Տնտեսություն 14:42 21/05/2015

Որոշ քաղաքական ուժեր ցանկություն ունեն, որ տնտեսական անկում լինի, բայց իրենց ցանկությունը չի իրականանալու. Վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին:

Ինչպես գործադիրի նիստում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրում արտացոլված մակրոտնտեսական միջավայրի զարգացումների վերաբերյալ ԿԲ-ի գնահատականները ընդհանուր առմամբ համահունչ են ՀՀ կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին:

Ըստ նրա՝ 2014թ-ի ընթացքում կենտրոնական բանկը շարունակել է իրականացնել ընդլայնող դրամավարկային քաղաքականություն, որն, ընդհանուր առմամբ, համահունչ է եղել գնաճի զարգացումներին և տնտեսական աճի տեմպերի վերականգնման, մակրոտնտեսական կայունության ապահովման ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված ուղղություններին:

Տարվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը, ելնելով գնաճային միջավայրի զարգացումներից և հաշվի առնելով ֆինանսական կայունության ապահովման կարևորությունը, մշտապես արձագանքել է դրամավարկային քաղաքականության միջոցով: Հատկապես տարեվերջին, ըստ փոխնախարարի, երբ արտարժութային հոսքերի կտրուկ նվազման սպասումների և ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությամբ պայմանավորված դրամի արժեզրկման պայմաններում գնաճային միջավայրը ընդլայնվել էր, ԿԲ-ն արձագանքել է կտրուկ բարձրացնելով լոմբարդային ռեպո տոկոսադրույքը և արժութային պարտավորությունների դիմաց պարտադիր պահուստավորման նորման:

Արդյունքում, ինչպես նշեց Վ.Միրումյանը, գնաճը 2014 թվականի տարեվերջին արագացավ և արդյունքում կազմեց 4.6%՝ գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքում:

Անդրադառնալով գնաճին՝ նշեց, որ, 2015թ-ի առաջին եռամսյակում գնաճը 5.8%՝ համընկնելով գնահատականների հետ: Սակայն գյուղատնտեսության ճյուղում կանխատեսումները ակնկալում են 3.5-4.5% իրական աճ, ինչի վերաբերյալ 2015 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ տվյալները թույլ են տալիս ավելի լավատեսորեն վերաբերվել ճյուղի և գնաճի զարգացումներին 2015 թվականի ընթացքում:

«Կարծում ենք, որ երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում Կենտրոնական բանկը կարիք կունենա վերանայելու գյուղատնտեսության և գնաճի կանխատեսումները»,- ասաց նա:

Այսպիսով, ըստ Վ.Միրումյանի, ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2015 թվականի համար նախանշված դրամավարկային քաղաքականությունը առաջնորդվելով գնաճի նպատակային ցուցանիշի ապահովման սկզբունքներով, և կարևորելով ֆինանսական կայունության ապահովումը Հայաստանում, մյուս կողմից հաշվի առնելով, որ միջնաժամկետ հորիզոնում Կառավարության կողմից իրականացվող խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը սահմանափակված է լինելու և կրելու է առավելապես զսպող բնույթ` պայմանավորված պետական պարտքի կայուն կառավարման պահանջներով, դրամավարկային քաղաքականությունը կոորդինացվելով հարկաբյուջետային քաղաքականության հետ պետք է իրական նախադրյալներ ստեղծի այս ժամանակահատվածում մակրոտնտեսական կայունության ապահովման և տնտեսական աճի տեմպերի վերականգնման համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմելով փոխնախարարին՝ հետաքրքրվեց, թե եզրակացության մեջ՝ «Արտաքին միջավայր» բաժնի «ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճեր» ենթաբաժնում, ինչու է ներկայացված, որ Ռուսաստանում 2014 թվականի վերջին և 2015 թվականի սկզբին արձանագրված էական տնտեսական տատանողականության արդյունքում 2015 թվականին ակնկալվում է տնտեսական անկում, ինչը կկազմի շուրջ 2%:

Սակայն Վ.Միրումյանը չկարողացավ հարցին պատասխանել, և վարչապետը խոստացավ, որ այդ տեղեկանքը կտա նրան, որպեսզի նա ուսումնասիրի, որից հետո ավելացրեց. «Ձեր ակնկալիքները չեն իրականանալու, եթե ակնկալում եք, որ տնտեսական անկում պետք է լինի... նման բան է գրված, ես չգիտեմ, միգուցե տեղեկանքն է սխալ»:

Վարչապետն առաջարկեց ևս մեկ անգամ նայել փաստաթուղթը, քանի որ ԱՎԾ-ի տվյալներով արդեն տնտեսական ակտիվություն կա:

«Էկոնոմիկայի նախարար շատ լավ հիմնավորում բերեց, եթե մարդիկ կան, որ կանխատեսումներով, ենթադրություններով են խոսում, մենք խոսում ենք թվերով, և հիմնավորում ենք, որ տնտեսական աճ ունենալու ենք: Հիմա ես համոզված եմ, որ 2,2-2,3 % տնտեսական աճ ունենք չորս ամսում, և նման դատարկ խոսակցություններին պիտի վերջ տրվի, թե տնտեսական անկում են ունենալու և այլն: Որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ ցանկություն ունեն, որ կառավարությունը ձախողվի, տնտեսական անկում լինի, բայց ես համոզված եմ, որ իրենց ցանկությունը չի իրականանալու, և մենք արձանագրելու ենք տնտեսական աճ»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Անդրադառնալով այս ամիսների ընթացքում իրականացվող ծրագրերին, վարչապետն ասաց, որ դրանք տնտեսական աճ կապահովեն:

Նա միաժամանակ նշեց, որ 2015 թվականի համար կանխատեսել էին 1 տոկոս տնտեսական աճ, բայց վստահ է, որ ավելին է լինելու՝ 2-3 տոկոս:

«Եթե այն ծրագրերը, որ պլանավորել ենք այս տարի իրականացնելու, ես համոզված եմ, որ մեր բյուջեում դրված 4.1% տնտեսական աճը ապահովելու ենք: Հասկանալի է, որ կան տարածաշրջանային պրոբլեմներ, բայց դա հիմք չէ և տնտեսական աճ արձանագրենք մեր երկրում: Սա է մեր մոտեցումը»,- ընդգծեց Հ.Աբրահամյանը:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը էլ նկատեց, որ եզրակացության մեջ նշված է Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները:

Վարչապետը հարցրեց, թե Ռուսաստանի հետ ինչ գործ ունենք, Վ.Գաբրիելյանն էլ արձագանքեց, որ դա ազդում է մեր տնտեսության վրա: Վարչապետն էլ նշեց, որ տեղեկանքով չի երևում, որ Ռուսաստանի է վերաբերում». «Իսկ եթե այդպես է, ավելի լավ: Ամեն դեպքում պետք է ամեն ինչ անենք, որպեսզի արձանագրենք տնտեսական աճ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}