Յուշչենկոն խոստացել է հեռանալ քաղաքականությունից
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն խոստացել է դուրս գալ քաղաքականությունից իր նախագահության երկրորդ ժամկետն ավարտվելուց հետո: Քաղաքականության մասին նա իր մտքերն է արտահայտել «Ինտեր» հեռուստաընկերության «Մեծ քաղաքականություն» ծրագրում:
Նա ասել է. «Ես ատում եմ քաղաքականությունը»: Այնուամենայնիվ, նա մտադիր է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին:
Նա նաև գնահատել է նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակիցների հնարավորությունները` նշելով, որ վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի և Վիկտոր Յանուկավիչի միջև գաղափարական տարբերություններ չկան:
«Դրանք նույն ձվերն են, տարբեր տեսքով», -հավելել է նա:
Նկատենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները սպասվում են հունվարին: