Հարցազրույցներ 13:00 01/07/2015

Էլէներգիայի բարձր սակագինը կսուբսիդավորեն 200 մլն վարկի՞ց. ՍԴ-ն հաստատել է, ԱԺ-ում լռում են

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հայաստանի Սահմանադրական դատարանը հունիսի 30-ին կայացած նիստում որոշել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն դոլար վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը համապաստախանում է ՀՀ Սահմանադրությանը: Համաձայնագիրը հուլիսի 2-ին կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում: Համաձայնագիրը, հիշեցնենք, կնքվել էր Երևանում, հունիսի 26-ին տեղի ունեցած Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում և վերաբերում էր Հայաստանի պաշտպանական համակարգի սպառազինության ձեռքբերմանը:

Թե տեղական, թե ռուսական մամուլը գրում է, որ 200 մլն դոլարից Հայաստանի կառավարությունը ծրագրում է շուրջ 50 մլն դոլարը վճարել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը` սուբսիդավորելով Հայաստանի քաղաքացիների համար էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը (6.93 դրամը): Պաշտոնական շրջանակները, սակայն, այդ մասին լռում են:

Հունիսի 30-ին և վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հարցին, թե կսուբսիդավորվի՞ արդյոք բարձրացված սակագինը 200 մլն դոլար տրամադրվելիք վարկով հստակ ոչինչ չէին պատասխանել, հորդորելով սպասել ևս մի քանի օր: Ավելին, նախարար Զախարյանը նույնիսկ ասել էր, թե տեղյակ չէ` ինչ միջոցներով է փոխհատուցվելու էլեկտրաէներգիայի սակագինը:

Համաձայնագիրը վաղը կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում, բայց Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դեռ ծանոթ չէ համաձայնագրի բովանդակությանը: Ի դեպ, ենթադրվում է, որ հենց այս հանձնաժողովում է քննարկվելու համաձայնագիրը` ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտնելուց առաջ: Համաձայնագրի վերաբերյալ Panorama.am-ի հարցերին Մինասյանը բացասական պատասխան էր տալիս, կտրուկ նշելով, որ տեղյակ չէ համաձայնագրի բովանդակությանը և տեղյակ չէ, թե արդյոք այդ գումարից է կատարվելու սուբսիդավորումը:

Փոխարենը համաձայնագրից տեղյակ է, և ավելին` դրան կողմ է քվեարկելու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, քանի որ «դա Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի»:

«Սովորաբար մենք վարկային ծրագրերին դեմ ենք լինում, բայց սա վերաբերում է երկրի անվտանգությանը», -ասաց Միքայել Մելքումյանը:

Փորձեցինք հասկանալ, թե արդյոք կողմ կլինեն, եթե վարկային գումարից ուղղվի էլէներգիայի սուբսիդավորմանը, Մելքումյանը պատասխանեց, որ այդ մասին այս պահին գրավոր որևէ տեղեկություն չկա:

«Մենք մինչև գրավոր չտեսնենք արձանագրված, չենք կարող ոչինչ ասել: Բայց ամեն դեպքում մենք միշտ էլ կողմ ենք եղել, որ ՀԷՑ-ի պարտքի փոխհատուցումը չկապեն սակագնի բարձրացման փաստի հետ: Եթե իշխաննությունը գտնում է, որ ինքն է հայթայթում այդ գումարները, մենք ինչո՞ւ պետք է դեմ լինենք: Եթե վարկ է, ինչ տարբերություն, մեկ է վճարելու են», -նկատեց Մելքումյանը` հորդորելով սպասել մինչև վաղը:

Մինչ վաղը խորհրդարանականները որոշում կկայացնեն, վարկային համաձայնագիրը, ինչպես վերևում նշեցինք, համարվել է ՀՀ Սահմանադրությանը չհակասող: Հարցը քննվել է ՍԴ դռնբաց նիստում, բանավոր ընթացակարգով: ՍԴ-ն մասնավորապես, պարզել է, որ Համաձայնագրով Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրում է 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ բացառապես ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: Վարկի գծով պարտքի հաշվառումը կատարվում է ԱՄՆ դոլարով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`

օգտագործել վարկը 2015-2017թթ. ընթացքում՝ ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 90 տոկոսի ֆինանսավորման համար, վարկի օգտագործման ժամկետը լրանալիս 30 օրացուցային օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին իրականացնել ռուսական ռուբլով կոմիսիոն վճարում` վարկի չօգտագործված գումարի 1 տոկոսի չափով:

Նույն համաձայնագրով, 2018 թ. փետրվարի 15 -ից՝ 10 տարվա ընթացքում, հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին, մարել վարկի փաստացի օգտագործված գումարը: Վարկի յուրաքանչյուր գումարի օգտագործման ամսաթվից մինչև հիմնական պարտքի մարման վերջնական ամսաթիվը՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին կատարել տոկոսների վճարում `տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները բխում են բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների հաստատման սահմանադրական սկզբունքների էությունից և նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության հետագա ամրապնդմանը», -իր որոշման մեջ նշել է Սահմանադրական դատարանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}