Մշակույթ 09:30 30/03/2015

Այդքան հայտնի ու անհայտ Կոմիտասը

«Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը»: Խոսքերի հեղինակը բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանն է:

Այո, Կոմիտասը մեր ժողովրդի հարստությունն է, նաև՝ համամարդկային հարստություն: Թվում է՝ նրա մասին ամեն ինչ գիտենք, գոնե մենք՝ հայերս ու բոլորս գիտենք: Բայց, պարզվում է, այդպես չէ:

Panorama.am-ի զրուցակիցն է հայագետ, պատմաբան, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը: Երաժշտագետ չլինելով՝ նա տարիներ շարունակ խորացել է Կոմիտասի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրման մեջ, ութ տարի երգել է կոմիտասյան բազմաթիվ երգեր կատարած «Հովեր» կամերային երգչախմբում, մամուլում հրապարակել Կոմիտասի մասին անհայտ հուշագրություններ, անգլերեն թարգմանել Կոմիտասի բանաստեղծությունները, հոդվածները և նրա մասին գրությունները, իսկ վերջերս հանդես եկավ նոր ամպլուայով…


-Օրերս Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած «Կոմիտասի երկնային լույսով» խորագրով համերգի ժամանակ Դուք ներկայացնում էիք Կոմիտասի նամակներից հատվածներ, նրա մասին հուշագրություններ, որոնք, կարծես, լիովին այլ Կոմիտաս էին ներկայացնում, ում շատերը, միգուցե, չեն էլ ճանաչում: Ձեր ուսումնասիրությունների ընթացքում ինչպիսի՞ Կոմիտաս եք «բացահայտել»:

-Կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը նրան կա՛մ առհասարակ չգիտի, կա՛մ գիտի միակողմանի: Առաջին անգամ չիմացությանը բախվեցի տարիներ առաջ Գրականության և արվեստի թանգարանում: Մի խումբ դպրոցականներ էին եկել, Հովհաննես Զարդարյանի «Կոմիտաս» կտավը ցույց տվեցի և հարցրեցի` ո՞վ է։ Երեխաներն ասացին՝ Թաթան: Ինձ շատ վատ զգացի: Փաստորեն այդ երեխաներին դպրոցում ոչ մեկը չի ասել, որ ահա այսպիսի մեծություն ունենք, նրա նկարը չի ցուցադրվել, որ եթե երգերը չգիտեն, գոնե նկարով ճանաչեն: Երկրորդ դեպքը. ռադիոյով մի անգամ մարդկանց հարցնում էին՝ ո՞վ է Կոմիտասը, մեծ մասը պատասխանում էին՝ փողոց Երևանում: Երրորդ դեպքը. կանգնած եմ Կոմիտասի արձանի մոտ, երեք երիտասարդ տղա էին անցնում: Մեկը մյուսին հարցնում է՝ ո՞վ է, մեկն ասաց՝ մի հատ տերտեր կլինի: Սրանք չիմացության մասին:

Իսկ ինչպիսի՞ Կոմիտաս ենք մենք ճանաչում: Մեծ մասամբ՝ մի սքեմավոր, սևազգեստ հոգևորականի, ով սրտաճմլիկ երաժշտություն է գրել և կյանքի վերջում խելագարվել է: Առաջին անգամ նրա բնավորության իրականում հակառակ պատկերի վերաբերյալ զարմանքով իմացա մի ծանոթ ճարտարապետի հետ զրույցի ժամանակ։ Նա ասաց, որ իր տատիկն անձամբ ծանոթ է եղել Կոմիտասի հետ և միշտ պատմել է, թե որքան սրամիտ, կատակասեր, կյանքով լի անձնավորություն է եղել Կոմիտաս վարդապետը: Չէ՞ որ այդ են վկայում նաև նրա երգերը, որոնք կենսական հզոր լիցք ունեն:

Այսինքն, իրականում մենք գործ ունենք մի դրական, լավատեսական երևույթի հետ, մինչդեռ հենց ասում ենք Կոմիտաս, կոմիտասյան երգ՝ պատկերացնում ենք եղեռն, կոմիտասյան քառյակի սրտմաշուք երաժշտությունը: Այո, դա նույնպես Կոմիտասն է, բայց այն մյուս Կոմիտասը՝ կենսուրախ, չարաճճի, կայծկլտուն, կյանքով լի, մնում է գրեթե անհայտ:

Անտիպ մի նամակ եմ կարդացել, որ գրել է Կոմիտասի բարեկամներից բժշկապետ Ավետիք Բաբայանը, որ իր Շուշիկ դուստրը գնացել է Կոմիտաս հայր սուրբի մոտ խոստովանություն անելու: «Անիրավը հո՜ էնքան քյոփակություններ է անում: Բայց խոստովանանքը այնպիսի լրջությամբ է կատարել, այնպիսի բացատրութիւններով, որ Շուշոյի սիրտը փխրած, դիփ լաց է եղած լինում. մի առանձին երկնային լուսով լցուած տուն եկաւ»: Մարդն այնքան խորն էր, որ մարդկանց երկնային լույսով էր լցնում, բայց միաժամանակ քյոփակություններ, այսինքն՝ չարաճճիություններ էր անում:

Այո, Կոմիտասը սուրբ էր, բայց նաև մարդ էր: Այո կուսակրոն էր, բայց տեսնում ու գնահատում էր աշխարհի գեղեցկությունը: Նրա կողքին եղել է Մարգարիտ Բաբայանի նման խարիզմատիկ մի կին, ով անհատականություն էր, գերազանց երգչուհի: Եվ ինչո՞ւ ոչ, միգուցե Կոմիտասն անտարբեր չի եղել նրա հանդեպ: Մարգարիտ Բաբայանն անգլիական Ուայթ կղզուց հարազատներին գրել է. «Երանելի օրեր ենք անցկացնում հայ սուրբիկի հետ, կարծես երկուսս էլ դրախտումը լինենք»: Ով ինչպես ուզում է՝ թող հասկանա:

Սխալ է, որ մեր մեծերին մենք պատկերացնում ենք որպես թանգարանային, հուշարձանային էակներ, չենք ցանկանում հասկանալ նրանց որպես միս ու արյունից կազմված էակներ, որոնք նույնպես կարող են ունենալ թուլություններ, թերություններ: Ոմանք ասում են՝ չի կարելի կուռքերին պատվանդաններից իջեցնել, մինչդեռ երբեմն նրանց մեջ կենդանի մարդուն բացահայտելով՝ նրանց իրականում է՛լ ավելի ենք բարձրացնում: Ինչպես հին հռոմեական առածն է ասում՝ «ես մարդ եմ և ոչ մի մարդկային բան ինձ խորթ չէ»: Ինձ շատերը կարող են քարկոծել իմ նման դիրքորոշման համար, բայց ես, իրոք, ոչ մի վատ բան չեմ տեսնում հանճարի կենսագրությունը այլ լույսի տակ տեսնելու և ներկայացնելու մեջ։

-Պարոն Բախչինյան, Կոմիտասի՝ հոգեբուժարանում գտնվելու հետ կապված իրարամերժ կարծիքներ են հնչում: Նամակներին, հուշերին ծանոթանալու ընթացքում Դո՞ւք ինչպիսի եզրակացության եք հանգել՝ իրո՞ք Կոմիտասի վիճակն այդքան վատ է եղել, թե՞ ինչ-որ միտումնավորություն եք տեսնում:

-Կարդացել եմ ֆրանսահայ հոգեբան Լուիզ Ֆով Հովհաննիսյանի և կանադահայ հոգեբույժ Ռիթա Սուլահյան Գույումճյանի աշխատությունները, որոնք Փարիզի հոգեբուժարանի արխիվներում ուսումնասիրել են Կոմիտասի գործը: Դրանց հիման վրա կարելի է վստահ լինել, որ մեր մեծն Կոմիտասը հարյուր տոկոսով խելագարված չի եղել: Նման վկայություններ կան նաև մի քանի ժամանակակիցների հուշերում. օրինակ, սփյուռքահայ երգչուհի Զապել Արամն այցելել է հոգեբուժարանում գտնվող Կոմիտասին, վերջինս նրան մի քանի մասնագիտական խորհուրդներ է տվել: Սա նշանակում է, որ Կոմիտասն ամբողջովին խելագարված չի եղել, եթե կարողացել է մասնագիտական զրույց վարել: Ինձ զարմանք պատեց, երբ թերթում էի 1920 թվականին Պոլսում լույս տեսած «Ճակատամարտ» թերթը: Հուլիսի 6-ի համարում սևով սպիտակի վրա գրված էր՝ «վարդապետը վերջին օրերս ոչ միայն կերգէ ու կը նվագե, այլև սկսած է գրել հիշատակներ, ձայնագրել երգեր»:

Խնդիրն այն է, որ մինչ այժմ մենք ամբողջ պատմությունը չգիտենք: Կան որոշ կասկածներ, որ սփյուռքի ազգային գործիչները, Կոմիտասին հոգեբուժարանում պահելով, ցանկացել են ունենալ Ցեղասպանության կենդանի մի զոհ: Իրենց այդպիսի Կոմիտաս էր պետք: Չեմ ասում, թե Կոմիտասը բնավ հոգեկան խնդիր չի ունեցել, քավ լիցի: Սակայն ավելի քան համոզված եմ, որ եթե նրան բերեին Հայաստան, թեկուզ խորհրդային, կամ եթե տեղափոխեին Պարսկահայքի հայկական որևիցե մի գյուղ, այնտեղ գյուղում մի տնակում մի սենյակ տային, այդ թարմ օդը, հայրենի միջավայրը, երգերը նրան հաստատ կվերականգնեին, քան մարդուն օտարության մեջ, չորս պատի մեջ արգելափակելով:

-Ինչո՞ւ այսօր չի պրոպագանդվում կոմիտասյան երաժշտությունը: Միգուցե այնպիսի կարծի՞ք կա, որ ամեն ինչ գիտենք նրա կյանքի, գործունեության վերաբերյալ, պետք չէ անընդհատ կրկնել:


-Խորհրդային տարիներին առանձնապես չէր պրոպագանդվում հայտնի պատճառներով, հիմա էլ, չգիտեմ՝ ինչ ծրագիր է գործում, որ մեր իսկական ազգային արմատներից, մեր ճշմարիտ էությունը կազմող մշակութային դրսևորումներից ծրագրված ձևով մեզ հեռու է պահվում: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, թե ամենաբարձր մակարդակով երաժշտական ինչ աղբ է մատուցվում արդեն քանի տարի։ Հենց Կոմիտասն է ասել, որ երաժշտությունը յուրաքանչյուր ժողովրդի ամենամաքուր հայելին է: Երանի թե մեր հեռուստաընկերություններն ամեն օր կոմիտասյան երգ ներկայացնեն: Պարտադիր չէ թախծոտը: Նրա ժառանգությունն այնքան հսկայական է, և՛ թախծոտը կա, և՛ կենսուրախը: Նույնիսկ թախիծի մեծ լույսը շատ է: Կոմիտասն է ասել, որ մեր երգերի տխրության մեջ արև կա:

Ուրախացա, որ դպրոցնում որպես առարկա մտցրեցին հայ ազգային պարը, քանի որ պարն էլ ազգային ոգի կերտող տարրերից է ու հենց դպրոցից պետք է սկսել Հայաստանի հարազատ զավակի, հայ մշակույթը կրողի կերտումը: Դպրոցական ծրագրերում խիստ ցանկալի է ընդգրկել Կոմիտասի կյանքը և գործունեությունը մանրամասն ներկայացնող դասաժամեր: Եթե իսկապես ունենայինք ազգային կրթական քաղաքականություն՝ ազգային մեծ արժեքների ընդգրկումներով, Կոմիտասն առաջիններից մեկը կլիներ: Ցավոք, այդպես չէ, ուստիև ունենք մի սերունդ, որը, ինչպես ասացի, չի ճանաչում կամ լավագույն դեպքում միակողմանի է ճանաչում Կոմիտասին և մեր մյուս մեծություններին:

Կոմիտաս թանգարան-ինստիտուտն էլ պետք է ծառայի այդ գործին: Կենդանի օջախ պետք է լինի, կոմիտասյան շունչն այնտեղ վառ պիտի լինի, ամեն շաբաթ միջոցառումներ անցկացվեն: «Կոմիտասի երկնային լույսով» ծրագիրն էլ հենց այդ նպատակով ենք անում: Նրա երգերի կողքին (սոպրանո Գայանե Գրիգորյանի և մեցոսոպրանո Աննա Մայիլյանի կատարմամբ, դաշնակահարուհի Համասփյուռ Մանուկյանի նվագակցությամբ) հնչող խոսքում կերտվում է այդ քիչ ծանոթ կամ անծանոթ Կոմիտասի կերպարը՝ հուշագրությունների, նամակների, բանաստեղծությունների միջոցով: Ի դեպ, վերջին համերգից հետո հոգեկան մեծ բավարարվածություն ապրեցի, երբ ինձ մոտեցավ մի ռուս երաժիշտ ու ասաց՝ այսօր ես հասկացա, որ իրականում հայոց լեզուն շատ գեղեցիկ և հարուստ լեզու է:

Կոմիտասյան երաժշտությունը մեր հանապազօրյա հացն է, որն այսօր ևս իբրև թե հարստացնում են ֆոլաթթով, որի կարիքը մենք չունենք: Գտնում եմ, որ այդ հանապազօրյա հացը պետք է ճաշակենք իր անաղարտ ձևի մեջ, քանի որ մեր տեսակի պահպանման մեջ այն վճռական դեր է խաղում:

Ի դեմս Կոմիտասի մենք ունենք ազգային հսկա արժեք, որը պետք է յուրաքանչյուր հայի ազգային դաստիարակության և ինքնության, կրթության մաս կազմի, որը, ցավոք, այդպես չէ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}