ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ
Այսօր Փարիզում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը Հայաստանի կողմից 1609 և 1620 բանաձևերի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույց է ընդունելու: Հանձնաժողովի անդամները քննարկելու են Հայաստանում դեմոկրատական ինստիտուտների գործունեության մասին և հիմնականում հիմնվելու են ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցի վրա, որը Համմարբերգը պետք է կազմեր Հայաստան կատարած վերջին այցից հետո:
Հիշեցնենք, որ Թոմաս Համմարբերգը եռօրյա այցով նոյեմբերի 20-ից 23-ը գտնվում էր Հայաստանում և հայտարարել էր, որ մարտյան դեպքերի հետաքննության ընթացքից հիասթափված է: «Առաջիկայում պատրաստելու եմ իմ զեկույցը և ստիպված եմ լինելու բավականին քննադատաբար արտահայտվել այն բանի համար, որ դեպքերի զարգացում չկա»,- ասել էր Համմարբերգը:
Նախորդիվ` ԴԱՍԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՆ... ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՏԱՐԱԿՈՒՍԱԾ Է ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻՑ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է ՕԳՏԱԿԱՐ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ
ՀԱՄՄԱՐԲԵՐԳՆ ՈՒ ՄԻՊ-Ը ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ. ԽՈՍԵԼ Է ՄԻԱՅՆ ՊԱՇՏՊԱ՞ՆԸ
ՀԱՄՄԱՐԲԵՐԳ. «ԵՍ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ԳՆԱՀԱՏԵԼ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԻՃԱԿԸ»
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը