորինել, բնավ ոչ մի կեղծ պատմություն, կերպար չկա:

Ֆիլմերում ներկայացված են այն կերպարները, այն պատմությունները, որոնք իրականում եղել են:

-Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ վավերագրական ֆիլմեր են:
-Կարող ենք: Ես գիտեմ ընտանիքներ, ովքեր պատերազմի արդյունքում բաժանվել են, գիտեմ երիտասարդի, ով կյանքի գնով չի թողել գյուղը, գիտեմ մարդկանց, ովքեր արթնացել են պարզ, հասարակ գյուղացիներ, իսկ կեսօրին նահատակվել են որպես մարտիրոսներ: Սուտ ոչինչ չկա: Այդ ամենն, ինչը կար իմ մեջ, ինձ հանգիստ չէր տալիս:

-Դեռևս ունե՞ք նման պատմություններ, որոնց հիման վրա կշարունակեք Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող ֆիլմեր նկարահանել:
-Կան: Ունեմ մի գաղափար, որի սցենարի զարգացումն ընթանում է. պատմելու ենք Ղարաբաղի, Սումգայիթի, մարդկային դրամաների մասին:

-Պարոն Ավետիսյան, Ձեր նախորդ «Ընդհատված մանկություն» ֆիլմում հերոսուհին նույնպես երեխա էր, այստեղ էլ հերոսները երեխաներ են: Ինչո՞ւ եք հենց երեխաներին ընտրում որպես հերոսներ:
-Պարզապես այդպես է ստացվում: Այս ֆիլմում հերոսները 14 տարեկան են: Ես էլ պատերազմի ընթացքում այդ տարիքին եմ եղել:
Ֆիլմում խոսում են Ղարաբաղի բարբառով: Եթե Ղարաբաղի մասին ֆիլմ ես նկարահանում, չես կարող այնպես անել, որ խոսեն գրական հայերենով: Սա շատ կարևոր էլեմենտ է՝ մարդկային ճիշտ կերպարները ներկայացնելու համար: Չես կարող նրանց հեռացնել բարբառից: Դերասանները Հայաստանից են: Բարդ էր իրենց համար խոսել բարբառով: Շատ բարդ է եղել, նախապատրաստական շրջան ենք անցել: Ֆիլմում խաղում է շատ լավ ու պրոֆեսիոնալ դերասանական կազմ, ովքեր կարողացան լիովին կատարել իրենց առջև դրված իմ պահանջները:

Մեզ շատ օգնեց նաև Ղարաբաղի կառավարությունը: Չկար մի հարց, որ դիմեինք ու մեզ ասեին՝ ոչ: Ես հասկացա, որ Արցախի կառավարությունը պատկերացնում է, թե որքան կարևոր է Ղարաբաղի մասին ֆիլմ նկարահանել:

-Արցախի կառավարությունը երբևէ Ձեզ չի առաջարկե՞լ ֆիլմ նկարահանել ազատամարտի մասին:
-Ազատամարտի մասին ոչ, բայց առաջարկ եղել էր զբոսաշրջության մասին: Եվ այդ առաջարկի արդյունքում էլ նկարահանեցինք «Ղարաբաղ՝ թաքնված գանձ» ֆիլմը:

-Ե՞րբ պատրաստ կլինի «Թևանիկ» ֆիլմը:
-Դրա մասին ոչ ոք չգիտի: Կարծում եմ՝ հաջորդ տարի: Բնականաբար, կցուցադրվի մեծ էկրանին: Արդեն մարտավարություն ենք մշակում՝ օտար հանդիսատեսին ներկայացնելու համար:

«Ընդհատված մանկություն» ֆիլմն արդեն մի քանի երկրներում ցուցադրվել է, տարբեր երկրների հետ պայմանավորվածություն կա, որ պետք է ցուցադրեն: Սա արդեն խոսում է այն մասին, որ ֆիլմը սկսում է ծառայել իր նպատակին: Կարճ ժամանակում հնարավոր չէ արդյունքը տեսնել: Երեք տարի առաջ նկարահանել եմ «Ղարաբաղ՝ թաքնված գանձ» ֆիլմը: Նոր հասկանում ու տեսնում եմ, որ ֆիլմը սկսում է ինքնուրույն ապրել ու շրջագայում է ամբողջ աշխարհում: Ես այլևս չեմ միջամտում, «Ընդհատված մանկություն»-ը դեռ նոր պետք է սկսի իր ինքնուրույն կյանքը, իսկ «Թևանիկ»-ի համար դեռ երկար ճանապարհ կա:

-Պարոն Ավետիսյան, ֆինանսական հարցերը ինչպե՞ս եք կարգավորում:
-Մասամբ ֆինանսավորել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը, որի համար շնորհակալությունս եմ հայտնում նրանց, իսկ մնացած անհրաժեշտ գումարը հայթայթում եմ ընկերներիս օգնությամբ, մասնավորապես ինձ այդ հարցում շատ օգնում է իմ ավագ ընկեր Մասիս Բաղդասարյանը, առանց նրա միջամտության ֆիլմը չէի կարողանա ավարտին հասցնել:

Հայաստանում ռեժիսորը դատապարտված է լինել պրոդյուսեր, ու ինքն իր ֆիլմերի համար ֆինանսավորում գտնել: Արցախյան ազատամարտի թեման արժանի է, որ պետությունն ինքը նախաձեռնի ու 100 տոկոս ֆինանսավորում ապահովի: Կարևոր չէ, ես կլինեմ տվյալ ֆիլմի ռեժիսորը, թե մեկ ուրիշը: Էականն այն է, որ Արցախի մասին ֆիլմ նկարահանող ռեժիսորը չպետք է հանդիպի այն դժվարություններին, որոնց ես եմ հանդիպել:

«Թևանիկ» ֆիլմի նախագիծը ներկայացրել եմ Կաննի կինոփառատոնի շուկայում: Նախագիծը ներկայացրել եմ տարբեր ֆինանսավորող աղբյուրների: Ուղղակի հյուծվում ես այս ամենի արդյունքում: Պետք է լավ կինո ստանալու համար մեծ ներդում արվի: Սակայն երբ քո միջոցները չեն ներում, երբ չես ուզում իջեցնել քո բարձր որակի նշաձողը հայտնվում ես այն վիճակում, ինչ ես:

-Պարոն Ավետիսյան, մասնագիտությամբ ռեժիսո՞ր եք: Բացի ղարաբաղյան պատերազմի մասին պատմող ֆիլմերից, էլ ինչի՞ մասին կուզենաք ֆիլմ անել:
-Այո, մասնագիտությամբ ռեժիսոր եմ, ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի բաժնում: Ծառայել եմ Հայոց բանակում, այնուհետև տեղափոխվել եմ Երևան: Այժմ աշխատում եմ «Երկիր մեդիա» հեռուսաընկերությունում որպես գլխավոր ռեժիսոր:

Ցանկացած թեմայի մասին էլ կարող եմ ֆիլմ նկարահանել, սակայն կարևորն այն է, թե որքան հասու է քո մոտ դրա մասին պատմելը: Գիտեմ, որ ղարաբաղյան պատերազմի մասին թեման իմ մոտ հասունացել է: Երբ զարգանա մյուսը, արդեն այդ ուղղությամբ կաշխատեմ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:41
Սուրեն Պետրոսյան. Սա քաղաքակրթական հանցագործություն է
«Այսօր իշխանությունը սովորական բնակիչներին, բոլորին, ամբողջ հայությանը փորձում է  զրկել անգամ երազելու, հավակնություններ ունենալու...
Աղբյուր` Panorama.am
15:36
ՇՄ նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա
 Մայիսի 3-ին ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
15:29
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը
Մայիսի 9-ին` Հաղթանակի ու խաղաղության տոնին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Իրավական աջակցություն կտրամադրենք խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված...
Աղբյուր` Panorama.am
14:46
Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ
Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները պայմանավորավել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինծառայողների ու սահմանապահների դուրս բերման շուրջ։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ինչպե՞ս այսօր քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում ներկայացնում է «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով: Ահա այն...
Աղբյուր` Panorama.am
14:23
Այստեղ եմ՝ մերժելու այն լափը, որ դրել են մեր սեղանին. Չալաբյան
«Սա համազգային երթ է, որի նպատակը մեր ազգի ապագա ուղին մեր ձեռքը վերցնելն է»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց հասարակական,...
Աղբյուր` Panorama.am
14:07
Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան
Իսպանիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով. Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը
Մայր Աթոռը  տարածել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
13:47
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
Մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
ՆԳՆ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում այսօր սպասվում է +21-+23 աստիճան տաքություն
Երևանում մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 12-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը մոտենում է Երևանին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը, որքան մոտենում է մայրաքաղաքին, այնքան մարդաշատ է...
Աղբյուր` Panorama.am
12:59
Արա Ռոստոմյան. Մենք ակնկալիքներ ունեինք, իրոք, բայց նման արձագանք չէինք սպասում
«Երկրորդ օրվանից՝ Սևանից սկսած մեզ միացողների թիվն օր օրի ավելանում է, ոգևորությունը շատ մեծ է, սա պայքար է ոչ թե սև ու սպիտակի, այլ...
Աղբյուր` Panorama.am
12:58
Դիմում եմ նրանց՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մենք պատասխան ունենք ստանալիք, այս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել պատասխան ստանալու»,-Աբովյանից Երևան երթի ժամանակ հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:46
Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ
Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ի՞նչ է կատարվում Աբովյան-Երևան ճանապարհին. ՈՒՂԻՂ
Panorama.am-ն ուղիղ միացմամբ Աբովյան-Երևան ճանապարհին է։  Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից այսօր մեկնարկել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:28
Արմեն Հյուսնունց. Կարծում եմ՝ այսօր որոշիչ օր պետք է լինի
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնուցը միացել է Տավուշում Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
12:06
Վերին Պտղնիի հատվածում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցների
Աբովյանից դեպի Երևան ճանապարհին՝ Վերին Պտղնիի հատվածում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդած երդի մասնակիցներին։...
Աղբյուր` Panorama.am
11:56
Ձեզ ինչ է եղել, մարդիկ
Մաքրել սոցցանցերում տարածվող հրապարակումների տակ գրված հայհոյանքները՝ ...  հասցնել է պետք։ Բայց այս քանի օրը հետևում եմ ինչ են գրում, ում...
Աղբյուր` Panorama.am
11:35
Մոսկվան Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերներ չի ուղարկել ոչ բարեկամ երկրների պաշտոնյաներին
Մոսկվան Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերներ չի ուղարկել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին, սակայն դա չի վերաբերում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Հրապարակվել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի երևանյան երթուղին
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը մեկնարկում է Աբովյանի համայնքապետարանի այգու մոտից...
Աղբյուր` Panorama.am
11:09
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի տոնի առթիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի տոնի առթիվ և գրել. «Շնորհավոր Մայիսի 9»։ Մայիսի 9-ին հայ ժողովուդը...
Աղբյուր` Panorama.am
10:47
Պլանային ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կոտայքի թեմի առաջնորդ. Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել
«Իմ կարծիքը ես Մայր Աթոռում հայտնել եմ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել...
Աղբյուր` Panorama.am
10:18
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.  «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը...
Աղբյուր` Panorama.am
10:15
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից դեպի Երևան կմեկնարկի ժամը 11:00-ին
Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Արցախի նախագահն այցելել է Եռաբլուր
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելել է «Հաղթանակի» զբոսայգի։
Աղբյուր` Panorama.am
09:30
«Եվատեսիլ-2024». Այսօր ելույթ կունենա «Լադանիվա»-ն
Շվեդիայի Մալմյո քաղաքում  այսօր կկայանա «Եվատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}