Հարցազրույցներ 10:55 11/05/2015

Ընդդեմ «մաղարիչի». կառավարությունը կոռուպցիայի դեմ կպայքարի նորովի

Այս տարի փետրվարին կառավարության որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ձևավորման ճանապարհին է: Մայիսի 13-ին խորհրդում հասարակական կազմակերպությունների մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետն է լրանում: Իսկ խորհրդի կազմում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ ընդգրկելու համար կառավարության աշխատակազմը դիմել է խորհրդարանին:

Նկատենք, որ առայժմ որևէ Հասարակական կազմակերպություն չի դիմել մրցույթին մասնակցելու համար, իսկ խորհրդարանական խմբակցություններից Խորհրդի աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն հայտնել է առայժմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` պայմանով, եթե դրա աշխատանքները ձևական չլինեն:

Կառավարությունում սպասում են, որ երբ այս տեխնիկական գործընթացներն ավարտվեն մայիսի վերջին կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը կսկսի աշխատել:

«Առաջին նիստը խորհուրդը կգումարի մայիսի վերջին: Խորհրդի հանդիպումները կլինեն պարբերական: Եվ հենց առաջին նիստում խորհուրդը կքննարկի 2015-18 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը»,-ծրագրերը կազմել ու Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնում է Արդարադատության նախարարի տեղական Սուրեն Քրմոյանը:

Փոխնախարարի խոսքով, այդուհանդերձ, Խորհրդի որոշման մեջ համապատասխան մեխանիզմ կա ամրագրված, որ եթե մրցույթը ինչ-ինչ պատճառներով չկայանա և որևէ խմբակցություն չցանկանա մասնակցել, ապա այդ պարագայում Խորհուրդն իր աշխատանքները կսկսի, բայց միևնույնն է` կշարունակի ջանքեր գործադրել խորհուրդը համալրելու համար:

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի Խորհուրդը ղեկավարելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ներգրավված են լինելու կռավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ֆինանսների նախարարը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազն ու Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը: Եթե մրցույթին մասնակցեն ու անցնեն կլինեն նաև հասարակական կազմակերպության, Համայնքների միության ներկայացուցիչ ու Հանրային խորհրդի ներկայացուցիչը: Քրմոյանը հույս ունի, որ Խորհուրդը ակտիվորեն կաշխատի ու կհամագործակցի տարբեր կազմակերպությունների հետ, կձևավորվեն առաջարկություններ, որոնք վարչապետի հանձնարարությամբ օրենքներ ու կառավարության որոշումներ կդառնան:

Հասարակական կազմակերպությունները սկզբունքորեն չեն մասնակցում Խորհրդի կազմում ընգրկվելու համար հայտարարված մրցույթին, քանի որ նրանց թիվը քիչ է լինելու այնտեղ և իրենց ձայնը լսելի չի լինի:

«Բայց կառավարության դիրքորոշումն այն է, որ ՀԿ-ների ձայնը լսելի կլինի, այսինքն` երկու ՀԿ-ներ կարող են նաև ներկայացնել, օրինակ` Հայաստանում գործող հակակոռուպցիոն կոալիցիային ու դրա տեսակետը, դիրքորոշումներն ու բարձրացված հարցերը ներկայացնել խորհրդում: Ի վերջո խնդիր դրված չէ, որ որևէ սուբյեկտ այնտեղ թե պետական, թե հասարակական կազմակերպություն վճռորոշ դեր ունենա, որովհետև ի վերջո հակակոռուպցիոն ծրագրերի քաղաքական պատասխանատովությունը կառավարությունն է կրում և կառավարությունն է իրականացնում այդ ծրագրերը: Բայց մենք ցանկություն ունենք,որ պարտադիր հասարակության ձայնը լսելի լինի, հաշվի առնել նրանց կարծիքը, որպեսզի հակակոռուպցիոն ռազմավարությունը արդյունավետ լինի»,-ասաց Քրմոյանը` նշելով, որ փորձել են Հակակոռուպցիոն ծրագրերի 2015-18 թթ ռազմավարության մեջ ընդգրկել ՀԿ-ների կարծիքների գերակշիռ մասը:

Քրմոյանը վստահ է` ընտրվել է կոռուպցիայի դեմ պայքարի «ապակենտրոնացված մոդել»:

«Այսինքն ոչ թե մեկ մարմին է ստեղծվելու, որը և՛ պայքարելու է, և՛ քննչական գործողություններ իրականացնելու, այլ խորհուրդը, որպես կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը մշակող և աջակցող է լինելու: Սա այն հարթակն է, որտեղ շահագրգիռ մարմինները պետք է իրենց կարծիքը ներկայացնեն: Բայց այդուհանդերձ, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային ստանդարտներով ամրագրված գործառույթներ են վերագրված խորհրդին: Վերջինը աջակցում է ռազմավարության մշակմանը, հաստատելու է հակակոռուպցիոն ռազմավարությունը և մշտադիտարկման է ենթարկելու ծրագրերի իրականացումը նաև առաջարկություններ է ներկայացնելու պատկան մարմիններին փոխել օրենքները և այլն: Դա այն հարթակն է, որտեղ պետք է հակակոռուպցիոն ծրագրերը քննարկվեն»,-թվարկեց Քրմոյանը:

Կառավարության ներկայացուցիչը մտահոգիչ է համարում խորհրդի ու դրա կողմից իրականացվելիք ծրագրերի նկատմամբ հասարակության հավատի բացակայությունը:

«Մեզ համար ամենամտահոգիչը մարդկանց հավատն է հակակոռուպցիոն ծրագրերի նկատմամբ: Առանց մարդկանց հավատի, առանց յուրաքանչյուր անհատի մասնակցության, մենք հաջողության չենք կարող հասնել», -նշեց պաշտոնյան:

Ասաց, որ պատրաստ են ընդունել կառուցողական բնույթի ցանկացած քննադատություն և համապատասխան քայլեր ձեռնարկել. «Բազմաթիվ քայլեր ենք արել, որոնց արդյունքները առայժմ նկատելի ու գոհացուցիչ չեն: Ճիշտ է միջազգային կազմակերպությունները արձանագրում են, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց կա, սակայն միևնույնն է, մեզ համար գոհացուցիչ չեն արդյունքները, քանի որ քաղաքացին չի զգում տեսնում դա: Մեր խնդիրը քաղաքացու հավատն է. հաճախ քաղաքացին նախընտրում է վճարել 5000 դրամ ու ստանալ ասենք տեղեկանք: Բայց նա չի մտածում, որ դա ու տարբեր տեսակի «մաղարիչները» խնդիր են»:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից «Ժառանգություն»-ը ներկայացրել էր առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում իրենք համաձայն էին ընդգրկվել Խորհրդի կազմում, իսկ Հայ Ազգային կոնգրես, Դաշնակցություն և «Օրինաց երկիր» խմբակցությունները հրաժարվել են մասնակցություն ցուցաբերել Խորհրդի աշխատանքներին:

«Եթե որևէ մեկը ասում է` չէ, ավելի լավ է մենք կողքից նայենք ու քննադատենք, մեզ համար դա ընդունելի չէ: Մեզ համար ընդունելի է նստել կլոր սեղանի շուրջ, փորձենք քննարկել ու կոնկրետ լուծումներ տալ», -եզրափակեց արդարադատության նախարարի տեղակալը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}