Առողջություն 18:21 21/04/2015

«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության պատասխանն առողջապահության նախարարին

«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնություն պատասխանել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի՝ ալյուրի հարստացման ծրագրի վերաբերյալ հակափաստարկների հայտարարությանը:

Ստորև ներկայացնում ենք նախաձեռնության պատասխանն ամբողջությամբ:

«Կարդալով Առողջապահության նախարարի՝ Panorama.am -ին տված պատասխանը, որ «Նախարարությունը պատրաստվում է բացահայտել ալյուրի հարստացման մասին ընդդիմախոսների ներկայացրած միֆերը», հայտարարում ենք, որ մենք ոչ թե պատրաստվում, այլ բացահայտում ենք նախարարության պատասխանատուների կողմից տարածվող ապատեղեկատվությունն ու միֆերը: Հայտարարում ենք, որ նախարարության պատասխանատուները զբաղվում են ՀՀ «Դեղերի մասին» օրենքի 11 հոդվածով արգելված գովազդով ՝ ֆոլաթթուն ներկայացնելով որպես բոլորին անհրաժեշտ, կողմնակի վնասակար ազդեցություններից զուրկ, սննդի մեջ օգտագործման համար պիտանի նյութ, ուղղակի հրաշք միջոց, որը բազմաթիվ հիվանդություններ է կանխարգելում:

Նշենք, որ այդ «ամենակարող» միջոցը ՀՀ Հիմնական դեղերի ցանկում, ի թիվս ֆորտիֆիկացման մեջ օգտագործվող այլ միջոցների (երկաթ պարունակող համակցություն, ցիանոկոբալամին – վիտամին B12), ներկայացված են որպես հակասակավարյունային դեղեր՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=84107:

Միֆ 1. ԱՆ պատասխանատուները, այդ թվում՝ նախարարը, տարածում են միֆ, իբր մարդիկ կարող են ունենալ ֆոլաթթվի անբավարարություն, որի պատճառով տարբեր հիվանդություններ են առաջանում: Զավեշտական է պնդել, որ մարդիկ կարող են սինթետիկ, բնության մեջ գոյություն չունեցող նյութի պակաս և կարիք ունենալ. մինչև 1947թ., երբ ֆոլաթթուն չէր սինթեզվել, մարդիկ չէին՞ ապրում, թե՞ բոլոր երեխաները հիվանդ էին ծնվում:

Աղբյուր. An Evaluation of Procedures for the Determination of Folic acid in Food by HPLC. A Government Chemist Programme Report. UK. https://www.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/328829/FolicAcid_in_food.pdf

Նկարը Անգլիայի կենսաքիմիկների ասոցիացիայի զեկույցից է:

ԱՆ տարածած այս միֆը տեղ է գտել նաև օրինագծի հիմնավորումներում. կետ 1.1 «Միկրոտարրերի եւ վիտամինների (ինչպիսիք են, օրինակ, երկաթը, ֆոլաթթուն, յոդը, վիտամին A-ն եւ այլն) անբավարարությունն աշխարհում հանրային առողջապահական ամենալուրջ հիմնախնդիրներից է», իսկ կետ 1.2 –ում այն վերածվում է ուղղակի Ազգային Ժողովի պատգամավորներին ապակողմնորոշելու նպատակ ունեցող ապատեղեկատվության. «Այսպիսով, ալյուրի հարստացումը կարելի է համարել նաեւ «վերականգնման» գործընթաց, որի ժամանակ կորած սննդարար տարրերը նորից ավելացվում են մշակվող ալյուրին: Ըստ էության ալյուրի հարստացումը, դա ցորենի աղալու ընթացքում միկրոսնուցող/հանքային նյութերի և վիտամինների կորուստների վերադարձն է ալյուրի մեջ:»

Ցորենի մեջ ֆոլաթթու և երկաթի սուլֆատ գոյություն չունեն, որ կորցնի, հետո էլ վերականգնեն: Այն, որ ֆոլաթթուն չի կարելի խառնել բնական ֆոլատների հետ, քանի որ մարդու լյարդն այն օգտակար ֆոլատի վերածելու սահմանափակ կարողություն ունի, իսկ շատերի մոտ պարզապես՝ չունի, արդեն ճանաչված փաստ է, և զուր չէ, որ ԱՄՆ-ում անվտանգության օրական չափաբաժին է սահմանվել՝ 1մգ: Արյան մեջ չձևափոխված ֆոլաթթվի հայտնվելը համարվում է վնասակար և բազմաթիվ պարզված և դեռ անհայտ ռիսկերով հղի: Եթե նախարարը համաձայն չէ այդ փաստի հետ, թող վիճաբանի ոչ թե մեր, այլ աշխարհի բազմաթիվ մասնագետների, այդ թվում Մեծ Բրիտանիայի Սննդի ինստիտուտի մասնագետների հետ: Wright AJ, Dainty JR, Finglas PM. (2007) Folic acid metabolism in human subjects revisited: potential implications for proposed mandatory folic acid fortification in the UK. Br J Nutr. 98(4):667-75. http://journals.cambridge.org/download.php?file=%2FBJN%2FBJN98_04%2FS0007114507777140a.pdf&code=aca5c28cc4762a725eecd461067b11c3

Միֆ 2. Օրենքի նախագծում գրված է, որ ալյուրին հավելվելու են պրեմիքսներ, որոնց ցանկը և չափաքանակներն հաստատելու է կառավարությունը (Օրենքի նախագիծ, հոդ. 7, կետ 5), մինչդեռ նախարարության պատասխանատուները հայտարարում են, որ ալյուրին հավելվելու են միայն երկաթ և ֆոլաթթու: Նրանք լռում են պրեմիքսների պարունակած այլ նյութերի մասին, ինչպես նաև այն մասին, որ տեխնիկապես անհնար է միլիգրամներով նյութերը համասեռ խառնել ալյուրին՝ առանց կրիչ նյութերի օգտագործման, որոնց մասին նույնպես լռում են: Մարտի 3-ին նախարարությանը մեր տված գրավոր հարցերին էլ, որոնցից առաջինը հենց այս հարցն էր, մինչ այժմ չեն պատասխանել:

Միֆ 3. Հայաստանում տարածված սակավարյունության մասին. նախ չկան Հայաստանի բնակչության մեջ սակավարյունության տարածվածության տվյալներ: Օրինագծում բերված տվյալները՝ 37 և 25 տոկոս, վերաբերում են թիրախային խմբերին՝ վերարտադրողական տարիքի կանանց և մինչև 5 տարեկան երեխաներին (երևի նախարարությունում պարզապես անտեղյակ են, որ մեր հասարակությունը նաև տղամարդկանցից է բաղկացած, այլապես ողջ բնակչությանը չէին ձգտի պարտադրել ֆոլաթթվի՝ հղի կանանց 3-12 շաբաթ ժամկետով խորհուրդ տրվող 0,4մգ ֆոլաթթու): 2005թ. հետազոտությունից վերցված այդ տվյալները ոչ միայն 10 տարվա վաղեմություն ունեն, այլ անհավանական են համարվել հենց հետազոտողների կողմից:

Մեջբերում ՀԺԱՀՀ 2005թ. «Օրինակ՝ Երևանում սակավարյունության որևէ մակարդակ ունեցող երեխաների մասնաբաժինը հինգ տարիների ընթացքում եռապատկվել է՝ 13 տոկոսից (2000թ.) մինչև 45 տոկոս (2005թ.): Նմանապես Գեղարքունիքում, սակավարյունության որևէ մակարդակ ունեցող երեխաների մասնաբաժինը կրկնապատկվել է՝ 32 տոկոսից մինչև 63 տոկոս: Նման մեծ տատանումներն անհավանական են... Ինչպես նաև հնարավոր է սխալներ են տեղ գտել տվյալների հավաքագրման ընթացքում և սխալ են օգտագործվել սակավարյունության որոշման սարքերը կամ նշտարները: Երբ աղյուսակից բացառվում են Երևան և Գեղարքունիք մարզերը, ապա չի նկատվում ոչ մի էական փոփոխություն վերջին հինգ տարիների ընթացքում» (Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2005, ՀՀ ԱՎԾ, ՀՀ ԱՆ, 2005թ., http://armstat.am/file/article/dhs_2005a_12.pdf, էջ 189):

Նշենք, որ ըստ հղի կանանց մասին ԱՆ ամենամյա տվյալների, 2005թ. 37789 հղիությունն ավարտած կանանց մոտ անեմիան կազմել է 10,7 տոկոս, մինչդեռ ըստ ՀԺԱՀՀ 2005թ. հետազոտության՝ 176 հղի կին է հետազոտվել և անեմիան կազմել է մոտ 38,6 տոկոս: Ուղղակի զավեշտական է 37789 կնոջ մոտ անեմիայի տվյալի փոխարեն հիմք ընդունել 176 կնոջ տվյալը, մանավանդ ինչպես նշված է հետազոտության մեջ՝ «հնարավոր է, որ սխալ են օգտագործվել սակավարյունության որոշման սարքերը»: Նախարարի խոսքերը /«Դրանք ՀՀ բնակչության առողջության մասին նոր տվյալներ են, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ ցուցանիշները վատթարացում են գրանցելու, մասնավորապես, վերարտադրողական տարիքի երեխաների շրջանում սակավարյունության աճի հետ կապված»,- նշեց Ա.Մուրադյանը/ այս տարի նախատեսված նույնպիսի հետազոտության մասին կարելի է ընկալել որպես թվեր նկարելու հետազոտողներին տրվող ուղղակի հրահանգ, քանի որ հետազոտությունը կատարվելու է նրա ենթակաների՝ նախարարության աշխատակիցների, կողմից: Ի դեպ, եթե նախարարությունը ֆինանսական միջոցներ չունի ողջ բնակչության մեջ սակավարյունության և ֆոլատ դեֆիցիտի տարածվածությունը պարզելու նպատակով 1 հետազոտություն անցկացնելու համար, ինչպես՞ են ապահովելու օրինագծի 9 հոդվածով նախատեսված մշտադիտարկումները, /5)մարդու օրգանիզմում միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարության պայմանավորված բնակչությանն առողջական վիճակը ուսումնասիրում/ -ը և այլն: (Օրինագծից մեջբերված նախադասության մեջ եղած սխալները մերը չեն) : /«Եթե մարդն օրական ուտի 50 կգ հաց, բնականաբար, դա նրա համար վտանգավոր կլինի»,- ասաց նա: / (նախարարը):

Ի գիտություն նախարարի հայտնենք, որ Չիլիում օրական կերել են միջինը 200գ. հաց, սակայն ալյուրի ֆորտիֆիկացումից մի քանի տարի հետո արված հետազոտությունը ցույց է տվել հաստ աղու քաղցկեղի աճ՝ 45-64 տարիքային խմբում՝ 2,6 անգամ, 65-79 տարիքային խմբում՝ 2,9: Այդ նույն տարիքային խմբերում կրծքագեղձի քաղցկեղն աճել է համապատասխանաբար՝ 2,08 և 1,9 անգամ: Չիլիում 1կգ ալյուրին հավելել են 2,2մգ ֆոլաթթու, մեզ մոտ նախատեսում են հավելել՝ 1,3մգ: Եթե հաշվի առնենք, որ մենք, ըստ ԱՆ աշխատակիցների, օրական մոտ 400գ. հաց ենք օգտագործում, ստացվում է ֆոլաթթվի նույն դեղաչափը:

Այսինքն Չիլիի սցենարի կրկնությունը միանգամայն հավանական է: Միֆ 4. /Ա.Մուրադյանի խոսքերով` ալյուրի հարստացման ծրագրին դեմ արտահայտվելը նույնն է, ինչ ծխելու դեմ պայքարը քննադատել: «Այն պնդումը, որ այս նյութերի կարիք ունեն միայն մարդիկ, ում մոտ դրանց պակաս կա, նույնն է, ինչ համոզել, որ ծխելը վնասակար է միայն այն մարդկանց, ովքեր քաղցկեղ ունեն», - նշեց նախարարը:/ Նախարարը նոր միֆ՞ է ցանկանում ստեղծել, որի նպատակը մեր նախաձեռնության վարկաբեկումն է: Բայց նախարարը չգիտի կամ ՛՛մոռանում է՛՛, որ երկաթով ալյուրի ֆորտիֆիկացումը դադարեցվել և արգելվել է Դանիայում՝ երկաթի ավելցուկի պատճառով տարածված խրոնիկ հիվանդությունների պատճառով, որ եվրոպական ոչ մի զարգացած երկիր այսպիսի օրենք չի ընդունել, իսկ 2014թ. իջեցրել են օրական անհրաժեշտ ֆոլատ-համարժեք քանակը՝ Անգլիայում 0,2մգ, Գերմանիայում՝ 0,3մգ սահմանելով, քանի որ արդեն ապացուցված են համարում, որ հոմոցիստեինի իջեցումը չի կանխարգելում սրտանոթային հիվանդությունները:

Նախարարը մոռանում է նաև, որ աշխարհի շատ առաջատար և հանրահայտ մասնագետներ պայքարում են այս օրինագծի դեմ, նրանցից շատերն հեղինակներն են լայնածավալ հետազոտությունների, որոնց հղումները տրված են վերջում: մոռանում է նաև, որ այդ նյութերից երկաթը և ցինկը սահմանափակված են շատ մթերքներում որպես թունավոր տարրեր՝ սննդի անվտանգության և հացի ստանդարտներով: /Ա.Մուրադյանը նշեց, որ բացի հուզական փաստարկներից, մինչ օրս որևէ լուրջ գիտական հիմնավորում չեն լսել:/ Մենք էլ ուզում ենք նախարարության կողմից ոչ թե հուզական, այլ գիտական փաստարկներ լսել: ՛՛80 երկիր ֆորտիֆիկացում է անում՛՛գիտական փաստարկ չէ, այլ զուտ հուզական, մանավանդ հիշենք, որ այդ երկրների մեծամասնությունն աֆրիկյան և լատինոամերիկյան երկրներն են: Մեզ սպառնում էին ԱՀԿ հիմնավոր փաստարկներով և առողջապահական հաջողություններ գրանցած երկրների թվարկմամբ, որոնք այդպես էլ անհայտ կամ գաղտնի մնացին:

Որպես պատասխան տալիս ենք հանրահայտ կայքերի գիտական հոդվածների բազմաթիվ հղումներ: Նշենք նաև, որ մենք ամենևին պարտավոր չէինք նախարարության փոխարեն օրինագծի ռիսկերի ուսումնասիրություն կատարել և ապացուցել, որ այն կարող է ազգային աղետի վերածվել, լավագույն դեպքում նյարդային խողովակի արատի 40 դեպք կանխելու գնով: Պատահական (ռանդոմիզացված), կրկնակի-կույր, պլացեբո վերահսկվող երկարաժամկետ հետազոտությունների հիման վրա (եթե այդպիսիք կան ընդհանրապես)՝ ՀՀ առողջապահության նախարարությունն է պարտավոր ապացուցել, որ հավելանյութեր, նաև սինթետիկ դեղանյութ խառնած ալյուրից պատրաստված հացն անվտանգ է բնակչության մեծամասնության համար: Հանրահայտ է, որ քանակն է դեղը թույն դարձնում, իսկ այս դեպքում սկզբունքորեն անհնար է կարգավորել դեղաչափը, և գերդոզավորման մեծ ռիսկեր կան, ինչպես ցույց են տվել բազմաթիվ հետազոտություններ, որոնք նույնիսկ նորածին երեխաների արյան մեջ են ֆոլաթթու հայտնաբերել:

https://docs.google.com/file/d/0B3nJlYiEcKMZd0l0cWN3TkJja1U/edit?pli=1 https://drive.google.com/file/d/0B3nJlYiEcKMZZzJleGMzYmwzLXM/view?pli=1 Այստեղ 66 գիտական հոդվածների հղումներ են, որոնք անհայտ պատճառներով նախարարության աշխատակիցները կամ նախարարը անտեսում են: Եթե համացանցից օգտվել չիմանալն է պատճառը, կարող են դիմել մեզ՝ սիրով կօգնենք»:

Նախորդող հրապարակում՝
Նախարարությունը պատրաստվում է բացահայտել ալյուրի հարստացման մասին ընդդիմախոսների ներկայացրած միֆերը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}