Հարցազրույցներ 10:50 10/11/2015

Անգամ բռնապետական երկրների սահմանադրություններն են հումանիստական սկզբունքով. Բագրատ Սրբազան

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ցանկությունն է` հանրաքվեն անցնի ժողովրդավարական ու առանց ցնցումների:

«Կուզեմ հանրաքվեն միայն ծառայի բարիքին և երկրի զարգացմանը. «Այո»-ն և «Ոչ»-ը թող միայն բարիքին ծառայեն՝ մեր համընդհանուր, հավաքական շահին, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Ի վերջո դա է մեր բոլորի փափագն ու նպատակը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդը:

Ներկայացնում ենք Panorama.am-ի հարցազրույցը Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:

-Սրբազան հայր, Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդդիմախոսները պնդում են, որ Նախագիծը սահմանափակում է մարդու իրավունքները: Դուք, վստահ եմ ուսումնասիրել եք նախագիծը, ինչպե՞ս եք այն գնահատում:

Այո, կարդացել եմ և որոշ չափով ուսումնասիրել: Նախ, ես, ընդհանրապես, որևէ օրենքի պարագայում պետք է ասեմ, որ մեր սկզբունքը մեր Տիրոջ` Հիսուսի խոսքն է` ոչ թե մարդն է օրենքի համար՝ այլ օրենքը մարդու, այսինքն ոչ թե մարդն է որ պետք է ծառայի օրենքին, այլ օրենքը` մարդուն: Եվ այդ սկզբունքից ելնելով, մեզ համար յուրաքանչյուր օրենք, այդ թվում` բարձրագույն օրենքը, ինչպիսին Սահմանադրությունն է, հիմնական իմաստով պետք է նպատակամիտված լինի ծառայել մարդուն: Եվ եթե մարդը, ըստ էության, այդ օրենքները չի պահպանելու, չի հետևելու դրանց, դրանք դադարում են իմաստ ունենալուց: Ամեն դեպքում օրենքները պետք է միջոց լինեն մարդու բարեկեցության, հասարակական հարաբերությունների ապահովման և նաև երկրի անվտանգության խնդիրները լուծելու համար:

-Իսկ դուք հումանիզմի հիմքեր տեսնո՞ւմ եք Նախագծում:

-Չկա օրենք, որ հումանիստական չլինի: Այդպիսի բան գոյություն չունի: Գործողն է թե առաջարկվողն է կամ որևէ երկրի Սահմանադրություն, բռնապետական թե ժողովրդավարական, բոլոր օրենքներն էլ ըստ էության գրված են ու գրվում են մարդու համար, ի մտի ունենալով նրա բարեկեցությունը: Անգամ բռնապետական համարվող երկրների օրենքներն են այս սկզբունքով: Օրենք չկա, որ հումանիստական չլինի: Այլ հարց է թե ինչպես են դրանք գործադրվում:

-Կան Նախագծին ընդդիմացողներ, որոնք պնդում են, որ մարդու իրավունքների սահամանփակումներ կան դրանում:

-Մանրամասնությունների մասին չեմ կարող խոսել: Բնականաբար, կլինեն ընդդիմացողներ և կողմնակիցներ: Ըստ էության սա քաղաքական կամ իրավական մեծ գործընթաց է, որին մարդիկ կարող են և կողմ լինել, և դեմ ըստ իրենց գաղափարական ըմբռնումների կամ աշխարհայացքի: Յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը հարցի նկատմամբ: Ըստ էության, բոլորն էլ կարող են կյանքի իրավունք ունենալ և կամ չունենալ:

-Արմատական ընդդիմությունը մտավախություններ ունի առ այն, որ Սահմանադրության փոփոխությունների գործընթացը իշխանությունը նախաձեռնել է իր վերարտադրվելու համար:

-Քաղաքական իմաստով որևէ բան չեմ կարող ասել: Ես մտքերը չեմ կարող գուշակել: Եթե փաստարկ ունեն, հավանաբար, իրավունք ունեն նման պնդում անելու: Իշխանությունն էլ, բնականաբար, իրավունք ունի պնդելու, որ նման նպատակներ չեն հետապնդում: Չեմ կարող քաղաքական գնահատական տալ: Եթե վերցնենք կառավարման համակարգի առումով, կարող եմ ասել, որ անձնապես տասը տարի ապրել եմ նման երկրում` Կանադայում, որտեղ կառավարումը խորհրդարանական համակարգի սկզբունքի վրա է հիմնված: Լինելով սահմանադրական միապետություն, այդուհանդերձ այդ միապետության բաղադրիչը, ձևական բնույթ է կրում, բայց երկիրը, ըստ էության գործնականում խորհրդարանական է: Ես այդպիսի երկրում տասը տարի ապրել եմ ու ոչ մի խնդիր չեմ տեսել` հակառակը, ավելի զարգացող, ավելի համակողմանի, կոլեգիալ, ընդդիմությունն իր տեղում, իշխանությունն իր տեղում: Այդ պատճառով չեմ կարող որևէ բան ասել:

Ինձ համար այս պահին կարևորն այն է, որ եթե Սահմանադրության նախագիծը դրված է հանրաքվեի, այն անցնի անցնցում, լինի ժողովրդավար, անցնի այնպես, ինչպես մտածում ենք, որ պետք է անցնի: Կուզեմ միայն ծառայի բարիքին և երկրի զարգացմանը. և «Այո»-ն և «Ոչ»-ը թող միայն բարիքին ծառայեն՝ մեր համընդհանուր, հավաքական շահին, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Ի վերջո դա է մեր բոլորի փափագն ու նպատակը:

-Հետևո՞ւմ եք, ինչպե՞ս է անցնում հանրաքվեի քարոզարշավը:

-Անկեղծ ասած, չեմ հետևում և գնահատականներս թերի կլինեն, որովհետև հենց այս պահին սահմանով ենք զբաղված, մեր ժողովրդին ծառայությամբ:

-Մասնավորապես, «Ոչ»-ի ճակատը անհնազանդության կոչ է արել և դեկտեմբերի 1-ից հանրահավաքների շարք է սկսում:

-Յուրաքանչյուր կազմակերպություն` ընդդիմություն, իշխանություն կամ որևէ կուսակցություն, ինքն է ընտրում իր գործունեության ձևը և կերպը և ինքն էլ դրա համար պետք է պատասխանատվություն ստանձնի: Յուրաքանչյուրի ընտրությունն է և յուրաքանչյուրն էլ դրա համար պատասխանատվության կրելուն պատրաստ պետք է լինի:

-Լավ, անդրադառնանք Սահմանադրության փոփոխությունների նախագծում Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթին, Վենետիկի հանձնաժողովը, եթե հիշում եք, վերապահումներ էր հայտնել դրա վերաբերյալ:

-Վենետիկի հանձնաժողովի հայտնած վերապահումները հուշում են, որ եկեղեցու կամ խղճի ազատության առումով կարծում եմ, որ Մայր օրենքի նախագիծը ավելի նպաստավոր է, քան գործող Սահմանադրությունը: Նախ այնտեղ առանձնացվել է հստակ կերպով. գործող Սահմանադրության մեջ մեկ բաժին է վերաբերում այսպես կոչված, կրոնական կազմակերպություններին, ի թիվս որոնց, նաև հայ եկեղեցուն: Առաջարկվող տարբերակով Հայ եկեղեցին առանձնացված է մյուս կրոնական կազմակերպություններից: Վենետիկի հանձնաժողովի հայտնածը ինձ համար չափանիշ չէ, ինչքան բացասական կարծիք հայտնեն, այնքան հուշում են, որ երևի թե լավ է այդպես: Իրենք ունեն իրենց բացատրությունները, մեկնակետը, սկզբունքները մենք էլ` մերը: Պարտադիր չէ, որ այդ բոլոր սկզբունքները ինչ իրենք ունեն, մեզ մոտ կիրառելի լինեն: Բնական է, որ պետք է անհամապատասխան լինեն, քանի որ միջավայրերը տարբեր են:

Ինչ վերաբերում է եկեղեցու դիրքի վերաբերյալ նրանց գնահատականներին, բնական է, որ պետք է նման բարձր դիրք տրվեր Հայ եկեղեցուն: Ինչո՞ւ չպետք է տրվեր: Այդ դիրքը շնորհ չէ արված, Եկեղեցին վաստակել է դա իր պատմական ընթացքով, առանցքային դերակատարություն ունենալով մեր ժողովրդի կյանքում:

-Դուք, վստահ եմ, շատ եք շփվում մարդկանց հետ, հանդիպումներ անցկացնում, կարո՞ղ եք ասել` արդյոք սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու հասարակական պահանջ, կարիք կա՞ր:

-Ես Տավուշի մարզում եմ գտնվում, այցելում եմ մեր համայնքները և այս մարզում ինչպես Ձեզ քաջ հայտնի է խնդիրներն այլ են՝ հատկապես երկրի սահմանների անվտանգության առումով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}