Հասարակություն 16:22 23/07/2009

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի Չինաստանի պատասխանը Թուրքիային

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը կարծես ցեղասպանություն գործելու մեջ զանազան երկրների պարբերաբար մեղադրելու վատ սովորություն է ձեռք բերել: Այդպես վարվելով` Թուրքիայի առաջնորդն անփութորեն նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային լրատվամիջոցների համար` բարձրացնելու Հայոց ցեղասպանության հարցը:

Այս տարվա հունվարին Թուրքիայի վարչապետը ցեղասպանության մեջ մեղադրեց Իսրայելին` Գազայի վրա կատարած հարձակման համար: Իսրայելի մի շարք ղեկավարներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ պատասխանեցին` մատնանշելով, որ թուրք պաշտոնյաները վերջինն են, որ կարող են խոսել ցեղասպանության մասին` հաշվի առնելով իրենց երկրի մեղավորությունը Հայոց ցեղասպանություն գործելու մեջ: Իսրայելի կառավարության որոշ անդամներ այնքան վիրավորված էին, որ սպառնացին հակահարված տալ` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

Այս ամսվա սկզբին վարչապետ Էրդողանը նորից վերադարձավ իր սիրելի թեմային` այս անգամ ցեղասպանության մեջ մեղադրելով Չինաստանին: Նա խիստ բարկացած էր, որ մի քանի տասնյակ մահմեդական թուրքախոս ույղուրներ էին զոհվել Սինցզյան նահանգում, չինացիների (ինքնանվանումը` հան) հետ ունեցած բախումների ժամանակ, որոնց արդյունքում շատ ավելի մեծ թվով չինացիներ էին տուժել:

«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ` հուլիսի 10-ին Էրդողանն ասել է.

«Չինաստանում տեղի ունեցած դեպքերը պարզապես ցեղասպանություն են: Այլ կերպ դրանք մեկնաբանելն անհնար է: Էրդողանի ոչ խելամիտ բառերն անմիջապես արձագանք ստացան միջազգային լրատվամիջոցներում, որոնք ընդգծեցին այլոց ցեղասպանության մեջ մեղադրելու հարցում Էրդողանի հիմարությունը` հաշվի առնելով նրա երկրի` փոքրամասնությունների իրավունքների մասով տխուր համբավը և Հայոց ցեղասպանության հարցում պատասխանատվությունը:

«Էկոնոմիստ» ամսագիրը հաղորդում է, որ «արդեն քանի օր է` չինական համացանցային ֆորումներում մարդիկ իրենց եռանդուն աջակցությունն են հայտնում քուրդ անջատողականներինե` թեմա, որի մասին Չինաստանում գործնականում խոսք անգամ չի եղել նախքան ցեղասպանության մասին Էրդողանի հնչեցրած մեղադրանքները: Ամսագրում նաև ասվում է, որ Թուրքիան «այժմ հայտնվել է կրակի տակե:

Անդրադառնալով Չինաստանում տեղի ունեցած բախումները ցեղասպանություն որակելու Էրդողանի հայտարարությանը` «Ասոշիեյթիդ Պրես»-ը մի ամբողջ պարբերություն է նվիրել Հայոց ցեղասպանության խնդրին: «Թուրքիան ինքը խիստ զգայուն է «ցեղասպանություն» եզրի գործածման նկատմամբ: Հայաստանն ասում է` օսմանյան թուրքերը 1.5 միլիոն հայ են կոտորել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. հայերն ու մի շարք այլ երկրներ դա ճանաչում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

«Ռոյթերզ»-ը ևս լուսաբանել է Էրդողանի` ցեղասպանություն իրագործելու մեջ Չինաստանին ներկայացրած մեղադրանքն` ընդգծելով, որ «ցեղասպանություն պիտակի հանդեպ հատկապես զգայուն են Թուրքիայում, որը խստորեն հերքում է հայերի պնդումները, թե Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան թուրքերի իրականացրած կոտորածները ցեղասպանություն են»:

Հոնկոնգում լույս տեսնող «Էյշա Սենթինլ» (Asia Sentinel) թերթի սյունակագիր Սիլվիա Հույը ծաղրել է Էրդողանին` ցեղասպանություն եզրն անմտորեն գործածելու համար: Նա գրում է. «Այս մեղադրանքի առումով հետաքրքիր է ոչ միայն այն, թե ինչպիսի տհասությամբ, գրեթե` անփութությամբ է այն արտասանվել (հատկապես հաշվի առնելով, թե որքան զգայուն է Թուրքիան այդ բառի նկատմամբ` կապված հայերի մեղադրանքների հետ, որ օսմանյան թուրքերն իրականացրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը), այլև այն, թե ինչպես է դա հակասում նույն առիթով Էրդողանի մյուս ասածներին… Ամեն դեպքում, Թուրքիայի առաջնորդը հանդես է գալիս լիակատար երեսպաշտի դիրքերից, կամ էլ` այնքան շատ էր ցանկանում հաճոյանալ ույղուրներին, որ չի կշռադատել իր խոսքը` նախքան նման խիստ մեկնաբանություն անելը»:

Թուրքական «Ռադիկալ» ազատական թերթը միացավ վեճին` մեջբերելով Բոստոնում լույս տեսնող «Արմենիան Ուիքլի» պարբերականի խմբագրականից մի հատված Չինաստանի հասցեին Էրդողանի հնչեցրած անհեթեթ մեղադրանքի վերաբերյալ.
«Ապակե տներում ապրող մարդիկ չպետք է քարեր նետեն»: Խմբագրականն Էրդողանին պախարակեց այն բանի համար, որ նա «խիզախություն է ունեցել մի քանի տասնյակ ույղուրների սպանությունը ցեղասպանության հետ համեմատել, մինչդեռ Թուրքիան շարունակում է միլիոններ ծախսել` մեկուկես միլիոն հայերի կոտորածը ժխտելու նպատակով»: «Ռադիկալ»-ն ամփոփում է` մեջբերելով «Արմենիան Ուիքլի»-ի խմբագրականի հեգնական վերջաբանը. «Վերջիվերջո, նույնիսկ թուրքական հաշվարկներով` 1915 թվականին 150-ից ավել մարդ է սպանվել»:

Բնականաբար, Էրդողանին առավել շատ քննադատել է Չինաստանի պետական մամուլը: Հուլիսի 14-ին «Փիփլզ Դեյլի»-ն (The People’s Daily) գրել է.

«Չինաստանի շատ քաղաքացիներ վիրավորված են Թուրքիայի գործողություններից և առաջարկում են Չինաստանին փոխել իր վերաբերմունքը Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ և պաշտպանել անկախության համար վերջինիս հայտը, որպեսզի Թուրքիան ստիպված լինի ծանր քաղաքական գին վճարել… Մի ժամանակ Արևմուտքը մեղադրում էր Թուրքիային Հայաստանում իրագործած ցեղասպանության մեջ, իսկ Քրդական բանվորական կուսակցության ճնշումը նաև բազմաթիվ վիճաբանություններ է առաջ բերելե: «Փիփլզ Դեյլի»-ն հրապարակել է նաև Թուրքիային քննադատող մի շարք նամակներ. նրանցից մեկում ասված է. «Քրդերի կոտորածները Թուրքիայում ցեղասպանության և նացիզմի մի տեսակ էին: Չինաստանին ցեղասպանության մեջ մեղադրելը նույնն է, թե գողը բղավի` «բռնե՛ք գողին»:

Չինական մեկ այլ թերթ` «Չայնա Դեյլի»-ն (China Daily) «Մի՛ շրջեք փաստերը» վերտառությամբ խմբագրականում հորդորում է Էրդողանին «ետ վերցնել իր խոսքերը…, որոնք միջամտություն են Չինաստանի ներքին գործերին»:

Չինաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է լինել Էրդողանի հիստերիկ մեղադրանքներին ուղղված Չինաստանի ամենաարդյունավետ պատասխանը:

Հեղինակ` Հարութ Սասունյան 
Թարգմանությունը` «ԱՐԱՐԱՏ» Ռազմավարական կենտրոնի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}