FAO՝ 2003-2005-ԻՆ ԹԵՐՍՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 21%-Ը
2003-2005 թվականներին ևս Հայաստանի բնակչության 21%-ը թերսնվել է: Այս մասին ասված է ՄԱԿ Պարենի ու գյուղատնտեսաության կազմակերպության (FAO)՝ «Պարենային անապահովությունն աշխարհում - 2008» զեկույցում:
Նշված տվյալների համաձայն՝ Հայաստանում 1990-1992թթ. ընթացքում թերսնվածներ թիվը կազմել է 1.6 մլն, 1995-1997թթ.՝ 1.1 մլն, իսկ 2003-2005թթ.՝ 0.6 մլն մարդ: Տոկոսային հարաբերակցությամբ 1992-1994թթ. թերսնված է եղել Հայաստանի բնակչության 46%-ը, 1995-1997թթ.՝ 24%-ը:
Ադրբեջանի պարագայում ցուցանիշներն հետևյալ տեսքն ունեն. 1990-1992թթ. թերսնված է եղել 2 մլն մարդ (27%), 1995-1997թթ.՝ 2.1 մլն մարդ (27%), 2003-2005թթ.՝ 1 մլն մարդ (12%):
Համաշխարհային պարենային ճգնաժամի հետևանքով աշխարհում նախորդ տարվա համեմատ այս տարի 40 մլն-ով ավելացել է սովյալների թիվը: FAO-ի տվյալներով` այսօր սովի ճիրաններում են գտնվում մոլորակի 963 մլն բնակիչներ: Զեկույցի հեղինակները նախազգուշացնում են, որ ներկայիս ֆինանսա-տնտեսական ցնցումները էլ ավելի կխորացնե պարենային խնդիրները:
Կազմակերպությունը հարցում է անցկացրել աշխարհի 134 երկրներում և եզրակացրել է, որ մոլորակի բնակչության 26%-ը` շուրջ 1.3 մլրդ մարդ չի կարողանում ըստ անհրաժեշտության կերակրել սեփական ընտանիքին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց