Կրակոցներ Վերնիսաժի մոտ, մեկ կին և երկու տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր ժամը 13.25-ի սահմաններում Երևանի Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժի» մոտ, կրակոցներ են հնչել: Դեպքի վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու տղամարդ և մեկ կին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հանգամանքները պարզվում են: Ոստիկանության աշխատակիցները ներկայումս դեպքի վայրում են, իրականացնում են քննչական գործողություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան