Իրավունք 15:03 10/07/2015

Սահմանադրության նախագիծը պատրաստ է. Ղազինյանը մանրամասներ է ներկայացրել

Հուլիսի 13-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում կհաստատվեն Սահմանադրության նախագծի հիմնական` 1-ից 7-րդ գլուխները և մինչև հուլիսի 15-ը կհրապարակվեն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են Սահմանադրության 4-ից 7-րդ գլուխների մասին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկումների արդյունքները և նույն փորձագետների առաջարկությունների հիման վրա հայտարարություն է ընդունվել:

Սահմանադրության նախագծի հիմնական գլուխները 7-ն են լինելու, իսկ մնացած հատվածը լինելու են բաժիններ տարբեր ոլորտների վերաբերյալ: Իսկ այսօրվա նիստում ընդունված հայտարարությունը, ըստ Ղազինյանի, վերաբերում էր առաջիկայում կազմակերպվելիք հանրային քննարկումներին:

«Սահամանդրության հիմնական մասը հրապարակելուց հետո մենք ընդունելու ենք առաջարկություններ, այսինքն, սկսում ենք հանրային քննարկումներ այդ գլուխների վերաբերյալ», ասաց Ղազինյանը: Քննարկման դրվելիք Սահմանադրության նախագիծը դարձյալ կարող է փոփոխության ենթարկվել, եթե ընդունելի առաջարկներ ներկայացվեն:

Քննարկումների փուլը, ըստ հանձնաժողովի անդամի, կավարտվի մինչև հուլիսի վերջ, կներկայացվի հանրապետության նախագահին և եթե նախագահը հաստատեց, օգոստոսին միայն կներկայացվի Ազգային ժողովին:

«Իսկ թե ինչքան կտևի Ազգային ժողովում քննարկումները նախագծի շուրջ, չեմ կարող ասել: Երբ Ազգային ժողովը ընդունեց նախագիծը, նոր միայն կնշանակվի հանրաքվեի օր: Թե երբ կնշանակվի, չեմ կարող ասել: Մասնագիտական հանձնաժողովը այդ փուլի համար պատասխանատու չէ», -նկատեց Ղազինյանը:

Հարցին, թե կառավարման համակարգի վերաբերյալ ի՞նչ վերջնական մոտեցում հայտնեց մասնագիտական հանձնաժողովը, Ղազինյանն պատասխանեց.

«Նախագիծը պատրաստվել է կառավարման այսպես կոչված, խորհրդարանական մոդելի հիման վրա, որովհետև ամեն ինչ` ինչպես է կառավարություն կազմվում, ինչպես է խորհրդարան ընտրվում, ինչպես են դատական ատյաններ ձևավորվում, պայմանավորված է խորհրդարանական մոդելով: Սահմանադրության մեջ ձևավորվել են սկզբունքային մոտեցումներ, այսինքն` լինելու է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, խորհրդարանում մեծամասնություն ստացող քաղաքական ուժը ձևավորելու է կառավարություն` վարչապետի գլխավորությամբ: Արդեն իսկ համամասնական ցուցակում պետք է նշվի, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, այսինքն խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կներկայացնի վարչապետի իր թեկնածուին: Վարչապետ դառնալու համար չկան և չեն կարող լինել սահմանափակումներ: Դա նախագահի ընտրություն չէ: Խոսքը վերաբերում է քաղաքական ուժին. եթե հանրությունը վստահում է տվյալ քաղաքական ուժին և դա էլ ստանում է մեծամասնություն, ապա ինքն ազատ է նախագահ ընտրելու հարցում` ում կցանկանա, վարչապետի հարցում: Եթե չի վստահում հանրությունը, ուրեմն հաջորդ անգամ քվե չեն ստանում և բնականաբար, չեն կարող մեծամասնություն կազմել խորհրդարանում: Այսինքն` հանրության տված քվեների քանակն է որոշիչ. եթե քաղաքական ուժը կամ ուժերի դաշինքը ստանում է հանրության վստահությունը, ապա մեծամասնություն կազմում են: Հետևաբար, սահմանափակումներ չեն կարող լինե, թե ում` ԱԺ նախագահ, ում` վարչապետ: Անձերի վրա կենտրոնանալ պետք չէ»:

Դիտարկմանը, թե Հայաստանում ընտրական համակարգի նկատմամբ վստահություն չկա, Ղազինյանը նկատեց, որ դա արդեն օրենքի կիրառության դաշտում է: «Հասարակությունն ինքը թող մտածի, որոշի կամ իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն և այլն: Դա մասնագիտական հանձնաժողովի խնդիրը չէ», հավելեց Ղազինյանը:

Բացի կառավարման մոդելի փոփոխությունից, ի՞նչ հեղափոխական փոփոխություն է առաջարկում նոր Սահմանադրությունը հարցին, Ղազինյանը պատասխանեց. « Այդպես կարելի է գնահատել նաև դատական համակարգի` դատարանների և դատարանների բարձրագույն խորհրդի հետ կապված հարցերի լուծումը, որը իմ կարծիքով, նույնպես սկզբունքային նշանակություն ունի` դատարանների անկախության ապահովման, նրանց արդյունավետ գործունեության և հանրային հաշվետվողականության համար: Դատարանների և Արդարադատության խորհուրդ, որը հետագայում կոչվելու է Դատարանների բարձրագույն խորհուրդ, երկու ինստիտուտների մասով սկզբունքային փոփոխություններ են սպասվում, որոնք կոչված են ապահովելու դրանց գործունեությունը»:

Մեկնաբանելով պնդումները, թե Սահմանադրության բարեփոխումները իշխանության վերարտադրության համար են արվում, Ղազինյանն ասաց, որ մասնագիտական հանձնաժողովի առջև խնդիր է դրված եղել մշակել այնպիսի մոդել, որը արդյունավետ կերպով կնպաստի երկրի զարգացմանը: «Մենք առաջարկում ենք, թե դա ինչքանով կնպաստի կամ կխանգարի, պարզ չէ: Մեր երկրի նման զարգացող երկրներում ցանկացած իշխանության համար առանձնապես դժվարություն չէ որևէ ձև գտնել…այսինքն մոդելը, կառավարման ձևը որևէ խոչընդոտ չէ վերարտադրվելու մեխանիզմներ գտնելու համար: Այնպես որ դրա վրա ֆիքսվել պետք չէ: Կարող եք, եթե լավ ընդդիմություն եք, ձևավորեք լավ քաղաքական ուժ կամ դաշինք, լավ գաղափարախոսության վրա հիմնված և կառավարման նոր մոդելի պայմաններում, առաջադրվեք, հետևեք, որ ընտրությունները լավ անցկացվեն, օբյեկտիվ արդյունքներ լինեն, եկեք իշխանության»:

Մասնագիտական հանձնաժողովի ներսում կառավարման մոդելի փոփոխությունը միանշանակ չի ընդունվել, և Ղազինյանի փոխանցմամբ, կան վերապահումներ, եղել են մասնագիտական վեճեր: «Այնպես չէ, որ բոլորը 100 տոկոսով պետք է կողմ լինեին: Եթե մարդիկ իրենց մասնագետ են համարում, անկախ իրենց կարգավիճակից, կարող են տարբեր կարծիքներ ունենալ, այնտեղ բոլորն էլ իրենց ոլորտի մասնագետն են», -հավելեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառու» գնդապետներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին`...
Աղբյուր` Panorama.am
23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
21:13
Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
«Ազգային ճակատը» հայտնում է Տավուշի թեմի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:03
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների. Դեսպան
«Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով...
Աղբյուր` Panorama.am
20:59
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
Ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին աջակցող վարորդներին, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
«Կիրակի օրվանից տեղյակ կլինեք, թե ինչ է տեղի ունենալու ատաջիկա շաբաթը, որովհետևր շատ կարևոր հայտարարություններով, պատգամներով և...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:19
Անկարգություններից հետո իրավիճակը Նոր Կալեդոնիայում և դրա հետ Ադրբեջանի պահը
Նոր Կալեդոնիայի կառավարական ծառայությունները ուրբաթ օրը հայտնել են, որ չորրորդ գիշերը անկարգությունների սկսվելուց հետո, երբ Ֆրանսիան Նումեայում...
Աղբյուր` Panorama.am
18:09
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ սովորողների բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավոր աշխատանքների և քննությունների վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուստարվա ամփոփման...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փաստաբան. Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը։ Նախաքննության...
Աղբյուր` Panorama.am
17:32
47–ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
17:18
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}