Քաղաքական
12:32 15/05/2009
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՇԱՏ ԼԱՎ ԳԻՏԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ»
«Այսօր Հայաստանը ևս իր մասնակցությունն է բերում միասնական, անվտանգ և զարգացող Եվրոպայի կերտման գործընթացին, փորձում կառուցել իր ապագան խաղաղ և ներդաշնակ միջավայրում», Եվրոպայի օրվա առիթով կազմակերպված ընդունելությանը իր ելույթում ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` շնորհավորելով բոլորին Եվրոպայի օրվա առթիվ:
«Մահաբեր այդքան պատերազմներից, երկու դաժան աշխարհամարտերից հետո վերածնվելու ուժ գտնելով և ժողովուրդների համար հաշտ ու միասնական ճակատագիր կերտելով` Եվրոպան ողջ մարդկության համար դարձավ, խաղաղության, կայունության, ներդաշնակության ու միասնության խորհրդանիշ և ուղենիշ:
Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ անիրական երազանք թվացող միասնական Եվրոպայի ստեղծումն այսօր դարձել է անշրջելի իրականություն: Դրանում մեծ է եվրոպական ժողովուրդների ավանդը, նրա քաղաքական առաջնորդների դերը:
Պատմությունն անշուշտ կերտում են ժողովուրդները, բայց պատմությունը կերտում են և անհատները: Այսօր արժանին է մատուցվում եվրոպական պետական այրերին, նրանց իմաստնությանն ու խիզախությանը, նրանց քաղաքական կամքին և վճռականությանը, ինչը եվրոպական ժողովուրդներին հնարավորություն տվեց վերագտնելու ապագայի նկատմամբ վստահությունը և մեր մոլորակին վերադարձրեց ապահով ապագայի հույսը:
Անկախությունից ի վեր ձեռք բերված մեր հաջողությունները, ինչպես ներքին բարեփոխումների և տնտեսական զարգացման, այնպես էլ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, չեն կարող աննկատ անցնել: Այդ առաջընթացի ընթացքում մեզ համար մեծապես կարևոր է եղել Եվրոպայի աջակցությունը:
Այսօր Հայաստանը անդամակցում է մայրցամաքի առանցքային կառույցներին` Եվրոպայի խորհրդին ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, իր ներդրումը բերելով դրանց աշխատանքներին և համաեվրոպական օրակարգի ձևավորմանը` անվտանգության և ժողովրդավարության ամրապնդման հարցերում:
Զգալի առաջընթաց են ապրել մեր կապերը Եվրոպական միության հետ: Ընթացիկ տարի լրանում է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու տասնամյակը: Այս տարեդարձին մենք մոտենում ենք նոր ձևաչափերում մասնակցությամբ, ընդլայնված երկկողմ օրակարգով: Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ են բացվում վերջերս Պրահայում կայացած Արևելյան գործընկերության պաշտոնական մեկնարկից հետո: Հայաստանն առաջիններից մեկը ողջունեց ԵՄ տարածաշրջանային այս նախաձեռնությունը և որպես գործընկեր երկիր իր ամենագործուն մասնակցությունն է ունենում Արևելյան գործընկերության կայացման աշխատանքներում:
Եվրոպական միության և Հայաստանի ղեկավարության միջև ամենաբարձր քաղաքական մակարդակի շփումներին զուգահեռ` ամրապնդվում են նաև մեր տնտեսական համագործակցությունն ու առևտրային կապերը: Այսօր Հայաստանի արտահանման զգալի մասը բաժին է ընկնում եվրոպական մրցունակ շուկային, իսկ ապրանքաշրջանառության ծավալները կայուն զարգացման միտում ունեն: Այս ամենը վկայում է, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը կարող է հաջողված լինել : Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության արժեքը: Բնականաբար, այդ խաղաղությունը պահպանելու հանձնառությունը ևս շատ ամուր է ու հստակ: Այդ գիտակցությամբ է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորությամբ մեր արտաքին քաղաքականություն ջանում է կարգավորել առկա հիմնախնդիրները: Դա հնարավոր է անել տարածաշրջանում փոխադարձ վստահության և հարգանքի միջոցով, այն նույն եղանակով, ինչը հնարավոր դարձրեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը և մայրցամաքի հետագա ներդաշնակ զարգացումը», -ասել է նախարարն իր ելույթում, փոխանցում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
21:18
Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից, մարդիկ հույս են ուզում. Մելիքյան
«Մարդիկ հոգնել են ու զզվել են»։
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։
«Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Իջևանում «ՏաՀույս» երգչախումբը քայլերթի մասնակիցներին դիմավորեց Հայաստանի և Արցախի օրհներգերով
Իջևանից քայլերթի մասնակիցները շարժվում են Հաղարծին։
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։ Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
18:05
Կոսներվատորիայի ուսանող Ռազմիկ Հարությունյանը միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին կարգի մրցանակին
«Ժողովրդական, աշուղական, հայրենասիրական երգ» անվանակարգ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Արդյունավետ կլինի, որ Բագրատ Սրբազանի երթին զուգահեռ, այլ վայրերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան. Քաղաքագետ
«Իշխանությունը զավթած 5-րդ շարասյունը վախեցած է»
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան և հայտնի է բուժիչ ջրով։ Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,- Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
16:14 04/05/2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
19:33 04/05/2024
«Կամ իրենք, կամ մենք». Զոհված զինծառայողի հայր
19:31 04/05/2024
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
17:24 04/05/2024
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
16:55 04/05/2024
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան