Ցույց «Եվրոնյուզ»-ի կենտրոնակայանի առջև
Մարտի 3-ին, ժամը 17:00-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ «Եվրոնյուզ» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջև տեղի է ունենալու է ցույց՝ ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների և ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի: Այս մասին հայտնեցին «Երկիր» միությունից:
Ցույցի մասնակիցները բողոքելու են ջավախքահայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականության, Վահագն Չախալյանի պաշտպանության իրավունքի խախտման, Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու գրանցման և բռնագրավված եկեղեցիների վերադարձման իրավունքների ոտնահարման դեմ:
Ցույցի կազմակերպիչն է «Ֆրանսիա-Ջավախք» ոչ կառավարական կազմակերպությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ