Առողջություն 17:13 13/05/2008

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ «ԳԼԽԱՎՈՐ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՆՈՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ. ԿՊԱՏԺՎԵ՞Ն ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Նախորդ տարվա հոկտեմբերի 1-13-ը 6-27 տարեկան քաղաքացիների շրջանում կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումների իրականացման ընթացքի, դրա թերությունների ու հետևանքների վերաբերյալ հենց այդ ընթացքում Panorama.am-ը մոտ մեկ տասնյակ հրապարակումներ է ունեցել` ներկայացնելով բնակչության շրջանում առկա դժգոհություններն ու մասնագետների պարզաբանումները: Սակայն հարցն այսքանով չի փակվել: Դեռ ավելին, «գլխավոր» հետևանքները նոր են ի հայտ գալիս, մասնավորապես արդեն պատվաստված ու հետագայում հղիացած կանանց շրջանում:

Panorama.am-ին հայտնի են դեպքեր, երբ պատվաստված մի քանի կանայք ստիպված են եղել հղիության արհեստական ընդհատման դիմել, քանի որ նման խորհուրդ են տվել բժիշկները: Մեզ հայտնի դեպքերը մի քանիսն են, սակայն բոլորը չեն, որ ցանկացան իրենց անունները հրապարակել:  Լուսինե Հախվերդյանը Տավուշի մարզի Այրում քաղաքից է, ում հղիության 3-րդ ամսում բժիշկները, իմանալով, որ պատվաստվել է կարմրուկի և կարմարախտի դեմ, համապատասխան հետազոտություն կատարելուց հետո, խորհուրդ են տվել պտուղը հեռացնել` պատճառաբանելով, որ «նորմալ երեխա չի լինի»: Կանացից մեկն էլ պատմեց, որ երբ սկսել է հաճախել կոնսուլտացիաների, իրեն առաջին հերթին հարցրել են պատվաստված լինել-չլինելու մասին, ապա դրանից հետո հարցրել են, թե որերորդ ամսում է հղիացել, և կրկին խորհուրդ են տվել դիմել արհեստական ընդհատման:

«Բոլորս դեպի պատվաստումներ» կարգախոսն այդ օրերին փակցված էր քաղաքի գրեթե բոլոր փողոցներում: Հակացուցված լինելու մասին սկզբում ոչինչ չէր ասվում: Panorama.am-ի հրապարակումներից ու բազմաթիվ հարցադրումներից հետո  զգուշացրին, որ հղի կանանց հակացուցված է, ալերգիա ունեցողներին պետք չէ, գրիպի ու մրսածության դեպքում չարժե... Նույնիսկ հետո, երբ արդեն բազմաթիվ բողոքներ կային, որ մեծ թվով պատվաստվածներ վատ են տանում «բոլորս դեպի պատվաստումները», զգուշացումներ, թե ինչ ախտանիշեր են սպասվում և ինչ անել պատվաստումից հետո` չէր արվում:  

Վերադառնանք առավել ցավոտ կետին. ավելին,  այն պատվաստումների «մարաթոնի»ժամանակ առողջապահության նախարարության պաշտոնյաններն ու այդ կառույցի պատրաստած ուղեցույցներն ասում էին, եթե հղի կինը ստացել է պատվաստում, ապա դա ցուցում չէ հղիությունը դադարեցնելու համար:

Ինչևէ: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ առողջապահության նախարարությունը նման բողոքներ կամ ահազանգեր առայժմ չի ստացել, նշյալ խնդրի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա: Հնարավո՞ր է, որ պատվաստումը նման ազդեցություն ունենա հետագայում հղիացած կանանց վրա: «Ինչի՞ պետք է հնարավոր լինի»,-պատասխանեց Գ. Սահակյանը: Նրա խոսքով, վերապատրաստման ընթացքում բուժքույրերին տեղեկացրել են և ուղեցույցներում նշել են, որ պատվաստումից հետո ցանկալի է հղինալ նվազագույնը մեկ ամիս անց: «Բայց հիմնականում երկու այլ նկատառումով: Դա ոչ թե հղիի վրա կազդի, այլ… Առաջինը, որ կնոջ օրգանիզմը պատրաստ է հիվանդության դեմ պայքարել մեկ ամսվա ընթացքում` օրգանիզմում իմունային համակարգը զարգանում մեկ ամսում: Իսկ երկրորդը, որ եթե կինն այդ ընթացքում հանդիպի հիվանդի և վարակվի, ապա պաշտպանված լինի: Եթե պատվաստման սկզբնական ժամանակաշրջանում է կինը վարակվում, այդ դեպքում պատվաստանյութն ազդեցություն չի թողնում, ազդեցություն է ունենում բնական վիրուսը, այսինքն կինը վարակվում է: Որպեսզի հետո առաջ եկած բարդությունները չկապվեն պատվաստման հետ: Այս նկատառումներից ելնելով մենք կնոջը խորհուրդ ենք տվել մեկ ամիս սպասել, այնուհետ հղիանալ»,-ասաց Գ. Սահակյանը:

«Այսինքն, հետագա հնարավոր հղիության վրա բացասական ազդեցությունից խուսափելու նկատառում չի՞ եղել» հարցին ի պատասխան ծրագրի ղեկավարը ասաց. «Իհարկե` չէ, որովհետև դա թուլացված վակցինա է, արհեստական միջավայրում աճեցված վակցինա է, հենց դրանով էլ տարբերվում է բնական վիրուսից: Այն աղճատուն հատկանիշներից զուրկ է»:

Հիշեցնենք, որ մասնագետներից ոմանք պատվաստման նշանակությունը կարևորելիս հենց առաջինը մատնացույց էին անում հղի և ռեպրոդուկտիվ տարիքի կանանց և աղջիկներին, քանի որ, ըստ նրանց, կարմրախտն ու կարմրուկը, «կարող են բացասական հետևանքներ ունենալ դեռ չծնված երեխայի առողջության վրա, ինչպես նաև կնոջ մոտ կարող է բարդ խնդիրներ առաջացնել հղիության ընթացքում: Բացի այդ, եթե հղի կինը չպատվաստվի և հիվանդանա հղիության շրջանում, ապա հարկավոր կլինի արհեստական ընդհատում անել, քանի որ ռիսկը մեծ է, որ երեխան արատներով և թերություններով կծնվի»: Այժմ ճիշտ հակառակ պատկերն է ստացվել: Մեղավորներ կան, կպատժվե՞ն արդյոք:


Նաև հիշեցնենք, որ կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումներն իրականացման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 1 մլն 700 հազար դոլար: Պատվաստվել էր թիրախային խմբի 98 տոկոսը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հնդկական «Սերում» արտադրության պատվաստանյութերը գնվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից: Պատվաստանյութերի պիտանելիության ժամկետը կլրանա միայն 2009 թվականին:

ՆԱԽՈՐԴԻՎ`

http://www.panorama.am/am/health/2007/08/15/patvastum/ `  ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՀԵԼ. ԲՈԼՈ՞Ր 6- 27 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՎԱՍՏՎԵՆ

http://www.panorama.am/am/health/2007/09/28/patvastum/ ` ՏԱՐՕՐԻՆԱԿ «ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ»

http://www.panorama.am/am/health/2007/09/29/hakacucum/` ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ...

http://www.panorama.am/am/health/2007/10/06/patvastum/`  ԾՆՈՂՆԵՐ. «ԲԺԻՇԿՆԵՐԸ ԼԱՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՉԵՆ»

...

http://www.panorama.am/am/health/2007/11/07/patvastum/`

http://www.panorama.am/am/health/2007/10/16/patvastum/`





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}