Առողջություն 18:18 27/05/2013

Էջմիածնի ծննդատունը 13 մլն պարտք ունի ծնունդների արտահոսքի պատճառով, պայմաններն էլ վատն են. Ո՞վ է մեղավոր (լուսանկարներ)

Հեղինակ` Լիա Խոջոյան

Էջմիածնի բնակիչների մեծամասնությունը պնդում է` Էջմիածնի ծննդատնից հեռու է պետք մնալ: Պատճառներն էլ բազմաթիվ. սկսած շենքային պայմաններից, որը կառուցվել է 1967-ին ու մինչ օրս կապիտալ չի վերանորոգվել, սարքավորումներից` ծնարանում ծնունդ ընդունում են սովետական նախշերով «կլինկորապատ» գինեկոլոգիական սեղան-բազկաթոռի վրա, որը թերևս ժամանակն է հանձնելու մանկաբարձական մի թանգարան, և, վերջապես, մասնագետներից: Էջմիածնում բնակվող ծանոթներիցս մեկը, ում կինը նրան արդեն երկու բալիկ է նվիրել, պատմեց, որ իր առաջին ու վերջին շփումը այդ բժշկական հաստատության հետ ավարտվել է այն բանից հետո, երբ «բժշկը», ստուգելով տիկնոջը, հորդորել է անհապաղ ազատվել պտղից….Փոքրիկն այսօր տան ուրախությունն է, այս ամենն էլ պատճառ դարձավ, որ որոշեցի անձամբ այցելել ծննդատուն ու հասկանալ` ես, եթե ապրեի Էջմիածնում, կհամաձայնվեի արդյո՞ք ծննդաբերել այստեղ, թե ուրիշների նման ամեն ինչ կանեի, միայն թե ծննդաբերեի Երևանում:

Չնայած օրը ոչ աշխատանքային էր, այդուհանդերձ ծննդատան ընդունարանում մուսալեռցի մի հղի կնոջ հանդիպեցի: Առաջինը, ինչ ուշադրությունն իր կողմը հրավիրեց, նրա ձայնում առկա դժգոհությունն էր` եկել էր հեռվից, հղիության ժամկետն էլ արդեն ծանրացրել էր նրան, բժիշկն էլ` չկա. «Ազիզ ջան, վաղը չէ մյուս օրն արի… ոչինչ, որ էսօր են կանչել»,- հանգիստ տոնով կնոջը փոխանցեց ընդունարանի աշխատող կինը: Մինչ հերթը կհասներ ինձ ու կճշտեին, թե ով եմ ես, հետաքրքրվեցի կնոջից` առաջի՞ն հղիությունն է: Պարզվեց որ, երկրորդն է: Շարունակեցի` պատրաստվում եք այստե՞ղ ծննդաբերել: Կինը ավելի շատ զարմացած պատասխանեց` «ոչ», ու ճշտող հարցին էլ արձագանքեց` «նախ պայմանները նայեք մի հատ….»: Շարունակել չստացվեց` հերթը հասավ իմ ներկայանալուն ու մտնելու ծննդատուն:

Պարզվեց, որ ոչ աշխատանքային այս օրով տնօրենը` Աշոտ Սամսոնյանը, իր աշխատասենյակում էր ու սկզբում անգամ պատրաստվում էր հրաժարվել հարցազրույցից` մեղադրելով պրովոկացիոն հարցեր հնչեցնելու մեջ: «Պրովոկացիոնն էլ» այն էր, թե ինչո՞ւ, իր կարծիքով, Էջմիածնի ու հարակից գյուղերի կանայք գերադասում են չծննդաբերել այստեղ ու թեև առկա բոլոր տեսակի անհարմարություններին, այդուհանդերձ ծննդաբերել մայրաքաղաքու: Սակայն ի վերջո հաշտվեցինք.

-Պարոն Սամսոնյան, Ձեր կարծիքով ծննդատունը պատրա՞ստ է սպասարկել այս տարածքի բոլոր կանանց հավուր պատշաճի:

-Իհարկե պատրաստ է: Ունենք բոլոր սարքավորումները, մասնագետները տիրապետում են բոլոր անհրաժեշտ միջամտություններին, ծննդատունն էլ նորմալ վիճակում է: Ես չէի ասի 5-աստղանի հյուրանոց է, բայց բավարար բոլոր պայմանները կան ծննդաբերություն ընդունելու համար:

-Այլ կերպ հարցս ձևակերպեմ. ինչո՞ւ են կանայք ձգտում անհարմարություններ քաշել, բայց ծննդաբերել ոչ թե Էջմիածնի ծննդատանը, այլ Երևանում: Օրինակ, Դուք կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ ծննդատունը վերանորոգման կարիք ունի, ի վերջո 67թ-ի շենք է..

-Կապիտալ վերանորոգման կարիք ունի, իհարկե: Բայց չի վերանորոգվում, որովհետև մարզային հիմնարկություն է համարվում: Մի ծրագիր բերեցին, որով վերանորոգվեց մարզկենտրոնինը, իսկ մենք մնացինք: Բայց կարող եմ ասել, որ ծննդատունը, ի համեմատ Էջմիածնի հիվանդանոցի, ավելի լավ վիճակում է… Իսկ մենք 13 մլն պարտք ունենք ծնունդների արտահոսքի պատճառով:

-Եկեք թվերով խոսենք` քանի ծնունդ է ընդունել ծննդատունը անցած տարի:

-572 ծնունդ է եղել մեզ մոտ և դրանից ավելի Երևանում` մեր տարածքից գնացած ծնունդների մասին է խոսքը: Շատերը հավաստագրերի մուտքը որպես դիտավորություն են որակում ՕԵԿ-ի կողմից, քանի որ դա ավելի շատ նման էր մի ծրագրի, որպեսզի Երևանի ծննդատները միանգամից հարստանան … գիտեք, մայրաքաղաքի ծննդատների վիճակը ավելի լավացավ, իսկ մարզային ծննդատներինը` հակառակը: Ի վերջո, ֆինանսն է որոշողը` ֆինանս կա, ուրեմն` պայմաններն էլ լավը կլինեն, մնացածն էլ:

-Որպես տնօրեն, բնական է տեղայնացման հրամանը ողջունում եք, քանի որ դա կապահովի ծննդատան եկամուտը, նաև մասնագետներն էլ, այսպես ասած, անգործ չեն մնա: Բայց չեք կարծում, որ սա իր հետ հավելյալ կոռուպցիոն լուրջ ռիսկեր է առաջ քաշում, քանի որ եթե մարդ չի ուզում այստեղ ծննդաբարի, նա դրան կհասնի` սրա-նրա գրպանը փող դնելով, ծանոթ-բարեկամ գտնելով…

-Ամիսն արդեն ավարտվում է, գալիս են մեզ մոտից հավաստագրեր են տանում` Երևանում ծննդաբերածների մասին է խոսքը:
Աշխատողները հարցնում են` այնտեղ գումար տվե՞լ եք, ասում են` ոչ: Այսինքն` մեխանիզմ են գտել: Օրենքով, եթե կինը իր տարածքից դուրս է ծննդաբերում, նա պետք է պետպատվերի շրջանակում հասանելի գումարը վճարի տեղում` կասսա: Դա նշանակում է, որ պետք է 107 հազար դրամ վճարի, բայց մենք` հայերս, բավականին պրպտող ժողովուրդ ենք և ինչպես տեսնում եմ ճանապարհ գտել են այդ գումարը չվճարելու: Չնայած մի քիչ հոսքն ավելացել է, բայց այն չափ չէ, որքան եղել է նախկինում:

-Որքանո՞վ է ավելացել:

-Հունվարից սկսած 50 ծնունդ ավելին ենք ունեցել: Այս ամիս առայժմ 55 ծնունդ ունենք, բայց դա չի բավարարում մեզ, որովհետև մինչև հավաստագրերի դաշտ մուտք գործելը մենք միջինը 100 ծնունդ ամսական ունենում էինք: Ընդ որում` ավելի վատ պայմաններում, քան այսօր կա, որովհետև այս տարիների ընթացքում քիչ թե շատ կոսմետիկ վերանորոգվել է, սարքավորումներով համալրվել ենք… այո, ավելի վատ պայմաններում, երբ ծննդատունը «կազարմայի» նման էր, մենք այդքան ծնունդ ունեինք:
Այո, եթե կինը ցանկանում է Երևանում ծննդաբերել, նա այդ հարցերը կարող է լուծել հեշտությամբ` նայած ուղեգրող բժշկի «ախորժակին»: Ի դեպ, նույնն էլ վերաբերում է Երևանին. Այնտեղ ցանկացած հերթապահող բժշկին, եթե գումար տան, նա բարդություն կգրի, շտապ ծննդաբերություն կձևակերպի` համ նրան օգուտ կլինի, հիմնարկն էլ չի տուժի, որովհետև պետպատվերի գումարը կստանա: Մի խոսքով, սա էլ թերի է:

-Այդ դեպքում ինչո՞ւ չեք բարձրաձայնում: 

-Մենք բժիշկներով մտադիր են դիմում գրել նախարարի անունով, որպեսզի խիստ վերահսկողության տակ դնի այս հրամանի կիրառումը: Որովհետև այն կմնա զուտ թղթի վրա, կոռուպցիան էլ կաճի:

-Բայց դա կօգնի՞:

-Խիստ հսկողություն ամեն դեպքում անհրաժեշտ է, որովհետև կոռուպցիան իսկապես շատ կաճի` և Երևանում ընդունող բժշկի, և ինչու չէ` ուղեգրող բժիշկը կարող են չարաշահել: Ես առաջարկեցի, որ ուղեգրելու հնարավորությունը տրվի մեզ, այլ ոչ թե մնա կանանց կոնսուլտացիայում, ինչպես որ այսօր է: Այդ դեպքում մենք կուղեգրենք Երևան միայն այն ժամանակ, երբ զգանք, որ մենք չենք կարող ծնունդ ընդունել բարդության և այլնի պատճառով: Հակառակ պարագայում ինձ ստիպեն էլ, ես նորմալ ծնունդը Երևան չեմ ուղեգրի, որովհետև մեր ծննդատունը, արդեն ասացի, 13-14 մլն պարտք ունի և ծնունդների թվի ավելացումը բառիս բուն իմաստով այդ պարտքը մարելու հիմանակն ճանապարհն է.. Հասկանո՞ւմ եք: Ես իսկապես ամեն ջանք գործադրում եմ, որ ծնունդները ավելանան, բայց ինչպե՞ս…. Չի ստացվում, երեկ, օրինակ, ոչ մի ծնունդ չենք ունեցել….

…Վերադառնալով իմ առջև դրված իսկ հարցիս` «ես, եթե ապրեի Էջմիածնում, կհամաձայնվեի արդյո՞ք ծննդաբերել այնտեղ»: Միանշանակ` ոչ… թեև տնօրենի սիրալիր վերաբերմունքն ու այդքան բացասական կողմերով հայտնի հաստատության եզակի լավ կողմերը ի ցույց դնելու ձգտումը գուցե ինչ-որ մեկի վրա կարող էր այլ կերպ ազդել ու այդպիսով ավելացնել այստեղ ծնունդների թիվը, բայց իրականում բարդ է պատկերացնել մի կնոջ, ով ջանք չի գործադրի մայրաքաղաքում ծննդաբերելու ուղղությամբ: Ի վերջո, որքան էլ պնդենք, թե կարևորը մասնագետներն են, այլ ոչ թե պայմանները, քչերը կհամաձայնվեն ծննդաբերել ԽՍՀՄ-ը հիշեցնող սեղանատիպ հարմարանքի վրա, երբ ամբողջ աշխարհում ու ընդամենը 20-25կմ հեռավորության վրա մայրաքաղաքում կանայք ծննդաբերում են գինեկոլոգիական բազկաթոռներում….

 


 








 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:41
Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդի հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հանրապետության հրապարակը բազմամարդ է. ՈՒՂԻՂ
Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է։ 
Աղբյուր` Panorama.am
10:18
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Ուսանող ոտքի». Դասադուլի ակցիա ԵՊՀ-ում
Բագրատ Սրբազանի կոչով այսօր վաղ առավոտյան «Տավուշն հանուն հայրենրիքի» շարժմանը միացած երիտասարդներն ակցիաներ սկսեցին Երևանի պետական...
Աղբյուր` Panorama.am
10:05
Եթե 600 հազար հայ երբևե զորակոչվեր 90-ականներից հետո, ապա, մենք մեր պատմական իղձերին կարող էինք հասնել. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում մարտիրոսված Կարեն Պողոսյանի հայրը՝...
Աղբյուր` Panorama.am
09:57
ԻՔՄ. Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ
Մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Գերմանիայի կանցլեր. Պետք է պատրաստ լինենք, որ Ուկրաինայում պատերազմը կտևի ավելի երկար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգվի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Tagesschau-ն։...
Աղբյուր` Panorama.am
09:31
Մայիսի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել է. Եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Որպեսզի քաջալերի թիմակիցներին Փաշինյանը հանդարտեցրել է նրանց sms շփումների միջոցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». 6 տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց այդ գործընթացը վաղուց ձախողել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ՔՊ-ականները չելենջ էին անում, սակայն ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Ալեքսանդր Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, բայց ինչի՞ դիմաց
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման, մասնավորապես ականապատ...
Աղբյուր` Panorama.am
09:07
Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. Սիրելի՛ ուսանողներ, Դասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքը ավելի՞ ազդեցիկ է, քան օրենքի պահանջը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է...
Աղբյուր` Panorama.am
07:45
«Լադանիվա»-ն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում ներկայացնող  «Լադանիվա» խումբն անցել է  մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am
22:41
Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am
21:39
«Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան
«Վստահ եղեք, մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվել, 7-10 օր՝ ամենաշատը»,-հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
Իմպիչմենտի գործընթացը սկսում ենք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Խորհրդարանական երկու...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղից՝ բանակից. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Կարեն Պողոսյանի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
Բագրատ Սրբազանը կարճ պատասխանեց լրագրողների մի քանի հարցին, որը ներկայացնում ենք ստորև․ - Բացառում եք, որ նախկին իշխանության կարկառուն...
Աղբյուր` Panorama.am
20:36
Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Իմպիչմենտի փուլը Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}