Հայտնի են դարձել ամենավտանգավոր ինտերնետ դոմենները
Հակավիրուսային ծրագրեր արտադրող հայտնի McAfee ընկերությունը կազմել է ազգային դոմենների անվտանգության վարկանիշային սանդղակը: Ըստ այդմ հայտնի է դարձել, որ Հայաստանը հայտնվել է այս ցուցակի 23-րդ տեղում: .AM դոմենում վտանգավորները կազմում են 2%: Ընդհանուր առմամբ դիտարկվել են 2104 հայկական դոմեններ, որոնցից 83-ը վտանգավոր են:
Ռուսական RU և SU ինտերնետ տիրույթները ամենավտանգավոր դոմենների վարկանշային սադղակում զբաղեցնում են համապատասխանաբար 6-րդ և 5-րդ հորիզոնականները, առաջատարի դիրքերում աֆրիկական Կամերունն է:
Ըստ ուսումնասիրությունների, SU տիրույթում հազվադեպ չեն ինտերնետ խարդախության տեսակները և վնասաբեր ծրագրերը, իսկ RU դոմենում դրանց հավելվում են նաև սպամերային ռեսուրսները: Ինչպես բացահայտել են McAfee-ի վերլուծաբանները, SU դոմենում վտանգավոր կայքերի մասնաբաժինը կազմում է 5,2%, իսկ RU-ի դեպքում` 4,6%:
Սրանց հարևանությամբ են գտնվում Սաոման (WS) և Ֆիլիպինները (PH), որոնք գտնվում են վարկանիշային սանդղակի երրորդ և չորրորդ տեղերում: Երկրորդ տեղում է Չինաստանը` CN դոմենով և 23,4% «վնասաբեր» կայքերով:
Ազգային դոմենների սև ցուցակի առաջատարը դարձավ Կամերունը, որին կցված է CM դոմենը: Այնտեղ գրանցված ինտերնետ էջերի 1/3-րդ-ից ավելին` 36,7%-ը, կարելի է դիտարկել որպես վնասաբեր կամ էլ ինտերնետ խարդախությամբ զբաղվող ծրագրեր:
Ամենաանվտանգը ճանաչվել է ճապոնական JP-ն: Արդեն 2 տարի է վտանգավոր կայքերը կազմում են այնտեղ 0,1%: Մոտ ցուցանիշներով կարող են պարծենալ Իռլանդիան (IE), Խորվաթիան (HR) և Լյուքսեմբուրգը (LU):
Ինչ վերաբերում է ոչ ազգային կայքերին, ապա ընթացիկ տարում ամենավտանգավորներ են .com-ը, վտանգավորության գծին բավական մոտեցել են.info-ն, .net-ը, .org-ը, biz-ը և .name-ը: Միևնույն ժամանակ .edu-ն, .gov-ը և .travel-ը ճանաչվել են համարյա անվտանգ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը