Քաղաքական 10:53 09/09/2009

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԽՈՐՎԱԹԻԱՆ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ԵՆ

Սեպտեմբերի 8-ին Զագրեբում տեղի է ունեցել հայ-խորվաթական գործարար առաջին համաժողովը, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով: Ելույթը, որը տարածել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հարգարժան Նախագահ Մեսիչ, հարգելի տիկնայք և պարոնայք,
Նախ մեկ անգամ ևս շնորհակալական խոսք եմ ուղղում Խորվաթիայի հարգարժան Նախագահ պարոն Մեսիչին` ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար:

Ողջունում եմ հայ-խորվաթական գործարար համաժողովի մասնակիցներին: Սա Հայաստանի և Խորվաթիայի գործարարների մասնակցությամբ առաջին համատեղ համաժողովն է: Այն լավ հնարավորություն է ստեղծում մեր երկու պետությունների գործարարների համար` կապեր հաստատելու և հետագա համագործակցության ուրվագծերը նախանշելու համար: Կարևոր է նաև, որ համաժողովը տեղի է ունենում գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, որն առավել մեծացնում է նրա հնարավոր արդյունքների նշանակությունը:

Նման համաժողովների պարբերաբար կազմակերպումն էապես կնպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը և տնտեսական օղակների միջև փոխշահավետ համագործակցության հաստատմանը:
Հայաստանն ու Խորվաթիան պատմականորեն բնականոն հարաբերություններ և տնտեսական համագործակցության լուրջ ներուժ ունեցող երկրներ են: Դարերի խորքից է գալիս երկու ժողովուրդների` միմյանց ճանաչելու և համագործակցելու ցանկությունը, ինչի համար վերջին տարիներին ստեղծվել են ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսական համագործակցության համար նպաստավոր պայմաններ:

Անկախ Հայաստանն ու Խորվաթիան ժառանգել են բազմաճյուղ և գիտատար տնտեսություն, և հարգարժան Նախագահի հետ իմ շփումները փաստում են, որ մենք նաև ունենք համանման հավակնություններ մեր տնտեսության զարգացման ապագայի հարցում: Այդ իրողությունը մեր գործարարների համար լայն հնարավորություններ է ընձեռում ծավալել փոխշահավետ գործունեություն տնտեսության ամենատարբեր ոլորտներում:
Հայաստանի ավանդույթները, գիտական և տեխնոլոգիական ներուժը զարգացման նախադրյալներ են ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, դեղագործության և քիմիական արդյունաբերության ոլորտների համար: Այսօր, այցելելով Զագրեբի աստղադիտարան և ծանոթանալով Տիեզերական միջավայրի ուսումնասիրության նորաստեղծ ցանցին, մենք հնարավորություն կունենանք համոզվելու, որ հայ ֆիզիկոսները ներկայում էլ մրցունակ են:

Հայաստանը լուրջ ներուժ ունի նաև գյուղատնտեսական արդյունաբերության, շինարարության, թեթև արդյունաբերության, ոսկերչության, զբոսաշրջության, էներգետիկայի զարգացման ոլորտներում: Սրանք հայտարարված են որպես գերակա ոլորտներ և մեր կառավարությունը հաստատուն ջանքեր է գործադրում գործարար միջավայրի զարգացման համար` նպատակ ունենալով կայացնել մեծ «արժեք ավելացնող», արտահանմանն ուղղված և միջազգայնորեն մրցունակ տնտեսություն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և° Հայաստանում, և° Խորվաթիայում պետական մակարդակով հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ, և երկու երկրներն էլ ունեն բավականին նվաճումներ այդ ոլորտում: Հայաստանի կառավարությունը կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլև որպես ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառման միջոցով Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացին ուղղված գործիք: Այս առումով քննարկել ենք «Էրիքսոն» ֆիրմայի խորվաթական մասնաճյուղի հետ համագործակցության հնարավորությունները` էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ուղղությամբ:

Հարգարժան Նախագահի հետ քննարկել ենք նաև զբոսաշրջության բնագավառում չօգտագործված հնարավորությունները: Մասնավորապես, Խորվաթիայի փորձի ուսումնասիրումը և զբասաշրջության գործի մասնագետների պատրաստման խորվաթական հնարավորությունների օգտագործումը կարող են նոր և լայն հեռանկարներ բացել այս ոլորտի գործարարների համար:
Երկկողմ համագործակցության մեծ հորիզոններ են բացվում նաև Հայաստանում ներկայումս արագ զարգացող ենթակառուցվածքային ոլորտում` «Հյուսիս-Հարավ» մայրուղու, երկաթգծի և ատոմակայանի կառուցման ներդրումային ծրագրերի շրջանակներում: Դրանք մի քանի միլիարդանոց ծրագրեր են և լայն հնա¬րավորություն են ստեղծում խորվաթական ընկերությունների համար:

Հայաստանը կարող է ապահովել ներդրումների արդյունավետ ելք ֆինանսական շուկաների միջոցով: Մասնավորապես, բանկային համակարգում գերիշխում են միջազգային ճանաչում ունեցող բանկեր տարբեր մշակույթներ ունեցող երկրներից, իսկ ֆոնդային բորսան«ՙOMX NASDAQ»՚-ի սեփականությունն է: Նախատեսում ենք ներդնել նոր կենսաթոշակային համակարգ, որը կնպաստի կենսաթոշակային հիմնադրամների ստեղծմանը: Պարտադիր կուտակային համակարգի կառուցվածքը շատ նման է Խորվաթիայում գործող համակարգին, որի հնարավորությունները, կարծում եմ, արդեն իսկ առկա փորձից ելնելով, չեք թերագնահատի:

Խորվաթիայի Հանրապետության Նախագահ մեծարգո պարոն Մեսիչի` ս.թ. մայիսին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում մենք պայմանավորվեցինք ջանք չխնայել մեր երկու ժողովուրդների միջև փոխշահավետ կապերի ստեղծման և զարգացման վերաբերյալ:
Դրա համար անհրաժեշտ է երկու նախապայման` իրավապայմանագրային դաշտի ստեղծում և մեր երկրների գործարար շրջանակների անմիջական շփումների զարգացում:
Ինչ վերաբերում է առաջին նախապայմանին, ապա ինչպես դուք գիտեք Նախագահ Մեսիչի` Հայաստան կատարած այցելության ընթացքում ստորագրվեց եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը: Մենք քայլեր ենք ձեռնարկում առևտրատնտեսական կապերի հաստատման և ամրապնդման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի հետագա համալրման ուղղությամբ` առևտրատնտեսական բնագավառում բազմաբնույթ համագործակցություն ծավալելու և գործարարների միջև համագործակցությունն էլ ավելի դյուրացնելու նպատակով:

Սակայն այժմ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ներկա փուլում առավել կարևոր և առաջնային նախապայմանին` գործարար շրջանակների անմիջական շփումներին, որի համար, ինչպես նշեցի, գործարար համաժողովը լավագույն հարթակն է:
Նման հանդիպումները և շփումները որոշակի հիմք են ապահովում և ուղղորդում հետագա առևտրատնտեսական համագործակցությունը և լավ հնարավորություն են ընձեռում գտնել համագործակցության ուղիներ, ինչու չէ` նաև նոր ոլորտներ:
Հաշվի առնելով, որ մեր երկու պետությունները որդեգրել են Եվրոպական ինտեգրման ուղին, ինչպես նաև այն, որ Եվրամիությունը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է, անհրաժեշտ եմ համարում մեր առավել սերտ համագործակցությունը եվրակառույցների շրջանակներում: Համոզված եմ` արդյունավետ համագործակցելով Հայաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում, մեր տնտեսություններն ու շուկաները էլ ավելի կմո¬տենան իրար և կնպաստեն առևտրաշրջանառության էական աճին:

Ուզում եմ մեկ անգամ ևս ողջունել հայ-խորվաթական գործարար համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին, հյուրերին ու հույս հայտնել, որ որոշ ժամանակ հետո հնարավոր կլինի խոսել ձեռքբերումների մասին:
Շնորհակալություն ուշադրության համար»:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:05
Դատախազը պահանջել է Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ սահմանել 8 տարի ազատազրկում և հերոսի կոչումից զրկում
Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ...
Աղբյուր` Panorama.am
22:50
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին
Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին և...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արցախի հարցը ո'չ միայն լուծված չէ, այլև առաջիկա 10-ամյակում հնարավոր չէ այն լուծել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Արցախի հարցը ո'չ միայն լուծված չէ, այլև առաջիկա 10-ամյակում հնարավոր չէ այն լուծել, եթե անգամ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքին՝ Արտաշես Գեղամյանի մահվան...
Աղբյուր` Panorama.am
22:16
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ ոքի գրանցեց Ուկրաինայի հետ մրցավեճում
Բուդապեշտում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի՝ 2:2 գրանցեց Ուկրաինայի հետ...
Աղբյուր` Panorama.am
21:54
Լիբանանի վրա հարձակման հետևանքով զոհվել է «Հըզբոլլшհի» 20 հրամանատար. ԶԼՄ
Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի այսօրվա հարվածից հետո սպանվել է շիա «Հըզբոլլահ» շարժման մոտ 20 հրամանատար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:30
««Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառսունքի.Էդգար Ղազարյան
 Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. ««Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառսունքի 2023...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Mercedes»-ն ընկել է Աղստև գետը, ինչի հետևանքով կա զոհ և վիրավոր
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Թեղուտ բնակավայրի վարչական...
Աղբյուր` Panorama.am
20:54
«Հեզբոլլահ»-ի հրամանատար Աքիլը սպանվել է Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման ժամանակ
Իսրայելը սպանել է շիական «Հեզբոլլահ» շարժման հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար Իբրահիմ Աքիլին՝ Բեյրութի հարավային...
Աղբյուր` Panorama.am
20:44
Լիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Իսրայելի հանրային հեռարձակողը ուրբաթ օրը հայտնել է, որ շուրջ 150 հրթիռ է արձակվել Լիբանանից սահմանի վրայով: Այս մասին գրում է ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Քննարկվել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեղեկացնում է․ «Գործընկերոջս՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
20:17
Հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկը․ Նազիկ Ավդալյան
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը գրում է․ «Հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկը՝ հարգանքը այն գործիքի նկատմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրոպայի 2024 թվականի մեծահասակների չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին․ Փաշինյանը՝ Ջոշուա Հաքի հետ հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։...
Աղբյուր` Panorama.am
19:40
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է
PARA TV -ի տեղեկություններով` ոստիկանների մի խումբ այսօր ներխուժել են «Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Կենտրոնական Եվրոպայում վերջին ջրհեղեղների պատճառով 49,65 տրիլիոն լիտր ջուր է թափվել
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Կենտրոնական Եվրոպայում զգալի...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ադրբեջանի նկատմամբ միջազգային համապարփակ ճնշում է անհրաժեշտ․ Գեղամ Ստեփանյան
 Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում։ Իր...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Թամրուչի փողոցը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ. ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:43
ԱՄՆ-ում Էրդողանը կհանդիպի Հունաստանի վարչապետի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպի Հունաստանի վարչապետ  Կիրիակոս Միցոտակիսի հետ։...
Աղբյուր` Panorama.am
18:18
Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին Կիրանց գյուղից տարածքներ...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը Վերջինս կալանավորվել է
Դեռևս այս տարվա փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում միմյանց էին բախվել «Մազերատի»...
Աղբյուր` Panorama.am
18:05
Ալիկ Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի նախատեսվում է փոխանցել 200 միլիոն դրամ
Դատական իշխանությունից տեղեկացնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ախալքալաքում այս տարի կարտոֆիլի բերքն աննախադեպ շատ է
Ախալքալաքում կարտոֆիլի բերքատվությունն այս տարի աննախադեպ բարձր է։ Jnews-ի հաղորդմամբ, նման կանխատեսում են արել գյուղատնտեսները։  2023...
Աղբյուր` Panorama.am
17:48
Սեպտեմբերի 21-ին արգելոցները, արգելոց-թանգարանները կաշխատեն
Հայաստանի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
17:43
Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro
Ֆրանսիական Le Figaro պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել   Բաքվում պահվող հայ բանտարկյալների մասին՝ նշելով, որ հայկական անկլավի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Էս ի՞նչ կառավարություն է՝ Փաշինյանը մի բան է ասում, կես օր անց իր նախարարը՝ լրիվ ուրիշ բան. Էդվարդ Արզումանյան
«Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել կառուցել մոդուլային ատոմային կայան։ Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ մոդուլյար...
Աղբյուր` Panorama.am
17:30
ԱՄՆ Կոնգրեսում բացվել է Արցախից տեղահանված Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը
ԱՄՆ Կոնգրեսի Russell Senate Office Building rotunda սրահում սեպտեմբերի 18-ին բացվել է լուսանկարիչ Դավիթ  Ղահրամանյանի լուսանկարների...
Աղբյուր` Panorama.am
17:17
Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն ՀՀ դրամ կաշառք տալու փորձ
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանում շինարարական գործունեությամբ զբաղվող...
Աղբյուր` Panorama.am
17:15
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերն ավելացել են
Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի  լաբորատոր հաստատված 132 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ սեպտեբերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյան. Այս դատարանում դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ
16:06 20/09/2024

Թովմասյան. Այս դատարանում դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}