Տնտեսություն 17:24 06/03/2014

Կատարինա Վոլչուկ. Հայաստանը պետք է բանակցի Եվրասիական միության և ո՛չ միայն Մաքսային միության պայմանագրի շուրջ

 «Եվրասիական ինտեգրացման ծրագիրը առաջադիմական ծրագիր է, որը կարող է խթանել Հայաստանի զարգացումը, սակայն այն ունի ժողովրդավարության և օրենքների կիրառման հետ կապված խնդիրներ» , - այս կարծիքը Panprama.am-ի հետ հարցազրույցում հայտնեց Անգլիայի Բերմինգհեմի համալսարանի դասախոս, Eurasian Economic Integration: Law, Policy and Politics [Եվրասիական տնտեսական ինտեգրացիա. իրավունք և քաղաքականություն] (2013) գրքի համահեղինակ Կատարինա Վոլչուկը: Փորձագետը նաև խորհուրդ է տալիս, որ Հայաստանը որքան հնարավոր է շուտ սկսի բանակցությունները Եվրասիական տնտեսական միության պայմանագրի շուրջ, և ոչ թե սահմանափակվի միայն Մաքսային միության անդամակցության շուրջ տարվող բանակցություններով:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը:

-Դոկտոր Վոլչուկ, Դուք ներկայումս ուսումնասիրում եք ԵՄ-ի, մասնավորապես Արևելյան գործըկերության ծրագրի ազդեցությունը Հայաստանում: Արդյո՞ք ունեք արդեն որոշակի արդյունքներ այս փուլում:

-Ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, բայց արդեն կարող եմ ասել, որ Արևելյան գործընկերության ծրագիրը Հայաստանում արձանագրել է մեծ առաջընքաց: Ի տարբերություն Վրաստանի, որտեղ ավելի շատ խոսում են ԵՄ-ն սիրելու մասին, քան գործում, Հայաստանը իսկապես մեծ աշխատանք է կատարել ԵՄ օրենքների ներդրման գործում: Սա տեսանելի է մի քանի ոլորտներում, հատկապես սննդի անվտանգության ոլորտում: Սակայն Հայաստանի պարագայում շատ չի խոսվում առկա ձեռքներումների մասին, այդ պատճառով մենք այն անվանում ենք «լուռ հաջողված պատմություն»: Պատճառն այն է, որ թեև Արևելյան գործընկերության ծրագիրը շատ հավակնոտ ծրագիր է, այն պատշաճ ուշադրության չի արժանացել ԵՄ-ի ներսում, քանի որ ԵՄ անդամ երկրների համար դա այդքան էլ գերակա խնդիր չէր (նրանցիցյուրաքանչյուրն ունի տարբեր առաջնայնություններ): Ապա ԵՄ-ն առաջարկեց Ասոցացման պայմանագիրը, որը հավանաբար երկարաժամկետ առումով դրական արդյունքներ կբերեր, սակայն այն անտեսել էր երկրի ներքին քաղաքական իրավիճակը, ինչպես նաև աշխարհաքաղաքական համատեքստը և դա ունեցավ իր հետևանքները:

-Ի՞նչ եք կարծում, ՀՀ-ն իսկապես շա՞տ բան կորցրեց Ասոցացման համաձայնագիրը չստորագրելով: Ինչպիսի՞ խնդրահարույց հարցեր էիք Դուք տեսնում այդ համաձայնագրում:

-Չեմ կարծում, որ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելով Հայաստանը շատ բան կորցրեց, առնվազն ոչ միջնաժամկետ կտրվածքով: Ասոցացման համաձայնագիրը, որը Արևելյան գործակցության երկրների համար շուկա էր բացում դեպի եվրոպական երկրներ, պետք է ստիպեր ՀՀ-ին համապատասխանեցնել իր բոլոր ապրանքները ԵՄ չափանիշներին, ինչը լինելու էր շատ ծանր գործընթաց և շատ թանկ էր նստելու երկրի վրա: Դա լուրջ խնդիրներ կառաջացներ բոլոր այն երկրների համար, որոնք ունեն ցածր կենսամակարդակի խնդիր: ԵՄ-ն աշխատում է հետևյալ սկզբունքով` «արեք լայնամասշտաբ բարեփոխումներ հիմա, բայց դրանց արդյունքը կտեսնեք միայն երկարաժամկետ կտրվածքով»: Այս մոդելը չի աշխատում հետխորհրդային երկրների պարագայում, քանի որ այնտեղ կան հրատապ խնդիրներ – նրանք ունեն ընտրություններ այսօր, իշխանության պահպանման խնդիր այսօր, նրանք ունեն չլուծված հակամարտություններ այսօր և նրանց սպառնում է Ռուսաստանը այսօր: Այսպիսով, իրատեսական չէ այդքան գումար ծախսել մի բանի վրա, ինչի արդյունքները կերևան միայն 10 տարի անց: Նույնիսկ եթե չլիներ Ռուսաստանի գործոնը, Ասոցացման համաձայնագիրը միևնույն է խնդրահարույց էր լինելու: Ես անձամբ չեմ կարծում, որ դա լավ գործիք էր, բացի այդ ԵՄ-ն բավականաչափ ջանք չգործադրեց այդ առաջարկը գրավիչ դարձնելու համար: Ուկրաինայի պարագայում, օրինակ, եթե ԵՄ-ն կարողանար ճիշտ մատուցել իր ծրագիրը, ապա Ուկրաինան կարող էր ի սկզբանե ստորագրել համաձայնագիրը, քանի որ նա չուներ Լեռնային Ղարաբաղի խնդիր, ինչը իհարկե էական գործոն էր Հայաստանի պարագայում: Եվ ես մեղադրում եմ ԵՄ-ին իր առաջարկը բավականաչափ գրավիչ չդարձնելու համար: Բացի այդ, ԵՄ-ն որդեգրեց այս «կամ ստորագրում եք, կամ ոչ» մոտեցումը, ինչը դժվարին ընտրության առաջ կանգնացրեց երկրներին:

-Եթե ՀՀ-ն դառնա Մաքսային միության անդամ, հնարավո՞ր է, որ ԵՄ-ն ՀՀ-ի հետ համագործակցության նոր շրջանակ մշակի, հաշվի առնելով ԵՄ-ի հետ համագործակցելու Հայաստանի շահագրգռվածությունը:

-Ըստ էության շատ բաներ հիմա վերանայվում են ԵՄ-ում, քննարկվում են Վիլնյուսյան գագաթնաժողովի սխալները և աշխատանքներ են տարվում Ասոցացման համաձայնագրի փոփոխությունների վրա: Կարծում եմ ԵՄ-ն չի դադարեցնելու համագործակցությունը ՀՀ-ի հետ: Հայաստանը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել համագործակցությունը, և ԵՄ-ն չունի ոչ մի պատրվակ համագործակցությունը չշարունակելու համար, դա պարզապես խելացի չէր լինի իր կողմից: Ըստ էության հայկական պատվիրակությունը Վիլնյուսում բավականին լավ ներկայացրել է իր հետաքրքրությունները ԵՄ ծրագրերին մասնակցելու համար: Կգտնվեն իհարկե համագործակցության ավելի թեթև ձևեր, ինչպիսին է օրինակ էներգետիկ ոլորտում համագործակցությունը: Մեկ այլ տարբերակ է նաև համագործակցություն հաստատելը Եվրասիական ինտեգրացման ծրագրի միջոցով: Սակայն պետք է հաշվի առնենք նաև, որ Բրյուսելում շուտով նոր ընտրություններ են լինելու, և շատ բան կախված է լինելու ԵՄ-ի նոր անձնակազմից և նոր ղեկավարներից:

-Դոկտոր Վոլչուկ, Դուք նաև ուսումնասիրում եք Եվրասիական ինտեգրացման նախագիծը: Ինչպե՞ս եք գնահատում այս ծրագիրը՝ անդամ երկրներում առաջընթաց և զարգացում ապահովելու տեսանկյունից: Շատերը Ռուսաստանն ասոցացնում են Սովետական միության հետ և կա այն կարծրատիպը, որ Ռուսաստանը հետադիմական է համեմատած Եվրոպայի հետ: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք արդարացված է այն մտավախությունը, որ Եվրասիական ծրագրի մաս կազմելը ետքայլ է, թե՞ այն կարող է ապահովել զարգացում և առաջընթաց Հայաստանում:

- Ըստ էության, քանի որ դա նոր ծրագիր է, դեռ ժամանակ է պետք տեսնելու համար, թե ինչպես է այն զարգանում: Ներկայումս ես կարող եմ ասել, որ Եվրասիական ինտեգրացման ծրագիրը շատ առաջադիմական և շատ հավակնոտ նախագիծ է՝ ծրագրված ԵՄ-ի մոդելով: Ռուսաստանը ներդրել է իր ողջ հեղինակությունն ու ռեսուրսներն այս ծրագրի մեջ և նա գիտի, որ աշխարհի վրա տպավորություն գործելու և տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու այլ հնարավորություն իրեն չի ընձեռվի, այնպես որ Ռուսաստանը լուրջ է տրամադրված և թույլ չի տա, որ այս նախագիծը ձախողվի: Ըստ էության, այն ձեռքբերումները, որ մինչ այժմ արձանագրվել են Եվրասիական ծրագրում, շատ տպավորիչ են:

Պետք է ասեմ նաև, որ այն մարդիկ, ովքեր աշխատում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, բարձրակարգ մասնագետներ են, նրանք շատ լավ գիտեն միջազգային օրենքները և հաջողությամբ ներդնում են դրանք այս նախագծում: Բացի այդ, պետք է հիշել, որ Ռուսաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ է և նա պետք է կիրառի ԱՀԿ չափանիշները Բելառուսում և Ղազախստանում, որոնք ԱՀԿ անդամներ չեն: Ըստ էության Բելառուսում երկիրը դեպի զարգացում և արդիականացում տանող ուժը Եվրասիական ինտեգրացման ծրագիրն է, ոչ թե ԵՄ-ն, որը շատ անարդյունավետ է աշխատում:

-Փաստորեն կարո՞ղ ենք ասել, որ Եվրասիական ինտեգրումը առաջադիմական ծրագիր է և այն խթանելու է, և ո՛չ թե խոչընդոտելու է իր անդամների զարգացումը:

-Այո, միանշանակ, հատկապես երբ խոսքը գնում է միջազգային օրենքների ներդրման մասին: Սակայն ետադիմականության հետ կապված մի քանի էական խնդիրներ կան իհարկե: Օրինակ, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները դուրս են թողնված ինտեգրման օրակարգից, և ըստ էության ցանկացած երկիր կարող է ընդգրկվել Եվրասիական ծրագրի մեջ անկախ իր քաղաքական համակարգից: Այս առումով պետք չէ սպասել, որ քաղաքական վերնախավի վրա ճնշումներ կկիրառվեն ժողովրդավարական բարեփոխումները խթանելու համար: Միևնույն ժամանակ, սակայն, պետք է հաշվի առնել, որ քաղաքականություն ու տնտեսությունը փոխկապակցված են, և եթե բարեփոխումներ իրականացվեն տնտեսական ոլորտում, ապա դրանք կազդեն նաև քաղաքական համակարգի վրա՝ մեծացնելով թափանցիկությունը; բայց դա իհարկե այն դեպքում, երբ դրանք պատշաճ կերպով իրականացվեն:

-Իսկ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այդ օրենքների կիրառման հետ կապված՝ հաշվի առնելով ներկայիս քաղաքական համակարգի կառուցվածքը, ինչպես նաև քաղաքական վերնախավի շահերի գործոնը:

-Իմ կարծիքով օրենքների կիրառման հարցն ամենաբարդ և խնդրահարույց հարցն է Եվրասիական ինտեգրման ծրագրում: Ռուսաստանը շահագրգռված է առաջընթացով, սակայն նա ինքը ունի լուրջ խնդիրներ և հարցն այն է, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը հաղթահարել իր սեփական խնդիրները և միևնույն ժամանակ ապահովել ծրագրի առաջընթացն ու օրենքների կիրառումը: Երբ օրենսդրական դաշտը սկսի գործել, վստահության և օրենքների իրականացման հետ կապված խնդիրները դառնալու են շատ էական միասնական շուկայի գործունեության համար: Միասնական տնտեսական տարածքը ենթադրում է, որ իշխանությունները Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում պետք է ընդունեն հայկական կազմակերպություններին նույն պայմաններով, ինչպես որ նրանք ընդունում են տեղական կազմակերպություններին: Սակայն, երբ նրանք սկսեն կիրառել այս օրենքները, դրանք հակասելու են որոշ օլիգարխների, բիզես ցանցերի և քաղաքական վերնախավի շահերին և սա խնդիրներ է առաջացնելու, եթե երկրում չլինի օրենքի գերակայություն: Իսկ բոլոր ՄՄ անդամ երկրներում հենց սա է թույլ տեղը: Հաշվի առնելով նախագծի մասշտաբները, առանց օրենքի գերակայության և պատշաճ կիրառման, այս ամբողջ ինտեգրման համակարգը կարող է չաշխատել: Սակայն քանի որ սա շատ նոր ծրագիր է, պետք է դեռ որոշ ժամանակ անցնի, որպեսզի կարողանանք գնահատել դրա արդյունավետությունը, հիմա դժվար է ասել: ԵՄ-ն օրինակ օրենքների կիրառման հարցում աշխատում է մի քանի մակարդակներում և տարբեր հաստատությունների հետ, ԵՄ-ն նաև ունի եվրոպական իրավունքի հաստատման և վեճերի լուծման հստակ մեխանիզմ ի դեմս Արդարադատության Եվրոպական դատարանի (ECJ), որտեղ դատական գործ կարող է հարուցվել յուրաքանչյուր երկրի դեմ, որը խախտել է եվրոպական օրենքը, իսկ դատարանի որոշումները պարտադիր ուժ ունեն ԵՄ անդամ բոլոր երկրների համար:

-Եվրասիական ինտեգրացման ծրագրում նույնպես կա դատարան, ուր կարող են հայց ներկայացնել բիզնեսներ և որի որոշումները պարտադիր են անդամ երկրների համար: Ինչպե՞ս է գործում այդ դատարանը և որքանո՞վ է այն ի զորու ապահովել օրենքների իրականցումը:

-Մինչ այժմ այդ դատարանը լսել է շատ քիչ գործեր, սակայն որոշումները, որ նա ընդունել է, եղել են շատ հավասարակշռված և բխել են բիզնեսների շահերից: Վճիռներից մեկը օրինակ կայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեմ: Սակայն հարցն այն է, որ երբ դատարանը որոշում կայացնի կոնկրետ երկրների դեմ, արդյո՞ք այդ որոշումները ի կատար կածվեն, եթե դրանք հակասեն քաղաքական էլիտայի կամ օլիգարխների շահերին: Ժամանակը ցույց կտա: Ըստ էության Եվրասիական ծրագիրը շատ արագ է առաջ շարժվում և անգամ հայտնի չէ, թե որ կազմակերպությանն է Հայաստանը միանալու` միայն ՄՄ-ին, թե Եվրասիական տնտեսական միությանը:

-Հայտնի է, որ ՄՄ-ն ծրագրված է որպես Եվրասիական տնտեսական միության մի մաս: Արդյո՞ք դա չի ենթադրում, որ դառնալով ՄՄ անդամ տվյալ երկիրը ինքըստինքյան դառնալու է նաև Եվրասիական միության անդամ, երբ այն ձևավորվի:

-Ոչ, և հենց սա է խնդիրը: Եվրասիական ինտեգրացման ծրագիրը շատ բարդ և խճճված է իրավական տեսանկյունից, այն նման է մատրյոշկա խաղալիքին – կա Մաքսային միությունը, Միասնական տնտեսական տարածքը և Եվրասիական տնտեսական միությունը, որի կազմավորման փուլում է և ըստ Պուտինի ծրագրի պատրաստ է լինելու 2015-ին: Եթե ՀՀ նախագահը լուրջ է տրամադրված Եվրասիական միությանը միանալուն, ապա Հայաստանը պետք է բանակցի նաև Եվրասիական միության համաձայնագրի շուրջ, և ո°չ միայն Մաքսային միության: Որքան շուտ Հայաստանը սկսի բանակցությունները այս պայմանագրի շուրջ, այնքան ավելի շատ հնարավորություն կունենա նա իր խոսքն ասելու իրեն վերաբերող որոշումների ընդունման մեջ: Մենք տեսանք, թե ինչպես Բելառուսն ու Ղազախստանը կանխում էին այն օրենքները, որոնք ձեռնտու չէին իրենց համար: Ըստ էության Բելառուսի և Ղազախստանի համար Հայաստանի անդամակցությունը ձեռնտու է, քանի որ կա «մեկ երկիր` մեկ ձայն» սկզբունք և եթե Ռուսաստանի հետ երեք երկիր չհամաձայնի, դա արդեն հակակշիռ կստեղծի:

-Մեկ այլ խնդիր, որը մտահոգում է շատ հայերին ինքնիշխանության խնդիրն է: Հայտնի է, որ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշումները պարտադիր են լինելու անդամ երկրների համար: Որքանո՞վ կարող է Հայաստանը կորցնել իր ինքնիշխանությունը և որքանո՞վ դա կարող է ազդել մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ որոշումների կայացման վրա:

-Այս հարցը երկու կողմ ունի` ֆորմալ և ոչ ֆորմալ: Եվրասիական հանձնաժողովի որոշումներն ըստ էության ունեն անմիջական ազդեցություն անդամ երկրների վրա, սակայն եթե երկրներից որևէ մեկը ունենում է խնդիր կամ անհամաձայնություն, նա կարող է իր բողոքը ներկայացնել ավելի բարձր ատյանին, իսկ յուրաքանչյուր անդամ երկիր ունի իր ձայնի իրավունքը. գործում է «մեկ երկիր` մեկ ձայն» սկզբունքը, ինչը ըստ էության Ռուսաստանի դեմ է, բայց հավասար պայմաններ է ստեղծում անդամ երկրների միջև: Սակայն սա հարցի ֆորմալ կողմն է, իսկ ոչ ֆորմալ կողմը իհարկե վերաբերում է ուժային քաղաքականությանը, այսինքն նրան, թե որքանով կկարողանա օրինակ Հայաստանը կամ Բելառուսը հանդես գալ Ռուսաստանի դեմ: Մյուս կողմից սակայն նշաններ կան, որ Եվրասիական հանձնաժողովի լիազորությունները կարող է փոքր ինչ կրճատվեն, ինչը նշանակում է, որ անդամ երկրներն ավելի մեծ լիազորություններ կունենան: Այսպիսով, ինքնիշխանության հարցը այդքան էլ միանշանակ չէ:

-Արդյո՞ք Բելառուսը կամ Ղազախստանը արել են որևէ փոփոխություններ իրենց սահմանադրություններում` ՄՄ-ին անդամակցելու համար:

-Ոչ, նրանք ոչինչ չեն փոխել իրենց սահմանադրությունների մեջ: Ղազախստանն ու Բելառուսն ասում են, որ հակասություն չկա Մաքսային միության և սահմանադրության միջև, բայց ես և իմ գործընկեր Ռիլկա Դրագնեվան կարծում ենք, որ հակասություններ կան այնուամենայնիվ և մենք պատրաստվում ենք ավելի մանրամասն ուսումնասիրել այդ հարցը: Ռուսաստանը ասում է նաև, որ ՄՄ անդամ երկրները հնարավորություն կունենան համագործակցել ԵՄ-ի հետ որպես մեկ ընդհանուր բլոկ, ինչը կնշանակի հանդես գալ ավելի ուժեղ դիրքերից, քան եթե յուրաքանչյուր երկիր համագործակցեր ինքնուրույն: Բայց օրինակ Ղազախստանը հրաժարվեց իր արտաքին առևտրի հարցերում հանդես գալ Եվրասիական բլոկով և գերադասեց ուղղակիորեն բանակցել ԵՄ-ի հետ:

-Դա նշանակում է, որ Հայաստանը նույնպե՞ս ունի ընտրության հնարավորություն և կարող է ընտրել, թե ինչ չափով փոխանցի արտաքին քաղաքականության մեջ որոշումներ կայացնելու իր իրավասությունները Եվրասիական հանձնաժողովին:

-Առայժմ այո, սակայն երբ 2015-ից սկսվի ինտեգրման հաջորդ փուլը, շատ բան արդեն որոշված կլինի, և Հայաստանը ստիպված կլինի ընդունել այդ որոշումները: Այդ պատճառով, ինչպես ասացի, շատ կարևոր է Հայաստանի համար, որ նա բանակցի հենց Եվրասիական միության պայմանագրի շուրջ: Դա նման է ԵՄ անդամակցությանը. եթե դու ուշ ես միանում, ապա պարտավորվում ես ընդունել բոլոր այն կանոնները, որ ընդունվել են մինչ այդ, իսկ եթե հենց սկզբից բանակցությունների սեղանի մոտ ես, կարող ես ասել քո խոսքը. ներկայումս Հայաստանի համար դեռ կա «այո» կամ «ոչ» ասելու հնարավորությունը:


Հարցազրույցը վարեց Նվարդ Չալիկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am
23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
21:52
Եկեղեցու բակում գտած նորածնի մորը հայտնաբերել են, նա Շիրակից է
Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:35
Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «ՔՊ-ական քարոզչամեքենային, այնուամենայնիվ, հաջողվեց մարդկանց մի փոքր խմբի...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Ազգային ճակատը» հրապարակել է մայիսի 15-ի երթերի մեկնակետերը
Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ  արեց վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է...
Աղբյուր` Panorama.am
20:44
Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ տեղեկացանք, որ Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց  «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք․ Բագրատ Սրբազան
 Վաղը՝ առավոտյան կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողություններ ՀՀ ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
«Երուսաղեմից  նոր բերված  մոմեր են , նոր նվիրեցին»,- ձեռքի մոմերը փոխանցելով Սուրբ Աննա եկեղեցում օրվա ամփոփիչ ելույթի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան
Երևան քաղաքում և մարզերում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ։ Այս մասին  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։ «Երեկ...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում հանդիպում-քննարկում «Ինչու՞  և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Առաջին անգամ է, որ ԵՄ-ն որևէ կերպով մասնակցում է ՀՀ անվտանգության օրակարգին. Փաշինյան
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline:...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Այսօր առավոտյան քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրեցին՝ փակելով կարևոր փողոցներ։...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես Հայաստանը կպահեմ ու կվերադառնանք Արցախ. Արցախցի Սոսե
Արցախից Սոսեն ակտիվորեն մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Ինձ ձգձգում էին ոստիկաններն առանց պատճառի, ես...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բորտնիկով. Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն սահմանը Թուրքիայի և Իրանի հետ
Հայաստանը խնդրել է Ռուսաստանին փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուսական գումար կընդունե՞ք. Բագրատ Սրբազանը խաչապուրի է գնում
Այսօր Երևանում «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման երթի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}