Քաղաքական 17:25 27/03/2009

Ռ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ «ԵԹԵ ՕԲԱՄԱՆ ՉԱՐՏԱՍԱՆԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ», ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՉԻ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ»

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը համոզված է, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ տնտեսապես կշահեն երկուստեք՝ և Թուրքիան, և Հայաստանը: Ըստ Կիրակոսյանի, հայ-թուրքական սահմանի բացմանը կհետևի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:

Ձեզ ենք ներկայացնում Ռիչարդ Կիրակոսյանի հետ Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը:

-Պարոն Կիրակոսյան, ի՞նչ եք կարծում ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բ. Օբաման իր ելույթում կարտասանի՞ «ցեղասպանություն» բառը:

Թեպետ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավում Բարաք Օբաման խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, բայց վերջին զարգացումները նրա՝ նախապես հայտարարած քաղաքականության մեջ փոփոխությունների տեղիք են տալիս: Մասնավորապես, այժմ հսկայական տարբերություն կա նախագահի թեկնածու և արդեն նախագահ Բարաք Օբամայի միջև: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մասով նախագահ Օբաման այժմ ռազմավարական 3 մարտահրավերների առջև է կանգնած: Դրանք են՝ 1) կատարելագործել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, 2) խրախուսել Թուրքիային համագործակցել ՄՆ-ի հետ Իրաքի և Աֆղանստանի հետ կապված ծրագրերում, 3) և վերջապես օգտագործել Թուրքիայի ազդեցությունը Միջին Արևելքում:
Ավելին, նախագահ Օբաման այժմ Թուրքիայի կողմից մեծ ճնշման տակ է, որը պատճառաբանում է, թե այժմ հայ-թուրքական հարաբերություններում «շատ զգացմունքային» պահ է ստեղծվել՝ նկատելով, որ դիվանագիտության ընթացիկ փուլը «չափազանց նուրբ է և թույլ» և պետք չէ, որ Միացյալ Նահանգները ինչ-որ քայլեր ձեռնարկի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
Այնուամենայնիվ, ես չեմ հավատում, որ նախագահ Օբաման ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը իր ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում: Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:

Ինչպե՞ս եք վերաբերում Օբամայի՝ Թուրքիա կատարելիք այցին, արդյո՞ք դա ինչ-որ բան նշանակում է և այդ փաստն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա:

Օբամայի այցելությունը Թուրքիա նշանակում է, որ ԱՄՆ-ը ընդունում է, որ Թուրքիան այժմ պայքարում է փոփոխվելու համար. նրանք վերանայում են իրենց ազգային ինքնության սկզբունքները, որոնք ենթարկվում են ներքին և արտաքին մարտահրավերներին: Եվ բոլորովին վերջերս տարածաշրջանային պրոցեսներում Թուրքիային ներգրավելով և նրա դերը միջազգայնորեն մեծացնելով կատարվեց շատ նշանակալի ռազմավարական վերակողմնորոշում: Բայց այնուամենայնիվ, Թուրքիայում ընթացող փոփոխությունները ներսում մեծ հակադրությունների են հանդիպում:

Ի՞նչ եք ակնկալում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի՝ Հայաստան կատարելիք այցից, ի՞նչ նոր տեղաշարժեր կլինեն:

Բաբաջանի հնարավոր այցելությունը Հայաստան ևս ցույց է տալիս, որ վերջին իրադարձությունները մեծացրել են Թուրքիայի դերը, ինչը երեք գործոնների պատճառ է: Առաջին՝ 2009-ի հունվարին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բրյուսել կատարած այցելությամբ թարմացվեց այդքան խնդրահարույց դարձած հարցը՝ Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական Միությանը: Չորս տարվա մեջ առաջին անգամ վարչապետի այցելությամբ Թուրքիան վերահաստատեց, որ ԵՄ անդամակցությունը իր համար ամենակարևոր խնդիրն է:
Բայց երկրորդ գործոնը, որը նպաստում է Թուրքիայի կշռի մեծացմանը, Անակարայի նոր քայլերն են, որոնք ուղղված են մարդու իրավունքների և ժողովրդավարական բարեփոխումներին: Եվրոպայի համար Թուրքիան դառնում է էներգետիկ ռեսուրսների աղբյուր. մասնավորապես, նոր 12 մլրդ արժողությամբ Նաբուկո գազամուղը պետք է անցնի Թուրքիայի միջով և գազ մատակարարի Եվրոպային:
Բայց մինչդեռ Հայաստանը Ամերիկայի նոր ղեկավարությունից մեծ ակնկալիքներ ունի, այնումենայնիվ Միացյալ Նահանգների համար Թուրքիան էական դեր է խաղում:

Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ 2009-ի ընթացքում հայ-թուրքական սահմանը բացվի:

Չնայած վերջին պաշտոնական խղճուկ նախաձեռնություններին, յուրաքանչյուր երկրի համար պարզ է, թե սահմանի բացմամբ պոտենցիալ ինչպիսի օգուտներ կարող են իրենք ունենալ: Օրինակ՝ Թուրքիայի համար իր կողմից փակված հայ-թուրքական սահմանի բացումը հնարավորություն կտա ակտիվացնել տնտեսական գործունեությունը երկրի արևելյան մասում, ինչը ռազմավարական նոր հնարավորություններ կստեղծի:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս դեպքում նույնպես, Թուրքիայի հետ բաց սահմանը Հայաստանին դուրս կբերի շրջափակումից, ու միևնույն ժամանակ Հայաստանը դուրս կգա մեծ շուկա, ինչը մեծ դեր կխաղա մեր երկրի տնտեսական աճի ու զարգացման վրա: Բացի այդ, հայ-թուրքական սահմանի բացմամբ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններ կհաստատվեն, ինչն իր հերթին, մաքսային և սահմանային անվտանգության հարցերում պաշտոնական համագործակցության հիմք կհանդիսանա: Այսպիսով, երկուստեք առևտրային և սահմանային հարաբերությունների հաստատմամբ, Թուրքիայի և Հայաստանի միջև, անկասկած, դիվանագիտական հետագա հարաբերություններ ևս կհաստատվեն:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:59
«Դուք այդտեղ «կալցո» օպերացիայի մեջ եք, մենք էլ այստեղ՝ շրջափակված ենք տարբեր կողմերից»․ Սրբազանը հեռախոսազրույց ունեցավ Կիրանցի բնակչի հետ
Երբ թույլ չտվեցին մտնել Կիրանց, Բագրատ Սրբազանն ու Սուրեն Պետրոսյանը հեռախոսով կապվեցին կիրանցեցի տիկին Ալվարդի հետ, բարևներ փոխանցեցին...
Աղբյուր` Panorama.am
18:42
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության`...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մաղթում ենք ուժ՝ պատասխան պատրաստելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 3-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը
2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։ «Օրակարգում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Կիրանցի մոտ տեղի է ունենալու պայթյուն. ՊՆ
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Պաղեստինի ժողովրդի համար չափազանց կարևոր է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Գլխավոր դատախազ
«Եթե խոսքը վերաբերում է լրտեսության հանցակազմերին, մենք ունենք վարույթեր, դատարան ուղարկված գործեր, ունենք պետական դավաճանության գործեր։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Աճառյան փողոցում հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
ԱԺ նիստի ընթացքում 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ՔՊ-ական կին պատգամավորները հեռախոսի միջոցով ուսումնասիրում օնլայն խանութներում առկա...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով պայմանավորված թքելը հանցակազմ չի պարունակում. Գլխավոր դատախազ
«Նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական  բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնությունը...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եթե Սուքոյանի դեպքում կալանավորվում է, ապա Հակոբ Արշակյանի դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում.Աննա Գրիգորյանը՝ դատախազին
«Եթե Արթուրի նկատմամբ խափանման միջոցը կալանքն է ընտրվել, ապա բազմաթիվ այլ դեպքերում մենք կալանք այդպես էլ չտեսանք»,-խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am
16:36
Այստեղ դասախոսության ժամ չեմ սկսելու. Դատախազը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության հարցին ի պատասխան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե կարո՞ղ է այս...
Աղբյուր` Panorama.am
16:31
Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են ցանկանում լռեցել բնապահպաններին, լրագրողներին
«2018-ից ի վեր, կարող եմ ասել, որ Հայաստանում ավելացել են դեպքերը, երբ բնապահպանական ռիկսերի մասին բարձրաձայնող մարդկանց նկատմամբ դատական...
Աղբյուր` Panorama.am
16:06
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկրի տնտեսությունը ներսից պայթեցնելու պարտադրած քայլ է. Նաիրի Սարգսյան
Կառավարությունը վերջին նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում ընդունեց։...
Աղբյուր` Panorama.am
16:04
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}