ԱՐՓԱ-ՍԵՎԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԷՄԻՐԱԹՆԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ 10 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության աշխատակից Իրինա Ղուլինյանը, ծրագրով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են:
Նախագահը հանդիպել է ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահյանի, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ Բեն Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ: Նա մասնակցել է նաև ԱՄԷ-ում դեսպանության նոր շենքի բացմանը: Այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանում Էմիրաթների դեսպանատան կառուցման համար տարածք հատկացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ այս երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են ստեղծվել 1998-ին: Հայաստանում այժմ ԱՄԷ-ի շահերը ներկայացնում է Իրանում այդ երկրի դեսպանը:
Այսօր նախագահը Ռ. Քոչարյանը հանդիպելու է նաև Ռաս Ալ Խայմայի թագաժառանգ, փոխկառավարիչ Շեյխ Սաուդ բեն Սակր Ալ Կասիմի հետ: Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ, մեր երկրի կառավարության և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջև ստորագրված Արփա-Սևան թունելի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ պայմանագրով արաբական կողմը մեզ կտրամադրի 10 մլն դոլար:
Նշենք, որ պատվիրակությունը ԱՄԷ էր մեկնել դեկտեմբերի 11-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը